Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 12 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օր, Չինաստան՝ Սուն Յաթ-Սենի ծննդյան օր, Ադրբեջան՝  Սահմանադրության օր:


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1895– Արևմտյան Հայաստանի Սեբաստիա քաղաքում տեղի են ունեցել հայ բնակչության զանգվածային ջարդեր:
1895– ծնվել է կինոյի և թատրոնի մեծագույն դերասան Հրաչյա Ներսիսյանը:
1899 –ծնվել է  հայազգի մանրէաբան և կենսաքիմիկոս Հովհաննես Հեքելեկյանը:
1920- հայ-թուրքական պատերազմի ընթացքում թուրքերը գրավել են Ագին կայարանը և միարժամանակ հարված հասցրել Իգդիր քաղաքի շրջանում, իսկ հայկական զորքը և բնակչությունը սկսել է էվակուացվել Սուրմալուի նահանգից և Արաքսի վրայով տեղափոխվել էջմիածին:
1923 –ծնվել է  նկարչուհի Արփենիկ Ղափանցյանը:
1933 – ծնվել է խորհրդային և հայկական պետական գործիչ Վլադիմիր Մովսիսյանը:
1936 – ծնվել է հայ խորհրդային ֆիզիկոս Վոլոդյա Սարդարյանը:
1938 – ծնվել է քանդակագործ Վիլյամ Պետրոսյանը:
1941 – ծնվել է մաթեմատիկոս և աստղագետ Նորայր Ենգիբարյանը:
1946– ծնվել է քաղաքական և պետական գործիչ և դիվանագետ, Լեռնային Ղարաբաղի առաջին վարչապետ Օլեգ Եսայանը:
1971 – ծնվել է քանդակագործ Հայկ Թոքմաջյանը:
1981- հայկական «Օռլի» կազմակերպությունը (այդպես է կոչվել ի պատիվ «Օռլի» օդանավակայանում Մոնթե Մելքոնյանի ձերբակալման, որին մեղադրել են փաստաթղթեր կեղծելու մեջ)   Բեյրութում գտնվող երեք ֆրանսիական կազմակերպություններում պայթյուններ է իրականացրել, որից տուժողներ չեն եղել, պահանջը ֆրանսիայից եղել է ազատ արձակել Մոնթե Մելքոնյանին:
1993-ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունել է  884-րդ բանաձևը, որտեղ պահանջվել է հայկական ուժերը դուրս բերել Զանգելանից, Հորադիզից և այլ գրավյալ տարածքներից:
2003- Հայաստանի օդային տարածքում ռուսաստանյան «ՄիԳ-29» ռազմական ինքնաթիռը ուսումնամարզական թռիչքի ժամանակ վթարվել է, զոհվել է օդաչու Կոնստանտին Կարդաշը։
2005 –վախճանվել է  ազգագրագետ և դիվանագետ Յուրի Մկրտումյանը:
2006- գիշերը հրդեհ է բռնկվել Երևանի «Նաիրիտ» գործարանի տարածքում: 
2008-Գալուստ Սահակյանը ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար:
2009-Հայաստանում արձանագրվել է «խոզի գրիպով» հիվանդացության դեպքեր:
2009-վախճանվել է  հայազգի նկարիչ և գրող Վահրիճ Բախչանյանը:
2010-Երևանի «Նաիրիտ» գործարանի հարյուրավոր աշխատակիցներ գործարանից երթով հասել են Հայաստանի նախագահի նստավայր` պահանջելով վճարել չորս ամսվա աշխատավարձերը:
2014- Արցախի արևելյան հատվածում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվել է Պաշտպանության բանակի օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը։ Անձնակազմի բոլոր երեք անդամները զոհվել են։
2020- «Հետհաշվարկը սկսվել է». իրականացվել է երթ Փաշինյանի հրաժարականի պահանջով, փակվել է Աբովյան- Երևան ճանապարհը:
2021- կալանավորվել է Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը:


