Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես Shahed ԱԹՍ–ները փոխեցին իրանական սպառազինության մասին պատկերացումը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Eadaily.comը գրում է, որ Ուկրաինայում իրականացված հատուկ գործողությունը ցույց տվեց անօդաչու սարքերի անհրաժեշտությունը աշխարհի ցանկացած ժամանակակից բանակում։ Եթե ​​դրա հենց սկզբում տեղեկատվական դաշտում անընդհատ փայլում էին ուկրաինական կողմից օգտագործվող թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը, ապա այժմ ավելի մեծ չափով հայտնի են Ռուսաստանի կողմից օգտագործվող «Գերան-2» անօդաչուները։ Ուկրաինայից և արևմտյան երկրներից ստացվող հաղորդագրությունների համաձայն, իրանական Shahed-136 հեռահար կամիկաձե անօդաչու թռչող սարքն է դարձել «Գերան-2»-ի նախատիպը։ Դրա արդյունավետությունն իսկական անակնկալ էր, և ստիպել է շատերին վերանայել իրենց տեսակետները Իրանի ռազմարդյունաբերական համալիրի վերաբերյալ:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին հրամանատար և Իրանի գերագույն առաջնորդի գլխավոր ռազմական օգնական, գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սաֆավին ասել է, որ շատ երկրներ հերթ են կանգնել իրանական անօդաչու թռչող սարքեր գնելու համար: Նա հաշվել է 22 պետություն, այդ թվում Հայաստանը, Տաջիկստանը, Սերբիան, Ալժիրը և Վենեսուելան։ «Այժմ մենք հասել ենք մի կետի, երբ 22 երկրներ դիմել են մեզ իրենց մարտական ​​անօդաչու թռչող սարքեր վաճառելու խնդրանքով»,– ասել է  Սաֆավին:


Ուկրաինայի հակամարտությունը դարձել է իրանական անօդաչու թռչող սարքերի համար հաջողված PR-արշավ։ Անօդաչու սարքերի առաջին մատակարարումների մասին սկսել են խոսել դեռ օգոստոսի վերջին։ Խոսքը եղել է Mohajer-6 եւ Shahed-136 սարքերի մասին։ Ընդ որում Ուկրաինան չի եղել մարտական ​​պայմաններում այդ անօդաչու սարքերի փորձարկման առաջին դաշտը։ Թեհրանը մատակարարել և օգտագործել է իր անօդաչու թռչող սարքերը Մերձավոր Արևելքի հակամարտություններում՝ Սիրիայում, Իրաքում և Եմենում: Սակայն մերձավորարևելյան գործողությունների թատերաբեմերում իրանական անօդաչու սարքերը այդքան մեծ ուշադրության չեն արժանացել: Հավանաբար հենց դա է առաջացրել փորձագիտական ​​հանրության թերահավատությունը նոր պայմաններում անօդաչու թռչող սարքերի կիրառման արդյունավետության վերաբերյալ։ Ըստ Մերձավոր Արևելքի քաղաքականության ինստիտուտի ռազմական փորձագետ Մայքլ Նայթսի թեև Իրանը ռազմական անօդաչու սարքեր է մատակարարել զինված խմբավորումներին, բայց Թեհրանը հազվադեպ է նման մոդելները փորձարկել Ուկրաինայում օգտագործվող հակաօդային պաշտպանության և էլեկտրոնային պատերազմի բարդ համակարգերի դեմ:

«Իրանական այդ անօդաչու սարքերը նախկինում չեն աշխատել հակաօդային պաշտպանության բարդ պայմաններում։ Ամենամոտը դրան եղել է Սաուդյան Արաբիայում հութիների հարվածների ժամանակ, կամ Իրաքում ամերիկյան բազաների վրա հարձակումների ժամանակ, և դրանք սովորաբար դժվարությունների են հանդիպել: Հետևաբար, ես չեմ զարմանա, որ Ուկրաինայում ավելի լարված իրավիճակում նրանք որոշակի խնդիրներ ունենան»,– ասել է նա:


Սակայն իրականությունը բոլորովին այլ է ստացվել։ Անօդաչու թռչող սարքերը ցուցադրել են իրենց արդյունավետությունն ու չնայած տարբեր միջամտություններին երկար տարածություններն անցնելու կարողությունը: Ցուցադրական է անօդաչու սարքերի աշխատանքը Ուկրաինայի տարածքի խորքերում, ինչպես, օրինակ, Օդեսայի և Կիևի վրա հարձակումների ժամանակ։


