Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես թերահավատ եմ, որ Ադրբեջանը, Թուրքիան կամ Ռուսաստանը թույլ կտան Հայաստանին եւ հայ ժողովրդին ինքնուրույն որոշել իրենց ճակատագիրը․ ԱՄՆ սենատոր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Բոբ Մենենդեսը, ելույթ ունենալով Հարավային Կովկասի վերաբերյալ լսումների ժամանակ, խոսել է Ադրբեջանին ԱՄՆ ռազմական աջակցության մասին եւ անդրադարձել Ազատության մասին ակտի 907-րդ փոփոխությանը, հիշեցնելով, որ այն արգելում է անվտանգության ոլորտում աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, քանի դեռ վերջինս չի հրաժարվել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ ուժի կիրառումից։

«Պետդեպը կրկին ու կրկին բացառություն է անում Ադրբեջանի համար։ Նա 600 000 դոլար է խնդրել Ադրբեջանի ռազմական պատրաստության համար: Ես կտրականապես դեմ եմ ցանկացած օգնության այն երկրին, որը հայտնի է ռազմական հանցագործություններով եւ հարեւան պետության դեմ ագրեսիայով։ Պետդեպը անվտանգությանն օժանդակելու թույլտվություն տվեց Բաքվի համար սեպտեմբերին՝ Հայաստան Ադրբեջանի ներխուժումից մի քանի ամիս առաջ, ադրբեջանցիների կողմից անզեն հայ զինվորների սպանության տեսանյութի հայտնվելուց մի քանի ամիս առաջ, հայ զինծառայողների հանդեպ ադրբեջանցիների սեռական բռնությունից եւ սպանությունից մի քանի ամիս առաջ:

Անիմաստ է ասել, որ ԱՄՆ ռազմական օգնությունը չի ազդել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ռազմական հավասարակշռության վրա։ Դուք պետք է Կոնգրեսին ներկայացնեք բոլոր մանրամասները, որ մենք կարողանանք գնահատել ԱՄՆ օգնությունը Բաքվին», ասել է սենատորը:

«Ես ողջունում եմ ԱՄՆ ներգրավվածությունը տարածաշրջանի գործերին ամենաբարձր մակարդակով: Կովկասի վրա վարչակազմի ուշադրության պակասը բխում է Ռուսաստանի շահերից, ուստի ես գնահատում եմ այս նոր մոտեցումը: Բայց ես հույս ունեմ լսել, թե էլ ինչ կարող ենք անել խաղաղության համար Կովկասում եւ հատկապես Հայաստանի վրա հարձակումներից հետո։ Ես թերահավատ եմ, որ Ադրբեջանը, Թուրքիան կամ Ռուսաստանը թույլ կտան Հայաստանին եւ հայ ժողովրդին ինքնուրույն որոշել իրենց ճակատագիրը։ Պետք է երաշխավորել, որ խաղաղության համաձայնագիրը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների չի հանգեցնի։ Սա նշանակում է լուծել հումանիտար ճգնաժամը, պատասխանատվության կանչել այս տարածաշրջանում բռնությունների համար պատասխանատուներին», ասել է Մենենդեսը։

