Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արփինե Հովհաննիսյանը՝ մարմնավաճառներին բանտ տանելու մասին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՀՀ արդարադատության համակարգի աքիլլեսյան գարշապարը եղել եւ դեռ մնում է քրեակատարողական հիմնարկների գործունեությունը: Տակավին վերջերս էր, որ բացահայտվեց, թե ինչպես է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում դատապարտյալներին մարմնավաճառներ մատակարարել ՔԿՀ-ի պետի տեղակալը:

Այդ համակարգում անասելի մեծ քանակությամբ «սեւ գումարներ» են պտտվում, որոնք քրեական աշխարհի ներկայացուցիչների տիրապետության տակ են: Ինչո՞ւ հնարավոր չէ մաքրել համակարգը:

Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ:

-Տիկի՛ն Հովհաննիսյան, արդեն տեւական ժամանակ է, ինչ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալների շուրջ աղմուկը չի դադարում: Տեւական ժամանակ է, ինչ ՔԿՀ-ի դատապարտյալներն ինքնավնասման են գնում կամ այլ կերպ աղմկում: Հունվարի 21-ի դեպքը օրինակ, երբ դատապարտյալները ինքնավնասման էին դիմել, քանի որ ՔԿՀ ղեկավարությունը նրանց տեղափոխել էր այնպիսի խուց, որտեղ, ըստ նրանց, անմիխթար վիճակ է: Արդյունքում դատապարտյալներն ասում են, թե իրենց իրավունքներն են ոտնահարվում, իսկ նախարարությունն էլ պարզաբանում է, թե դատապարտյալները կանոններին չեն ենթարկվում: Ի՞նչ է կատարվում:

-Այնտեղ եղել են բազմաթիվ դատապարտյալներ, որոնց վաղօրոք զգուշացվել է, որ իրենք տեղափոխվելու են, քանի որ առաջին հարկի այդ խցերը այլեւս չեն օգտագործվելու: Ոչ թե դա արվում է՝ ինչ-որ մեկին այդտեղ տեղավորելու համար, այլ պարզապես այս խցերը ի սկզբանե չպետք է այլեւս օգտագործվեն որեւէ մեկի համար. դրա մասին բարձրաձայնել են ե՛ւ իրենց փաստաբանները, ե՛ւ ՄԻՊ-ը: Իհարկե, այնպես չէ, որ լավագույն պայմաններն են այնտեղ, բայց շատ ավելի պատշաճ վիճակում է գտնվում, քան այն խուցը, որտեղ նրանք գտնվել են: Որեւէ բռնություն նրանց նկատմամբ չի եղել:

-Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ դատապարտյալները իրենց ոտնահարված իրավունքների կամ ՔԿՀ-ում տիրող իրավիճակի մասով նամակ են ուղղում ՀՀ արդարադատության նախարարին կամ Մարդու իրավուքների պաշտպանին, սակայն նամակները տեղ չեն հասնում, քանի որ արձագանք չեն ստանում: Կոնկրետ «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալները նշում են, որ ՔԿՀ-ի ղեկավար Տիգրան Նավասարդյանը հսկողություն է իրականացնում նամակների վրա եւ այնպես է անում, որ բողոքները տեղ չհասնեն:

-Անկեղծ ասած՝ ես ունեմ դատապարտյալներից դիմումներ, այդ թվում՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից, բայց Ձեր խնդիրը կրկին ուսումնասիրության առարկա կդարձնեմ, եթե այդպիսի դեպքեր կան, ապա, բնականաբար, միջոցներ կձեռնարկվեն, որ չլինեն:

-Ինչպես հայտնի է՝ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում դատապարտյալներին մարմնավաճառներ մատակարարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նկատենք, որ ՔԿՀ-ի երկու շարքային պաշտոնյաներ հայտնվեցին ամբաստանյալի աթոռին, ըստ էության, նրանք դարձան քավության նոխազ, իսկ ահա «խոշոր ձկները» մնացին անպատիժ: Ըստ Ձեզ՝ արդյո՞ք ՔԿՀ-ի պետի տեղակալն առանց իր վերադասի իմացության կարող էր դատապարտյալներին մարմնավաճառներ մատակարարել: Դուք այս դեպքից հետո ի՞նչ քայլեր եք իրականացրել:

-Քրեակատարողական վարչության կողմից իրականացված ծառայողական քննության արդյունքում էր բացահայտվել այդ դեպքը, որի վերաբերյալ պատրաստված նյութերն ուղարկվել էին համապատասխան իրավապահ մարմնին: ՀՔԾ-ի կողմից արդեն տրվել է այդ դեպքերի քրեաիրավական գնահատականը, եւ նույն հարցի վերաբերյալ արդարադատության նախարարությունը գնահատական տալու իրավասություն չունի: 

Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներ. «Փաստ»Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»Հոկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում կանցկացվի «Կողք կողքի» փառատոնի գալա համերգըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներԵրկրի մթնոլորտում փոշու քանակը նվազել է մոտ 10%-ովԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. ՄիշուստինՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱդրբեջանցին, ըստ Շաքիում տուժածի քրոջ, պատանդ է վերցրել երեխաներին, մայրը նրանց պաշտպանելիս կnրցրել է 3 մшտները «Չորս օր առաջ ինձ ասել են, որ թուրքեր են փախել․ հող ու ավազ եմ տանում դիրքեր»․ Շաքիի բնակիչԵրաշխավորվել է մանկապարտեզների աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազմակերպություն Կանցկացվի «Տանիքը՝ Հայաստան» ազգային փոքրամասնությունների փառատոնը Եղվարդում վերգետնյա գազատար է վնասվել Իրականում ինչպես է զարգացել Շաքիի սարսափելի դեպքը․ նոր մանրամասներՌուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը Դիզելային վառելիքի արտահանման հնարավոր արգելքը կխաթարի ԵՄ-ի վստահությունն ԱՄՆ-ի նկատմամբ. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Օշականի ոլորաններից դեպի Ձորակ թաղամաս տանող ճանապարհին ժայռաբեկորը պոկվել է և ընկել ճանապարհի երթևեկելի հատված Ուկրաինան ստացել է hրադադարի չորս առաջարկ. Անդրեյ Սիբիգա Փարպի-Աշտարակ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վերջինում հրդեհ է բռնկվել. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. կա վիրավnր «Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ Մի՛ շտապեք հեռանալ ԵԱՏՄ-ից. հավատացեք ինձ՝ ոչ մի տեղ մեզ չեն սպասում. Լուկաշենկոն՝ Հայաստանին Օդի ջերմաստիճանը կնվազի․ ՍուրենյանՈղբերգական դեպք, Մարգարյան ծննդատնից ԲԿ տեղափոխվելու ճանապարհին երեխա է կյանքից հեռացելԱդրբեջանցի զինծառայողը ՀՀ տարածքում գտնվել է ավելի քան 5 օ՞ր․ նոր մանրամասներ Ծանոթ ու միարժամանակ անհայտ …Ինդուկցիոն սալօջախ «Սմոք հաուս» խանութում բացահայտվել է ծխախnտային արտադրատեսակների բաց վաճառք Հանրապետության որոշ հատվածներում հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 0-ից մինչև -2°C «Ավատկով․ Հայաստանը շրջվում է դեպի Արևմուտք, բայց արդյունքում հայտնվում է Թուրքիայի գրկում»Ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կինը․ ի՞նչ է հայտնի Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունըԳազ չի լինի հոկտեմբերի 5-ի 09։00-ից մինչեւ հոկտեմբերի 6-ի 21:00-ն «Երևանի և Մոսկվայի միջև անցավ բաժանումը նախադեպ կստեղծի ողջ Կենտրոնական Ասիայի համար»Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան
Ամենադիտված