Ուկրաինայում գործողության հենց սկզբում թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի հաջող օգտագործումը ձեռնտու էր ուկրաինական կողմին: Սակայն ներկա փուլում այդ անօդաչու թռչող սարքերը գործնականում անհետացել են տեղեկատվական դաշտից։ Ըստ ամենայնի, Անկարան կրճատել է անօդաչու սարքերի մատակարարումների թիվը։ Սակայն հիմնական պատճառը, հավանաբար, կայանում է նրանում, որ Ռուսաստանի զինված ուժերը հարմարվել են իրավիճակին և սկսել են արդյունավետորեն խոցել դրանք։ Հարկ է նշել նաև, որ «Բայրաքթար»-ը համարվում է թանկարժեք մեքենա անօդաչու սարքերի իր դասում։


Ինչ վերաբերում է Shahed-136-ին, ապա այդ մոդելն իր դասի ամենաէժաններից է։ Մոտավոր արժեքը տատանվում է $20,000-ից $50,000: Այդ գնով կամիկաձե անօդաչու թռչող սարքերի արժեքը շատ ավելի ցածր է, քան այն հակաօդային պաշտպանության և էլեկտրոնային պատերազմի համակարգերը, որոնք օգտագործվում են դրանց դեմ պայքարելու համար: Molfar Ռազմական վերլուծաբանների միջազգային ցանցի փորձագետները հոկտեմբերի 13-ից 17-ը խփված անօդաչու թռչող սարքերի արժեքը գնահատել են 11,7-17,9 միլիոն դոլար, իսկ դրանց դեմ պայքարի համար օգտագործվող զենքի արժեքը 28,1 միլիոն դոլար։

Կատարողական բնութագրերի առումով Shahed–ը նույնպես առավելություն ունի: Դրա հետ համաձայն է ռազմական փորձագետ, Հատուկ նշանակության ուժերի հրամանատարության (Մոսկվայի ՀՕՊ շրջան) զենիթահրթիռային ուժերի նախկին պետ, գնդապետ Սերգեյ Խատիլևը։ «Հայտնի է, որ թուրքական «Բայրաքթարների» համեմատ իրանական Shahed անօդաչու թռչող սարքերն ավելի հզոր շարժիչ ունեն։ Ուղղորդման համակարգը նույնպես ավելի լավն է: «Բայրաքթարն» առաջնորդվում է լազերային նշանառությամբ, իսկ Shahed՝ տեսանշանառությամբ, ինչը շատ ավելի արդյունավետ է։ Բացի այդ, իրանական անօդաչու թռչող սարքը կարող է կրել հզոր պայթուցիկ ռումբեր և հրթիռներ, որոնք օգտագործվում են զրահատեխնիկայի ոչնչացման համար։ Այսինքն դրանք կարող են հարվածներ հասցնել տանկերին, զրահափոխադրիչներին, հետևակի մարտական ​​մեքենաներին։ Ամերիկացիները շատ են վախենում, որ իրենց գովաբանված HIMARS-ը թիրախ կդառնա իրանական անօդաչու թռչող սարքերի համար։ Մինչ այժմ, երբ օգտագործվում էին մեր անօդաչու թռչող սարքերը, մենք նման հնարավորություններ չունեինք, մեր հարվածային անօդաչու սարքերն ավելի կարճ հեռահարություն ունեն և կրում են փոքր հզորության զենքեր։ Իսկ իրանական Shahed–ի գալուստով նման հնարավորությունն արդեն ի հայտ է եկել»,– ասել է նա:


Ամերիկյան The Washington Post թերթը, հղում անելով ԱՄՆ հետախուզական ծառայությունների աղբյուրներին, հայտնում է, որ Ռուսաստանը և Իրանը նոր համաձայնագիր են կնքել ռազմական մատակարարումների վերաբերյալ, որն այժմ ներառում է ոչ միայն անօդաչու թռչող սարքեր, այլ նաև ցամաքային հրթիռներ։ Տրված տեղեկատվության հիման վրա Մոսկվան Թեհրանից կստանա Fateh-110 և Zolfaghar փոքր հեռահարության բալիստիկ հրթիռների խմբաքանակ, որոնք կարող են խոցել համապատասխանաբար մինչև 300 և 700 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախները։ Բացի այդ, նախապատրաստվում են տասնյակ Mohajer-6 և Shahed-136 անօդաչու թռչող սարքերի նոր մատակարարումներ։
Ըստ ռազմական փորձագետ Բորիս Ռոժինի, ով  վկայակոչել է իրանական աղբյուրները, Ռուսաստանը պատվիրել է նաև նոր Arash-2 անօդաչու թռչող սարքեր։ Նրա կարծիքով այդ անօդաչու թռչող սարքը գերազանցում է Geran-2-ին։

