Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախկինները թող մեղավոր լինեն 100 ծակի համար, իսկ մնացած 5-8 հազար ծակն ո՞վ է արել. «ՀՐԱՊԱՐԱԿ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հարցազրույց Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանի հետ

- Նախ, Ձեր կարծիքը լսենք՝ Երեւանի ամանորյա զարդարանքի մասին, որի վրա 1.3 մլն դոլար է ծախսվել, եւ հրապարակի շենքերը վնասելու մասով։

- Ոչ միայն մտահոգված եմ, այլեւ վրդովված եմ, վիրավորված եմ՝ որպես երեւանցի։ Առաջինը, որ էսօրվա դրությամբ ունենք քաղաքի ոչ պրոֆեսիոնալ ղեկավար թիմ։ Ոչ մի տեղ քաղաքապետարանի պատասխանատուների պաշտոնի անձնագրում գրված չէ, որ պետք է պարտադիր գեղարվեստական ճաշակ ունենա։ Բայց պետք է լինեն պրոֆեսիոնալներ, կամ գոնե, որ մարդկանց խելքը չի հասնում, դիմեն պրոֆեսիոնալների։ Երբ որ մենք աշխատում էինք քաղաքապետարանում, տնտեսվարողներից մեկն ասաց՝ ուզում եմ հրապարակի համար մի բան անեմ, բայց մենք հասկացանք, որ էդ ծակերն անխուսափելի են, եւ, ի պատիվ Հայկ Մարությանի, հրաժարվեց դրանից։ Քաղաքում առաջին հերթին պետք է լուսավորեն ոչ թե փողոցները, որտեղ մեքենաները գոնե լուսարձակներ ունեն, այլ՝ մայթերը։ Այսինքն՝ եթե դու չունես հայեցակարգ, արագացված ընթացակարգով մտցնել ու լուսավորել՝ ճիշտ չէ, հատկապես՝ պատմամշակութային շենքերի մասով։

- Տիգրան Ավինյանն ասում էր, որ այդ շենքերի վրա դեռ նախկինում են ծակեր արվել, հիմա իրենք ավելի զգուշավոր ու անվնաս են ծակել։ Ստացվում է՝ էլի նախկիննե՞րն են մեղավոր։

- Նախկին-ներկա դիսկուրսի մեջ շատ չեմ ուզենա մտնել, բայց կարող եմ ասել․ նախկինում, անգամ սովետական շրջանում, հնարավոր է՝ եղել է այդպիսի բան, բայց մարդիկ պատասխանատվության են ենթարկվել։ Այսինքն՝ դա չի եղել էսպես տոտալ ու գրանդիոզ մասշտաբների։ Երբ ես աշխատում էի քաղաքապետարանում, մենք կապվեցինք նախկին ԱԳՆ շենքի սեփականատիրոջ հետ, որ խնդրենք՝ լուսավորի շենքը, ասաց՝ օկ, բայց դուք ձեր մշակույթի նախարարությունից ստացեք թույլտվություն։ Դա էնքան բարդ պրոցես թվաց, որ ստիպված հրաժարվեցինք դրանից։
Այդ ասուլիսից իմ տպավորությունն այն էր, որ ցանկացել են պտիչկա լրացնել, որ հարգեցինք ժողովրդին։ Բայց կեսից թողեցին գնացին, շատ հարցեր չհնչեցին, մոդերատորն ասում էր՝ հերիք է հարց տաք, սա բանավեճ չի․․․ Ընկերներ, մենք պատրաստ ենք մտնել բանավեճի մեջ՝ ճարտարապետներ, տարբեր մասնագետներ, սրտացավ երեւանցիներ, խնդրում եմ՝ հնարավորություն ստեղծեք բանավեճի։ Ամենակարեւորը՝ մենք այդ ասուլիսում պետք է լսեինք պատասխանատուների անուններ, չլսեցինք։ Պատմության եւ հուշարձանների պահպանության վարչություն կա, Պատմամշակութային արգելոց-թանգարանի պատմական միջավայրի պահպանության ծառայություն կա։ Գնացեք՝ մասնագետների հետ խոսեք, վերջապես՝ Թամանյանի ժառանգի՝ Հայկի հետ խոսեք, հասկանո՞ւմ եք՝ էդ մարդը հիմա ինչ ցավ է ապրում ու նաեւ հիմնական պատասխանատուներից է էդ շենքի։ Դուք առանց էդ մարդուն հարցնելու՝ գնում շենքերը ծակում եք։ Հասկացանք՝ կառավարությունն է, բայց դա միայն կառավարության կամ պետգույքի սեփականությունը չէ, բոլոր երեւանցիների ժառանգությունն է։ Մենք նույն խնդիրը 2012-ին ունեցանք, երբ Զվարթնոց տաճարում ինչ-որ բարձրախոս էին կախել․ էս բարձրացած աղմուկի կեսի կեսն էլ չեղավ, բայց պատասխանատուին աշխատանքից հեռացրին։

