Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր պայքարը գոյութաբանական է, մենք չենք կարող նոր ցեղասպանության ենթարկվել. Պապոյանը՝ Կանադայի դեսպանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խորհրդարանական երեք խմբակցությունների ներկայացուցիչները նոյեմբերի 24-ին Ազգային ժողովում ընդունել են Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիսոն Մարի Լը Քլերին:

«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ, Հայաստան-Կանադա բարեկամական խմբի անդամ Արթուր Խաչատրյանը կարևորել է երկկողմ հարաբերությունների զարգացումը՝ նշելով, որ այս տարի լրանում է Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Պատգամավորը հյուրին ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի մանրամասներն ու դրա հետևանքները: Նա մտահոգություն է հայտնել 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային արժեքների պահպանման առնչությամբ և ընդգծել, որ այդ երկիրը թույլ չի տալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ին մուտք գործել այդ տարածքներ:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Կանադա բարեկամական խմբի անդամ Գևորգ Պապոյանը ևս ընդգծել է միջխորհրդարանական կապերի զարգացման կարևորությունը, բարեկամական խմբերի ակտիվ փոխգործակցությունը:

Նա բարձր է գնահատել այն փաստը, որ 44-օրյա պատերազմի առաջին օրերից Կանադան ակտիվորեն փորձում էր ջանքեր գործադրել կրակի դադարեցման համար: Այս համատեքստում Գևորգ Պապոյանը կարևորել է Կանադայի կառավարության որոշումը՝ դադարեցնելու կանադական սպառազինությունների մատակարարումը Թուրքիա, իրավիճակը մանրամասն ուսումնասիրելու և պարզելու՝ արդյո՞ք դրանք օգտագործվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում:

Գևորգ Պապոյանը Թուրքիայի և Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները բնութագրել է որպես ավտորիտարիզմի հարձակում Հայաստանի ժողովրդավարության դեմ: «Մեր պայքարը գոյութաբանական է, մենք չենք կարող նոր ցեղասպանության ենթարկվել»,- ասել է նա:

Հայ-կանադական հարաբերությունների զարգացման հեռանկարներին է անդրադարձել նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Կանադա բարեկամական խմբի անդամ Միքայել Թումասյանը:

Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու հայ-կանադական խորհրդարանական հարաբերությունների առավել խորացմանը, փոխայցերի ակտիվացմանը: Նա ընդգծել է, որ և՛ 44-օրյա պատերազմի, և՛ սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքներն իրենց ուշադրության կենտրոնում են:

Անդրադարձ է եղել նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձմանը, Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժմանը: Երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում ընդգծվել է Կանադայի հայ համայնքի գործուն դերակատարությունը:

Ռուսաստանի տարածքում 327 ուկրաինական ԱԹՍ է խnցվել. ՌԴ ՊՆ Իրանն ԱՄՆ-ի հետ ստեղծում է գործառնական կապի ալիք Ուկրաինան հարվածել է «Լուկոյլ» ընկերության նավթավերամշակման գործարանին․ ՌԴ Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել բանակցել «Հըզբոլլահ»-ի հետ Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ 53-ամյա Սաշա Պլասկինը հետախուզվում է Հրդեհ՝ Եղվարդ-Աշտարակ ճանապարհին տախտակներ տեղափոխող «Renault» բեռնատարում Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ Մաhացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը ՀՀ-Թուրքիա սահմանի բացումը շահավետ կլինի ողջ տարածաշրջանի համար․ Մեհմեթ Քայա Ինչ է հայտարարագրել ՔՊ-ից Սահմանադրական դատարան տեղափոխված Վլադիմիր Վարդանյանը GTB Development ընկերությունը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերըԿասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման տեղամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Վրացական նավթավերամշակման գործարանը դադարեցնում է ռուսական նավթի ներմուծումը Վատ լուր՝ Temu-ից, Shein-ից և AliExpress-ից գնումներ անողների համար Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը Նորից ծանր լուր՝ Շենգավիթ ԲԿ-ից«WhatsApp» հավելվածում Վահրամ Բաղդասարյանի անունով ստեղծվել է կեղծ օգտահաշիվ Երկար ժամանակ ջուր չի լինիՄերգելյան ինստիտուտում տանիքը փլուզվել է․ կա հոսպիտալացվածԱնկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվելՕՊԵԿ-ը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ. «Փաստ»Լող, դահուկային սպորտ և հրաձգություն․ նոր ծրագիր՝ դպրոցականների համարԴադարեք գլուխը պատին խփել. Հայաստանում խոստովանում են ամբողջ քաղաքական պայքարի ճակատագրական սխալ հաշվարկըԼույս աշխարհ են եկել Կաշենի հանքավայրի համար մղված թեժ մարտերում զոհված Գոռ Ղուկասյանի երկվորյակ եղբայրները Փորձագետ. Հայաստանում տեղի ունեցած ընտրախախտումները մեծ ճգնաժամի նախանշաններ ենՄինչ խոսվում է վիզաների ազատականացման մասին, հայաստանցիների համար գնալով ավելի դժվար է դառնում Շենգենյան վիզա ստանալը. «Փաստ»Հայաստանի տնտեսությանը կանխատեսվում է փլուզում ռուսական շուկայի կորստի պատճառով Տաշիրում բախվել են բեռնատարը և «Գազ 53»-ը, ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ Դասական բլեֆ. ի՞նչ ընտրություն է կատարելու Ռուսաստանը. «Փաստ»Հայաստանն ու Ադրբեջանը առաջին անգամ հաստատել են փոխադարձ ինտերնետային տրաֆիկի տարանցում. սպառնալիք, թե՞ տնտեսական հնարավորություն Դոհայում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջնորդավորված բանակցությունները «Տղայիս վերջին խոսքերն էին՝ ուժեղ մնա, մա՛մ». Արարատ Մինասյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Թալիշում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Փրկարարները Սևանա լճի հարակից անտառում հայտնաբերել են մոլորված քաղաքացուն Գիտությունների ազգային ակադեմիայում բացվել է «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից. պատմության այս օրը (02 հուլիս)Նոր գույն վանաձորյան իրականության մեջ. դռներն է բացել «Padval Art Studio»-ն. «Փաստ»Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Chevrolet»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր Պաշտպանության նախարարությունում նոր նշանակումներ են կատարվել Ինչո՞ւ են միլիարդավոր դրամների պետական ծրագրեր մնում թղթի վրա. «Փաստ»Գետից հայտնաբերվել է «Բրիգադա» սերիալի աստղ Ալեքսանդր Վիսոկովսկու մարմինըՀե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ»Հաղթողը կլինի՞ պետությունը. «Փաստ»Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ»ՔՊ-ն հույսը դրել է մարդագողության վրա․ «Հրապարակ» Ամառվա տապ, անջուր Երևան և Մակրոնի հետ ձեռքսեղմման «սուրբ» արժեքը. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ»Հովիկ ու Ջոնիկ Աբրահամյանները միասին են դատվում․ «Հրապարակ» Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ»ԱԺ անդրանիկ նիստի ավանդույթը չի խախտվի․ «Հրապարակ» ՄԱԿ հասած ադրբեջանական պլանը. ինչո՞ւ էին ճիշտ Սամվել Կարապետյանն ու «Ուժեղ Հայաստանը», և ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ»Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվականի հունիսի 30-ը
Ամենադիտված