«Նոր անօդաչու թռչող սարքի մարտագլխիկը շատ ավելի մեծ է, քան Geran-ինը: Իրանը իրականում շատ տարբեր հետաքրքիր անօդաչու թռչող սարքեր ունի՝ հետախուզական, հարվածային, կամիկաձե: Նրանցից շատերը փորձարկվել են մարտական գործողությունների տարբեր թատերաբեմերում»,- ասել է նա: 


Փորձագետը շեշտը դրել է ոչ միայն իրանական անօդաչու թռչող սարքերի ձեռքբերման անհրաժեշտության վրա, այլ նաև Ռուսաստանի տարածքում դրանց արտադրությունն ընդլայնելու համար տեխնոլոգիա վերցնելու անհրաժեշտության վրա։ 


«Այստեղ, ըստ էության, պետք է շահագրգռվածություն լինի ոչ միայն գնելու, այլ նաև երկրի տարածքում արտադրության համար հոսքագծեր տեղակայելու համար՝ ինչպես ներքին օգտագործման, այնպես էլ արտահանման համար (լիցենզիայով): Որովհետև բարեկամ երկրից գնել այն, ինչ անհրաժեշտ է, իհարկե, լավ է, բայց երկարաժամկետ հեռանկարում պետք է ձգտել ռազմական ինքնաբավության, ինչը ներկա իրողություններում սուբյեկտիվ արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչ է։ Այն, որ կա Իրան կամ Չինաստան, որոնցից կարելի է որոշ բաներ ձեռք բերել, լավ է, բայց ռազմարդյունաբերական համալիրը պետք է ձգտի երկրի ներսում անհրաժեշտ ամեն ինչի արտադրության ամբողջական ցիկլին»,–ասել է նա:


Ինչ վերաբերում է հրթիռներին, իրանական մատակարարումները նույնպես կարող են խիստ անհրաժեշտ դառնալ Ռուսաստանի համար։ Դա հատկապես վերաբերում է իրանական հրթիռների հեռահարությանը։ Այդ դիրքորոշման հետ համաձայն է Իրանի ռազմական հարցերով փորձագետ Յուրի Լյամինը։ «Zolfaghar–ի նման հրթիռները, իմ կարծիքով, իսկապես մեզ համար ավելորդ չէին լինի։ Իրանական այդ կարճ հեռահարության բալիստիկ հրթիռների հեռահարությունը 700 կմ է, որը մեր առաջնագծի շրջանների տարածքից արձակվելիս ընդգրկում է Ուկրաինայի տարածքի ճնշող մեծամասնությունը։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի հետ միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրի շրջանակներում, որն ուժի մեջ էր 1988-2019 թթ. արգելվում էր 500-ից 5500 կմ հեռահարությամբ ցամաքային հրթիռներ արտադրել և փորձարկել։ Fateh-110 ընտանիքի շարքում ևս կան հրթիռների շատ հետաքրքիր տարբերակներ՝ տարբեր ծովային և ցամաքային թիրախների բարձր ճշգրտության ոչնչացման համար տարատեսակ մարտագլխիկներով, որոնք այժմ կարող են մեզ օգտակար լինել»,– ասել է նա:


Հաշվի առնելով Թեհրանի ռազմական մատակարարումների ավելացումը և զենքի արդյունավետությունը, իրանական ռազմարդյունաբերական համալիրի պահանջարկը միայն կաճի: Սակայն արժե վերապահում անել, որ իրական գնորդներ կդառնան միայն այն երկրները, որոնք կկարողանան անտեսել արևմտյան պատժամիջոցները։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

