Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՅԴ ԳՄ հայտարարությունը՝ Արցախի դեմ ադրբեջանական շարունակական սադրանքների առնչությամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ․ Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանական շարունակական սադրանքների առնչությամբ․

«Անդրադառնալով նախընթաց օրերին Արցախի Հանրապետության դեմ հաճախակի դարձած Ադրբեջանի սադրանքներին, Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմինն արձանագրում է․

1. Ի սկզբանե, միտումնավոր խեղաթյուրելով Լեռնային Ղարաբաղի խնդրի էությունը, Ադրբեջանը հետևողականորեն իրականացրել է և շարունակում է էթնիկ զտման քաղաքականությունը: 

2. Միջազգային իրավունքի և ԽՍՀՄ օրենսդրության պատշաճ պահպանմամբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքնորոշվել է իր պատմական տարածքում՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին հռչակելով Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախությունը, այն հաստատելով նույն թվականի դեկտեմբերի 10-ին հանրաքվեով: 

3. Գործող զինադադարի պայմաններում, սահմանագծում պարբերական սադրանքներից հետո, 2020թ. սեպտեմբերի 27-ին՝ օգտվելով միջազգային իրավիճակից, Հայոց պետականությունը թուլացնող Հայաստանի գործող իշխանությունների քաղաքականությունից, անտեսելով Հելսինկյան Եզրափակիչ Ակտի (1975թ.)՝ մասնավորապես ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքից զերծ մնալու միջազգային պարտավորությունը, Թուրքիայի բացահայտ աջակցությամբ, ինչպես նաև  միջազգային ահաբեկչական խմբավորումների անմիջական ներգրավմամբ Ադրբեջանը սանձազերծեց նոր պատերազմ:

4. Հակառակ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, Ադրբեջանի ռազմատենչ սպառնալիքների և ՀՀ իշխանությունների հանձնվողական վարքագծի արդյունքում Ադրբեջանի վերահսկողությանը հանձնվեցին Արցախի և Հայաստանի անվտանգությունն ապահովող բազմաթիվ տարածքներ և դիրքեր։ Ադրբեջանական ռազմական ագրեսիայի և ներխուժման հետևանքով օկուպացված են Հայաստանի Հանրապետության տարածքները։ Արցախից բռնի տեղահանված մեր հազարավոր հայրենակիցներ շարունակում են դիմագրավել հումանիտար ճգնաժամը, անորոշ է իրենց բնակավայրեր վերադառնալու հեռանկարը:

5. Ինչպես 44-օրյա պատերազմի ընթացքում, այնպես էլ դրան հաջորդող ժամանակահատվածում, Ադրբեջանը և նրա դաշնակիցներն իրագործել են մարդկության դեմ ուղղված, պատերազմական հանցագործություններ՝ կիրառելով արգելված զինատեսակներ, թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ և խաղաղ բնակչությանը, խախտելով ռազմագերիների պահպման վերաբերյալ միջազգային նորմերը, խոչընդոտելով զոհված անձանց մարմինների դուրսբերման միջազգային պարտավորությունները:

6. Ադրբեջանը շարունակում է մնալ տարածաշրջանային անկայունության աղբյուր, որի դրսևորումներից մեկն էլ  2021 թ.  հունիսի 15–ին Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների ստորագրած, այսպես կոչված Շուշիի խիստ անընդունելի հռչակագիրն է:

7. Մարդկության դեմ ուղղված և միջազգային իրավունքով դատապարտելի այս գործողությունները դեռևս չեն արժանացել համընդհանուր միջազգային գնահատականի, որն իր հերթին առավել սանձարձակ է դարձրել ադրբեջանական իշխանություններին՝ շարունակելու էթնիկ զտման, մշակութային արժեքների ոչնչացման, Արցախի հայաթափման ցեղասպանական քաղաքականությունը: 

8. Մտացածին պատճառաբանություններով, «բնապահպանների» անվան տակ հանդես եկող ադրբեջանական սադրիչների կողմից Շուշի-Քարին տակ ճանապարհահատվածը պարբերաբար փակելը, ռուս խաղաղապահներին սադրելը, դեպի Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու փորձերը, գյուղատնտեսական աշխատանքներ կատարող խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական զինված միավորումների շարունակական թիրախավորումը Ադրբեջանական ռազմատենչ սադրանքների ցայտուն դրսևորումներ են։ 

