Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հերթական ապտակը «ժողովրդավարության բաստիոնին»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ֆրանսիան մերժել է Հայաստանին արտահանձնել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին։

Գլխավոր դատախազությունը մերժումը ստացել է մոտ մեկ ամիս առաջ, սակայն միայն այժմ լրատվամիջոցների շնորհիվ տեղեկությունը հայտնի է դարձել հանրությանը։ Ֆրանսիայի, Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի ԱԳՆ-ի միջոցով պատասխանել է , որ դեռ 5 ամիս առաջ դատական մարմինները բացասական կարծիք են հայտնել Խաչատրյանին արտահանձնելու դիմումի վերաբերյալ։

Այս որոշման հիմքում դրվել է արտահանձման եվրոպական կոնվեցիան՝ ըստ որի Խաչատրյանի արտահանձնումը նրա համար կարող է ունենալ բացառիկ ծանր հետևանքներ։

Թե ինչ հետևանքների մասին է վկայակոչված ֆրանսիական դատական մարմինների եզրակացության մեջ, Հայաստանի դատախազությունը չի մանրամասնում։ Մինչդեռ, սովորաբար այն հոդվածները, որոնք որ նշում է Ֆրանսիայի մերժման մեջ, ավելի շատ քաղաքական են և վերաբերում են Հայաստանում արդարադատություն իրականացնելու վերաբերյալ եվրոպական կառույցների ունեցած խորը կասկածներին։

Ըստ էության, այս դեպքում գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի մերձավոր դաշնակից ֆրանսիացիները հրաժարվում են հայկական արդարադատության ձեռքը հանձնել հայտնի մի գործչի ում մեղադրում են վատնումների և այլ տարբեր հանցագործությունների մեջ։

Մինչ Փաշինյանը փորձում է ողջ աշխարհին համոզել հայկական ժողովրդավարության կենսունակության մեջ, հայտարարում, թե ժողովրդավարությունն իրենց բրենդն է, իսկ Հայաստանը ժողովրդավարության բաստիոնն է, ըստ էության ունենք իրավիճակ, երբ նույնիսկ եվրոպական առաջատար պետությունները չեն հավատում նրան և, մերժելով Հայաստանին հանձնել Սուրիկ Խաչատրյանին, ակնհայտ ցույց են տալիս իրենց վերաբերմունքը։

2018 թվականի իշխանափոխությունից հետո Հայաստանի Հանրապետությունը մի շարք անձանց արտահանձնելու հայտեր է ն ներկայացրել տարբեր երկրների։ Եթե Ռուսաստանի դեպքում հասկանալի է, օրինակ, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին Հայաստանին չեն հանձնել նրա ռուսական անձնագիր ունենալու պատճառով, իսկ մի շարք այլ գործիչների արտահանձնումը կարող է խնդիրներ առաջացնել, ապա, օրինակ Գերմանիայի կողմից գործարար Սամվել Մայրապետյանի արտահանձման մերժումը տեղավորվում է հայկական «ժողովրդավարության բաստիոնի» նկատմամբ եվրոպական կառույցների կասկածամիտ վերաբերմունքի շրջանակներում։

Մանե Իսկանդարյան

Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՇիրակի մարզում բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը. կա տուժած Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ Սանկտ Պետերբուրգում փակվել է Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին «Յուվենտուս»-ը ու «Քրիսթալ Փելաս»-ը հաղթանակներով սկսեցին ԵԼ մրցաշարը. այլ արդյունքներ Ծառուկյան-Ռուֆի մենամարտին ընդառաջ կայացել է հայացքների մենամարտը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և Չինաստանում Պակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգումԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Իրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը Վլադիմիր Պուտինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Կանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Ռուսաստանում սկսվել են Պետդումայի ընտրությունները. դրանք կտևեն երեք օր Գազ չի լինի մինչեւ 18:00-ն Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պաստիս օղիԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյան «Աշխարհաքաղաքական անհեթեթություն. Արդյո՞ք Երևանը որոշել է ռուսական 102-րդ ռազմակայանը վերածել եկամտի աղբյուրի»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա
Ամենադիտված