ԱՄՆ զինված ուժերը հարվածել են Իրանի ԻՀՊԿ-ի նավակներին, հրթիռային կայանի․ զnhեր կան «Արցախը դավադրաբար հանձնվեց». ՀՀ ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյան Կոշտան և Յունկերը կարող են դառնալ ԵՄ միջնորդներ Ռուսաստանի հետ բանակցություններում․ Politico Կա 3 զոհ․ կրակոցներ՝ Նորապատում ԵՄ-ն մտադիր է Google-ին տուգանել հարյուր միլիոնավոր եվրոյով Կանխվել է մաքսանենգությունը. հայտնաբերվել է ապօրինի պահվող 1 կիլոգրամից ավելի մարիխուանա Ֆաբրիցիո Ռոմանոն հրապարակել է Մանչեսթեր Սիթիի նոր գլխավոր մարզչի անունըՌուբիոյի կեսժամանոց այցը աջակցություն է Փաշինյանին Իրանի նախագահը հանձնարարել է երկրում վերականգնել միջազգային ինտերնետը Որ փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Ռուսական պատժամիջոցները իրական վնաս են հասցնում ՀՀ տնտեսությանը Իշխանությունը չի կարողանում մարսել Գյումրիի պարտությունը Բլոգեր Արտակ Ավետիսյանին վերագրվող հանցանքը վերաորակավորվել էՀայաստանի ղեկավարությունը պաշտպանություն է փնտրում սպառնալիքի աղբյուրի մոտ․ Շոյգու Ֆուտբոլի լեգենդ Ռոնալդինյոն Երևան է ժամանելԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ «Խորամանկ հնարք», որ կարող է շատ ծանր արժենալ Հայաստանի ու հայ ժողովրդի համար. «Փաստ»Բաքվում մեկնարկում է գերեվարված հայերի շինծու գործով վերաքննիչ բողոքի քննությունը Նման ծայրահեղ քայլեր ձեռնարկելու որևէ ռացիոնալ մոտիվացիա չկա. «Փաստ»Կադրային փոփոխություններ, ազատումներ ու նշանակումներ ՆԳՆ-ում և ենթակա ծառայություններում «Հանգիստ, ընկերասեր տղա էր Հարութս, կարգապահ զինվոր». Հարութ Ալավերդյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Հայաստանում առաջարկել են վերանվանել Իջևան քաղաքը ի պատիվ վարչապետ ՓաշինյանիՓաշինյանը հիբրիդային պատերազմ է մղում սեփական երկրի դեմ «Բրիտանական Փաշինյան». ինչ ընդհանրություններ ունեն Մեծ Բրիտանիայի և Հայաստանի վարչապետներըԷական հարցեր, որոնք այդպես էլ մնացել են անպատասխան. «Փաստ»Ավետիսյան. Փաշինյանը սպառնում է հայ ժողովրդին պատերազմովՓաշինյանի ամուսնալուծությո՞ւնը Ռուսաստանից. Մոսկվայի «մեղմ ուժը» Հայաստանում նվազում է Եվրոպական դատարանը որոշել է, որ Ադրբեջանը պետք է փոխհատուցում տա Կոնվեցիան խախտելու և  Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու համար. պատմության այս օրը (26 մայիս)Հոգևոր արմատներից կտրվելը հավասարազոր է ինքնակործանման. ի՞նչ է ապացուցելու հայ ժողովուրդը հունիսի 7-ին. «Փաստ»Վթար է․ 24 ժամ ջուր չի լինելու Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել«Քաղաքական ավանտյուրան երկրի համար կարող է հանգեցնել ծանր հետևանքների». «Փաստ»Մայիսի 26-ին, 27-ին, 29-ին, հունիսի 2-ին գազ չի լինելու Հայաստանի ընտրությունը՝ հուզական քաղաքականությո՞ւն, թե՞ պետական մտածողություն. «Փաստ»Իսկ ինչպե՞ս է որոշվելու 300-500 հազարը. «Փաստ»Ինչպիսի՞ կառավարություն է ձևավորելու Ռոբերտ Քոչարյանը. «Փաստ»«Գալու է բոլոր մեղավորների պատասխան տալու ժամանակը». «Փաստ»Բազարչյանի ինստիտուտը․ անհասկանալի ուսուցում՝ զբաղված տնօրենների համար. «Ժողովուրդ»200 հազար դրամը «քթերից են բերում»․ «Հրապարակ»Ո՞վ կդառնա ՆԳ նախարար. «Փաստ»Անդրանիկ Թեւանյանի գործով ևս մեկ նախկին պատգամավոր է անցնում. «Հրապարակ» Փաշինյանի ցածր քաղաքական նշաձողն ու Ծառուկյանի կեցվածքը. «Փաստ»ՔՊ-ական Հայկ Ցիրունյանը դուրս մնաց ցուցակից․ ինչպես բազմապատկվեց պատգամավորի ունեցվածքը. «Ժողովուրդ» Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «անհետացել է ռադարներից». «Հրապարակ» Սատելիտների քաղաքականությունը. ինչպես են «կեղծ ընդդիմադիրներն» աշխատում Նիկոլ Փաշինյանի վերարտադրության համար. «Փաստ»Սարի թաղ-Սարալանջ ճանապարհին բախվել են Lixiang-ը, Honda-ն և Nissan-ըՔրեական հեղինակության uպանnւթյան փորձը կանխվել է Մել Գիբսոնը թողարկել է «Քրիստոսի հարությունը» ֆիլմի առաջին կադրը ԱՄՆ-ը լավ շանսեր ունի Իրանի հետ միջուկային հարցով ժամանակավոր համաձայնության հասնելու համար. Մարկո ՌուբիոՀՀ ՊՆ նախկին շենքի մոտ բախվել է 3 ավտոմեքենա
Ամենադիտված