9. Ադրբեջանը ոտնահարում է Քաղաքացիական և  քաղաքական, ինչպես նաև Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին ՄԱԿ-ի և այլ միջազգային դաշնագրերում ամրագրված իրավունքները, մինչդեռ Արցախի Հանրապետությունը միակողմանիորեն և կամովին ստանձնել է բազմաթիվ կոնվենցիաներով ամրագրված պարտավորություններ, որոնց համաձայն ինքնորոշման իրավունքի ուժով տվյալ ժողովրդի իրավունքն է լիակատար օգտվելու իր բնական հարստություններից և ռեսուրսներից:

Դատապարտելով Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ ու միջազգային իրավունքին հակասող հակահայ քաղաքականությունը,  անվերապահ աջակցությունը հայտնելով Արցախի Հանրապետության հերոսական ժողովրդին, վստահեցնելով, որ իր ողջ կարողականությունը պատրաստ է ի սպաս դնել արցախահայության իրավունքների պաշտպանությանը.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը

1. Դիմելով միջազգային հանրությանը՝ կոչ է անում գնահատական տալ ադրբեջանական ագրեսիային, ցեղասպանական քաղաքականությանը, դատապարտել Հայաստանի ու Արցախի տարածքների բռնազավթումը, միջոցներ ձեռնարկել սանձելու Բաքվի ռեժիմի ծավալապաշտական նկրտումները, պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործություններ կատարած անձանց, պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ռազամաքաղաքական ղեկավարության նկատմամբ, նպաստել ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը, գործուն քայլեր իրականացնել բոլոր հայ ռազմագերիների, պատանդների ու այլ պահվող անձանց հայրենադարձման հարցում, ինչպես նաև անհետաձգելի քայլեր ձեռնարկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական ձևաչափի վերականգնման ուղղությամբ:

2. Զորակցելով Ռուսաստանի խաղաղապահ զորախմբին՝ կոչ է հղում վերջինիս իր առաքելությանը համապատասխան, բոլոր հնարավոր միջոցներով ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը, բնականոն գործունեությունը, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների միջև անխափան կապը և կանխել Ադրբեջանի ցեղասպանական նպատակադրումները։

Միաժամանակ, Հայաստանի իշխանությունները պարտավոր են ապահովել Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորի Հայաստանի Հանրապետության  հանձնառությունը, Արցախի Հանրապետության ինքնորոշված ժողովրդի իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև գործուն քայլեր ձեռնարկել Հայաստանի և Արցախի միջև անխափան տրանսպորտային հաղորդակցության, Արցախ գազի, էլեկտարականության մատակարարման, հեռախոսային և ինտերնետային կապի անխափանությունն ապահովելու ուղղությամբ։

Աներկբա է՝ Արցախի հիմնահարցի քաղաքական լուծման միակ միջոցը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է»,-ասված է հաղորդագրության մեջ։

Կուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Naré-ն Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փարաքարը սգում է․ մեկ տարի առաջ կյանքից զրկվեց համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիԳազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն․ հասցեներ Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Արգենտինայի դրոշի ներքո ոսկե մեդալ է նվաճել Սի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Մխիթարյանը լեգենդ է, բայց ես բոլորից հիասթափված եմ. Եղիշե Մելիքյան Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Արցախահայերի հետ կապված խնդիրներն այնքան բարդ ու խորն են, որ ամենօրյա ուշադրության կարիք ունեն. Լիլիթ Գալստյան Կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակի տեսություն Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Կալուա լիկյորՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի «Ռուսական գազը դարձել է Հայաստանի «աքիլլեսյան գարշապարը». Ի՞նչը կփոխվի ԵՄ-ին Երևանի մերձեցմանը զուգընթաց»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 23-ին «Երեք մայրուղի կարող են կապել Վրաստանն ու Ռուսաստանը» Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 23-ի 08։00-ի դրությամբ Կայացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բացման հանդիսավոր արարողությունը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 23)Ջուր չի լինի. հասցեներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ» Ինչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Առուշանյանի «բիզնեսը» մետաստազներ է տալիս. «Հրապարակ» Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներ
Ամենադիտված