Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարևոր գործերը կսպասեն, պատկան մարմինները շտապօգնության մեքենաների ձեռբերումով են հրճվում. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իշխող քաղաքական թիմի համար, փաստորեն, անգամ շտապօգնության մեքենաների նվերը կարող է իրական տոնի վերածվել: Երեկ առողջապահության նախարարությունը տեղեկացրեց, որ Ճապոնիան Հայաստանին շտապօգնության 39 ավտոմեքենա է նվիրել: Առանձնահատուկ որեւէ բան չունեցող այս ինֆորմացիան ու իրադարձությունն անձամբ Նիկոլ Փաշինյանի՝ մեքենաները դիմավորելու «ավետիսով» մատուցվեց:

Աշխարհի բոլոր երկրների համապատասխան գերատեսչությունները վաղուց ի վեր արագագնաց ու բժշկական սարքավորումներով համալրված ավտոմեքենաներ ունեն, իսկ մեր երկրի ղեկավարությունը փոքր երեխայի՝ նոր խաղալիք ձեռք բերելու պես ուրախանում ու գլուխ է գովում, թե տեսեք՝ մեզ մեքենա են նվիրել:

Քիչ չէ, որ առողջապահության նախարարությունը մեքենա ձեռք բերելու սովորական գործընթացը փորձել էր անհարկի ու էժան PR-ի վերածել: ճերմակ խալաթ հագած աշխատակիցներին ցուրտ եղանակին դուրս էին հանել՝ «պատվելու» վարչապետ Փաշինյանին: Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այնպիսի խորազննին ու մուրադական հայացքով էր ուսումնասիրում ճապոնական մեքենաները, որ թվում էր՝ ռեանիմոբիլների նեղ մասնագետ է:

Առհասարակ, անհասկանալի էր միջոցառմանը Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի ներկայությունն ու առավել քան նրա՝ շտապօգնության մեքենայի ղեկին նստելը. որքանով տեղյակ ենք՝ նա ո՛չ առողջապահական ոլորտի մասնագետ է, ո՛չ քաղաքապետարանում այդ ոլորտի համակարգողը, ո՛չ էլ, առավել եւս, շտապօգնության մեքենա վարելու գծով մասնագիտացած վարորդ:

Շտապօգնության մեքենաների PR-ով տարված ու մեքենաներն անձամբ դիմավորող առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, վարչապետ Փաշինյանին, երբեմնի փոխվարչապետ Ավինյանին ու պատգամավոր Արսեն Թորոսյանին ընդամենը հիշեցնենք, որ հենց իրենց կառավարման օրոք է, որ պատերազմների ժամանակ ռազմաճակատ շարքային քաղաքացիներն էին տարրական բինտ ու բամբակ ուղարկում, կորոնավիրուսի բուժումը վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր անլրջացնում ու ասում, թե դա հնարավոր է «տնական օղիով ախտահանել», միջոցառմանը ներկա, նախկին նախարար Արսեն Թորոսյանն էր կորոնավիրուսը ոչ վտանգավոր վիրուս համարում, եւ ունեցանք մեծ թվով զոհեր…

Տիկին նախարարուհուն հիշեցնենք նաեւ, որ առ այս պահը հանրապետության տարբեր դիահերձարաններում շարունակում են անթաղ դիակներ մնալ, քանի որ մարդիկ չեն վստահում իր ղեկավարած կառույցների կողմից իրականացված ԴՆԹ հետազոտություններին ու իրենց ներկայացվող արդյունքներին: Էլ չասենք Աբովյանի դիահերձարանում գետնին նետված դիակների խայտառակ թեման…»:

Իսակով-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածի շինարարության մեկնարկը կտրվի առաջիկա օրերին 3 երիտասարդ գողացել են 224 գլուխ ոչխար․ Շենգավիթի համայնքային ոստիկանների բացահայտումը Վթարի պատճառ դարձած 19-ամյա տղայի նկատմամբ քրեական վարույթներ են հարուցվել Դարբնիկ գյուղում ավտովթարի հետևանքով վարորդներից մեկը 3 օր անց մահացել է.նա առևանգել էր «Mercedes»-ըՏեղի է ունեցել Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը. ընդունվել է հռչակագիր, ստորագրվել են փաստաթղթեր Իրանի Դեյեր նավահանգստում մի քանի նավեր են այրվել Երկար ժամանակ ջուր չի լինիԵրևանում կայացած գագաթնաժողովն Ուկրաինայի մասին էր Ո՞ր ուժերն են համոզված իրենց հաջողության մեջ Իրազեկում․ կանխատեսվում է գետերում ջրի մակարդակի բարձրացում Վաշինգտոնը պահանջում է Անդրկովկասի լիակատար վերակողմնորոշում դեպի Արևմուտք. «Վրաստանը ներառյալ»Ոչ տեխնիկական նորություն. «Գազպրոմը» Հայաստանում կստեղծի գազի օպերատիվ ռեզերվ Արդյո՞ք ԵՄ-ի և ԱՄՆ Սենատի «ընտրողները» կքվեարկեն հայ քաղաքացիների փոխարեն Գագաթնաժողովից հետո․ Հայաստանի առաջ բացվող վտանգավոր շրջադարձը Փայլուն բեմադրություն ընտրություններից առաջ, թե՞ վտանգավոր խաղ Հայաստանի հաշվին Ի՞նչ փոխարժեք է սահմանվելԳյումրիում բացվել է «Հոկտեմբեր» կինոթատրոնը․ պատմության այս օրը (05 մայիս)Ինչպես են ընտրելու տնային կալանքում գտնվողները. «Հրապարակ» Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք․ «Ժողովուրդ» Սոթքով անցնող գետը վարարել է, դուրս եկել ափերից և ողողել տների բակերը, հողամասերը, լցվել նկուղներ Երևանում տղամարդու դի է հայտնաբերվելՊլանային անջատումներ՝ մայիսի 5, 6, 7, 8, 9-ին և 11, 12, 13-ին Մակրոնի հագուստը հատուկ հոգատարությամբ են լվացել, արդուկել. «Հրապարակ» Կաշառք տալու և վերցնելու քրեական հոդվածը իշխանությունները «կխստացնեն»․ «Ժողովուրդ» «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի նախկին տնօրեն փոխել է որոշումը․ «Հրապարակ» Հանցավորության թիվը նվազել է, բայց վտանգավոր հանցատեսակներինը՝ աճել. «Ժողովուրդ» Նոր մանրամասներ հայ և ադրբեջանցի գործարարների հանդիպումից. «Հրապարակ» Ավստրիան արտաքսել է 3 ռուս դիվանագետների «անտենաների անտառի» պատճառով Արաբական Միացյալ Էմիրությունների ափերի մոտ տանկեր է խոցվել անհայտ արկերով Միլանի «Ինտերը» 21-րդ անգամ նվաճեց Իտալիայի չեմպիոնի տիտղոսը. Մխիթարյանը՝ Իտալիայի կրկնակի չեմպիոն ԻՀՊԿ-ն ներկայացրել է Հորմուզի վերահսկողության նոր քարտեզՀայաստանի և Խորվաթիայի միջև ստորագրվել է ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիրԻրանն ԱՄՆ-ին uպառնում է հարվածով Հորմուզի նեղուցին մոտենալու համար Աշխատանքից հեռացրել են՝ կաթողիկոսի մասին հրապարակման համար Փոթորիկ Թուրքիայում. 1 մարդ մահացել է, 40–ը՝ վնասվածքներ ստացել Շքեղ միջոցառումներ, զրո արդյունք. Եվրոպական գագաթնաժողովները միայն վնաս են հասցնելու Երևանում քարով կոտրել են բանկերից մեկի ապակին և դիմել փախուստի․ պատճառված վնասը մոտ 400 հազար դրամ է Արցախի պատվիրակությունը Շվեյցարիայում քննարկել է հայ գերիների վերադարձի հարցը Թուրք-ադրբեջանական աջակցություն Փաշինյանին ԿԸՀ-ն սահմանել է ԱԺ ընտրությունների մասնակիցների համար հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն առաջիկայումԱՄՆ-ն կսկսի Հորմուզի նեղուցից դուրս բերել արգելափակված նավերը. Թրամփ Հայաստանը կարևոր դեր է կատարում Եվրոպայի մատակարարման շղթաների համար. ֆոն դեր Լայեն Թրամփ. ԱՄՆ ռազմածովային ուժերը կսկսեն նավերը «ուղղորդել» Հորմուզի նեղուցից՝ սկսած երկուշաբթի օրվանից «Դինամո» մարզահամալիրում մարզիչների միջև վիճաբանություն է եղել, որը վերածվել է ծեծկռտուքի Հրդեհ՝ Դրոյի փողոցում․ այրվել են տների տանիքներԱդրբեջանով Հայաստան կուղարկվի ռուսական պարարտանյութ Մինչեւ երեկո ջուր չի լինի․ հասցեներ «Թրամփի ճանապարհը» Հայաստանին ոչինչ չի տալիս, բայց ՆԱՏՕ-ի հետ դաշնակից Թուրքիային ուղղակիորեն բերում է Կենտրոնական Ասիա Գագաթնաժողովի ստվերում՝ նոր լարվածության շեմին
Ամենադիտված