Yeni Safak. Իսրայելը ճիշտ պահին է ճանաչում Հայոց ցեղասպանությունըԵՄ-ն չի կարողանա փոխհատուցել Հայաստանին ռուսական շուկայի կորստի համար Դատավորները իրականացրել են  ԲԴԽ նախագահի ընտրություն. պատմության այս օրը (19 հուլիս)ՌԴ զինվшծ ուժերը գիշերը Կիևի վրա իրականացրել են զանգվածային հարձшկում. կա զnհ և վիրավnրներ Ուկրաինայի ռшզմական ծախսերը գերազանցել են երկրի բյուջեն՝ ավելի քան երկու անգամ Կրшկոցներ՝ Երևանում․ կա զnհ և վիրավnր Թորոս Կորկմազ. Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխությունները կազդեն նաև քրդական հարցի վրաԱԱ-2026. Անգլիան գոլառատ խաղում հաղթեց Ֆրանսիային և զբաղեցրեց 3-րդ տեղը Հնդկաստանում hրավառությունների գործարանում պայթյnւն է տեղի ունեցել․ կան զnhեր Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտՀնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտԱմառային զորակոչը շարունակվում է. «Զինուժ»-ի անդրադարձըԱՄՆ-ի հարվածների վերսկսումից ի վեր Իրանում 50 մարդ է զոհվելԱրգենտինայի նախագահը վախենում է խանգարել թիմին, դրա համար հրաժարվել է մեկնել ԱԱ-2026-ի եզրափակչինՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel»-ներըWildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասինՌուսաստանը պատրաստ է տրանսպորտային հարցերում օգնել Երևանին և Բաքվին. ԼավրովԾովասարում բախվել են համագյուղացիների վարած «Opel Astra»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներՖԻՖԱ-ն չի պլանավորում ծխի պատճառով հետաձգել ԱԱ եզրափակիչըՖրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալովԿոտայքի մարզից աղիքային վարակի ախտանշաններով արդեն 13 պարցիենտ է բուժում ստանում․ ԱՆՀնդկաստանը ուղեծիր է դուրս բերել իր առաջին մասնավոր մշակված հրթիռըՀայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարումՄի լուսանկար, որը դարձավ պատմություն․ Մեսսին ու Յամալը՝ մանկությունից մինչև աշխարհի գլխավոր բեմ Հայաստանում բալի տեսակավորման նոր համակարգը կապահովի արտահանման համար ավելի բարձր որակ Հնդկաստանն առաջին անգամ իրականացրել է մասնավոր ընկերության կողմից մշակված Vikram-1 ուղեծրային դասի hրթիռի հաջող արձակում Ադրբեջանում 6 երկրի մասնակցությամբ զորավարժություններ են նախատեսվում Զելենսկին պատրաստ է պաշտոնանկ անել Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատարին․ ԶԼՄ Իրանը հայտարարել է Հորդանանում ԱՄՆ ավիաբազային hարվածելու մասին Ինչի՞ց են թունավորվել Բյուրեղավանի բնակիչները, քանի՞ հիվանդ է դիմել Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 5,000-ը Տամբովի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի hարձակման հետևանքով զnhվել է Wildberries-ի յոթ աշխատակից Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին Նովոսիբիրսկի մարզում երկրաշարժ է տեղի ունեցել Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զnրքերի դուրսբերման հարցը երկրի հարավից Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով Եթե Թրամփը կարծում էր, որ Իրանի հետ hրադադարի հուշագիրն իրեն հնարավորություն կտա հանգիստ անցկացնել ԱՄՆ միջանկյալ ընտրությունները, կարծես սխալվել է․ Զաքարյան Մահացել է փոքրիկ Ռուզաննան Այս գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Խոցվել է ուկրաինական 774 անօդաչու թռչող սարք, տուժածներ կան Ռուս զբոսաշրջիկները ճանապարհորդում են Վրաստան, բայց չգիտեն հարևան երկրի մասին, որը ավելի էժան և գեղեցիկ էՄինչեւ 16:00-ն ջուր չի լինելու Ադրբեջանը նախատեսում է սկսել ոսկու արդյունահանում իր վերահսկողության տակ գտնվող Սոտքի ոսկու հանքավայրումԵրևան-Սևան-Իջևան ճանապարհին «Volkswagen Tuareg»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և գլորվելով հայտնվել ձորում․ կա զnh Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ ադրբեջանագետ Baijiahao. Պուտինի հարվածը դիպավ նշանակետին. Փաշինյանը վերընտրվելուց հետո իրեն անսպասելի պահեցՅամալը հիասքանչ ֆուտբոլիստ է, ուշադիր հետևում եմ նրան, քանի որ խաղում է այն ակումբում, որը ես սիրում եմ․ Մեսսի Ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ»
Ամենադիտված