- Փաստացի Ավինյանն ասաց՝ նախկիններն են մեղավոր։

- Ես էդպես չեմ համարում, նախկինները թող մեղավոր լինեն 100 ծակի համար, իսկ էն մնացած 5-8 հազար ծակն ո՞վ է արել։ Խնդիրը միայն ծակը չէ, ամբողջ շենքն է պատմամշակութային արժեք, իրենք չեն հասկանում դա։ Այսինքն՝ էդ սրբատաշ քարի մի կտորն էլ ինձ համար արժեք է։ Եթե ուսումնասիրեք, թե ինչ դժվարությամբ է Թամանյանը կարողացել քարի հանքը բացել տալ, հիմնավորել է, թե ինչու պետք է հենց էդ քարը լինի։ Եթե Դուք ասում եք՝ Ավինյան, բա ո՞ւր է էն մյուս տեղակալը, որը պատասխանատու է քաղաքաշինության հարցերում, ո՞ւր է քաղաքապետը։ Անգամ իրենք իրար մեջ չգիտեն՝ ով ով է, որովհետեւ սարքել են «բարդակ», որը քաղաքապետարանում երբեւէ չի եղել։

- Մեր նախորդ զրույցի ժամանակ գովում էիք Ավինյանին, որ էֆեկտիվ մենեջեր է։

- Ես ասել եմ, որ Ավինյանն իրենց թիմի ամենաէֆեկտիվ մենեջերներից մեկն է։

- Փոշմանե՞լ եք այդ գնահատականների համար։

- Ես մեծարման խոսքեր չեմ ասել, կարծում եմ, որ մենք պետք է մարդկանց հնարավորություն տանք 1 կամ 3 ամիս, որ ցույց տան, թե ոնց են կարողանում աշխատել։ Բայց հասկանում եմ, որ էդ 1 կամ 3 ամիսն ընդամենը ծառայում է նրան, որ ինչ-որ բակային հանդիպումներ անեն։ Ու էդ հանդիպումներում ավելի շատ մարդ է լինում քաղաքապետարանից կամ թաղապետարաններից, քան հենց էդ բակերից։ Բայց լավ է, որ իրենք վերջապես դուրս են գալիս փողոց՝ ողջունելի է։ Աբսուրդը հասել է նրան, որ մի բակում 2 հատ երկաթից նստարան են դնում, ու թաղապետը կամ փոխթաղապետը կարմիր ժապավեն է կտրում ու հայտարարում, թե բարեկարգվեց։ Այ ախպեր, դա ձեր գործն է՝ դա մեզ լավություն մի համարեք։

 

ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբիՌուսաստանի տարածքում 327 ուկրաինական ԱԹՍ է խnցվել. ՌԴ ՊՆ Իրանն ԱՄՆ-ի հետ ստեղծում է գործառնական կապի ալիք Ուկրաինան հարվածել է «Լուկոյլ» ընկերության նավթավերամշակման գործարանին․ ՌԴ Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել բանակցել «Հըզբոլլահ»-ի հետ Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ 53-ամյա Սաշա Պլասկինը հետախուզվում է Հրդեհ՝ Եղվարդ-Աշտարակ ճանապարհին տախտակներ տեղափոխող «Renault» բեռնատարում Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ Մաhացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը ՀՀ-Թուրքիա սահմանի բացումը շահավետ կլինի ողջ տարածաշրջանի համար․ Մեհմեթ Քայա Ինչ է հայտարարագրել ՔՊ-ից Սահմանադրական դատարան տեղափոխված Վլադիմիր Վարդանյանը GTB Development ընկերությունը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերըԿասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման տեղամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Վրացական նավթավերամշակման գործարանը դադարեցնում է ռուսական նավթի ներմուծումը Վատ լուր՝ Temu-ից, Shein-ից և AliExpress-ից գնումներ անողների համար Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը Նորից ծանր լուր՝ Շենգավիթ ԲԿ-ից«WhatsApp» հավելվածում Վահրամ Բաղդասարյանի անունով ստեղծվել է կեղծ օգտահաշիվ Երկար ժամանակ ջուր չի լինիՄերգելյան ինստիտուտում տանիքը փլուզվել է․ կա հոսպիտալացվածԱնկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվելՕՊԵԿ-ը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ. «Փաստ»Լող, դահուկային սպորտ և հրաձգություն․ նոր ծրագիր՝ դպրոցականների համարԴադարեք գլուխը պատին խփել. Հայաստանում խոստովանում են ամբողջ քաղաքական պայքարի ճակատագրական սխալ հաշվարկըԼույս աշխարհ են եկել Կաշենի հանքավայրի համար մղված թեժ մարտերում զոհված Գոռ Ղուկասյանի երկվորյակ եղբայրները Փորձագետ. Հայաստանում տեղի ունեցած ընտրախախտումները մեծ ճգնաժամի նախանշաններ ենՄինչ խոսվում է վիզաների ազատականացման մասին, հայաստանցիների համար գնալով ավելի դժվար է դառնում Շենգենյան վիզա ստանալը. «Փաստ»Հայաստանի տնտեսությանը կանխատեսվում է փլուզում ռուսական շուկայի կորստի պատճառով Տաշիրում բախվել են բեռնատարը և «Գազ 53»-ը, ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ Դասական բլեֆ. ի՞նչ ընտրություն է կատարելու Ռուսաստանը. «Փաստ»Հայաստանն ու Ադրբեջանը առաջին անգամ հաստատել են փոխադարձ ինտերնետային տրաֆիկի տարանցում. սպառնալիք, թե՞ տնտեսական հնարավորություն Դոհայում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջնորդավորված բանակցությունները «Տղայիս վերջին խոսքերն էին՝ ուժեղ մնա, մա՛մ». Արարատ Մինասյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Թալիշում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Փրկարարները Սևանա լճի հարակից անտառում հայտնաբերել են մոլորված քաղաքացուն Գիտությունների ազգային ակադեմիայում բացվել է «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից. պատմության այս օրը (02 հուլիս)Նոր գույն վանաձորյան իրականության մեջ. դռներն է բացել «Padval Art Studio»-ն. «Փաստ»Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Chevrolet»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր Պաշտպանության նախարարությունում նոր նշանակումներ են կատարվել Ինչո՞ւ են միլիարդավոր դրամների պետական ծրագրեր մնում թղթի վրա. «Փաստ»Գետից հայտնաբերվել է «Բրիգադա» սերիալի աստղ Ալեքսանդր Վիսոկովսկու մարմինըՀե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ»Հաղթողը կլինի՞ պետությունը. «Փաստ»Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ»ՔՊ-ն հույսը դրել է մարդագողության վրա․ «Հրապարակ» Ամառվա տապ, անջուր Երևան և Մակրոնի հետ ձեռքսեղմման «սուրբ» արժեքը. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ»Հովիկ ու Ջոնիկ Աբրահամյանները միասին են դատվում․ «Հրապարակ» Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ»ԱԺ անդրանիկ նիստի ավանդույթը չի խախտվի․ «Հրապարակ» ՄԱԿ հասած ադրբեջանական պլանը. ինչո՞ւ էին ճիշտ Սամվել Կարապետյանն ու «Ուժեղ Հայաստանը», և ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ»
Ամենադիտված