ԱՇԽԱՐՀՈՒՄ
1035 – վախճանվել է Անգլիայի, Դանիայի և Նորվեգիայի թագավոր Կնուդ 1-ին Մեծը:
1784 — Օքսֆորդում օդ է բարձրացել շարլյեն (ջրածնով լցված օդապարիկ), իսկ օդ բարձրացած Ջեյմս Սադլերը դարձել է Բրիտանիայի առաջին օդաչուն:
1833 –ծնվել է  ռուս կոմպոզիտոր և քիմիկոս Ալեքսանդր Բորոդինը:
1840 – ծնվել է ֆրանսիացի քանդակագործ և գրաֆիկ, 19-րդ դարի ամենաականավոր քանդակագործներից մեկը հանդիսացող Օգյուստ Ռոդենը:
1847 —Էդինբուրգի համալսարանում Ջեյմս Սիմպսոնը ցուցադրել է աշխարհում առաջին անզգայացումը  քլորոֆորմով:
1860 —ստեղծվել է ԱՄՆ-ի առաջին գաղտնի ծառայությունը, որի գործը ի սկզբանե եղել է պայքարը դրամանենեգության դեմ:
1888 —ֆրանսիական Լիլլ քաղաքում տպագրիչների տոնի ժամանակ բանվորների երգչախբի կողմից առաջին անգամ հնչեցվել է  «Ինտերնացիոնալը»:
1903 – վախճանվել է ֆրանսիացի նկարիչ Կամիլ Պիսսարոն:
1906 —բրազիլացի օդաչու և գյուտարար Ալբերտո Սանթոս-Դյումոնը Փարիզում առաջին անգամ Եվրոպայում իրականացրել է  կառավարվող թռիչք աէրոպլանով:
1912- 482 տարվա օսմանյան տիրակալությունից հետո Հունաստանի Գեորգիոս 1-ին թագավորը իրականացրել է իր հաղթական մուտքը Սալոնիկ: 
1918 - Ավստրիան դարձել է հանրապետություն:
1923– ընդունվել է ԽՍՀՄ պետական դրոշը:
1927 - Լև Տրոցկին հեռացվել է Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության շարքերից:
1929 – ծնվել է ամերիկացի դերասանուհի և երգչուհի Գրեյս Քելլին:
1933-առաջին անգամ լուսանկարվել է ենթադրյալ Լոխ-Նեսի հրեշը:
1934 – ծնվել է ամերիկացի հանրահայտ հանցագործ Չարլզ Մենսոնը:
1935– ծնվել է ռուս հայտնի դերասանուհի Լյուդմիլա Գուրչենկոն:
1942– սկսվել է Գուադալկանալի ծովամարտը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենանշանավոր մարտերից մեկն է:
1942-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Օրջոնեկիձե քաղաքի մոտ ավարտել է 6 օր տևած ճակատամարտը, որտեղ ջախջախվել է ուկրաինական խմբավորման 1-ին գերմանական տանկային բանակը:
1948 – ծնվել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
1965– Մայամիից դուրս գալուց հետո  ամերիկյան SS Yarmouth Castle նավը վառվել և խորտակվել է, զոհվել են  92 մարդ, ևս 400-ը ստացել են լուրջ այրվածքներ:
1970– Պակիստանի Բենգալիա նահանգում տեղի ունեցած Բհոլա արևադարձային փոթորիկի հետևանքով տարբեր տվյալներով զոհվել են  300 000-500 000 մարդ:
1982- Յուրի Անդրոպովը դարձել է Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար:
1995 —սերբերը համաձայնվել են  սերբերի կողմից վերահսկվող վերջին խորվաթական շրջանը՝ Արևելյան Սլովենիան, հանձնել Խորվաթիային:
 1999 —ժայթքել է էկվադորում գտնվող Թունգուրախուա հրաբուխը:
Կ.Խաչիկյան

Հայ շախմատիստները առաջատարներն են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանումԽոշոր ավտովթար՝ Երևանում. մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնիՌուսաստանում սկսվել է բենզինային ճգնաժամի նոր ալիք. լրտվամիջոցներԱնձրև, ամպրոպ, կարկուտ. ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա 5 օրերինՄեզ անհրաժեշտ է ամերիկյան կողմի ավելի մեծ ներգրավվածություն խաղաղության ծրագրում․ Զելենսկի ՊՍԺ-ն՝ Եվրոպայի սուպերգավաթակիր Բռնազшվթված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին (տեսանյութ) ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում էական առաջընթաց է գրանցվել. ՆԳՆ Վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» սահմանը փակ է ջրի մակարդակի բարձրացման պատճառով Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Երեխաների որդեգրման ընթացակարգը կփոխվի՞․ ի՞նչ է հայտնի Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico Կասեցվել է «Դրախտ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Հրդեհ է տեղի ունեցել Երևանում. կրակի տարածումը կանխվել է Կասեցվել է «ՍԱՐԳ Վայենտորգ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ-ն մանրամասնում է Ռուսաստանից ցորենի ևս մեկ խմբաքանակ կուղարկվի Հայաստան Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. պատգամավորները բանավիճել են և դուրս եկել նիստերի դահլիճից (տեսանյութ) «Պտուղներ է տալիս». Հայաստանը ռուսների զանգվածային ձերբակալություններով հետևում է Ուկրաինայի օրինակինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի 2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան «Ժողովրդավարության Բաստիլը». Հայաստանում քննադատվել է Երևանի հակառուսական դիրքորոշումըՈչ միայն Հայաստանը. ԱՄՆ-ն ստեղծում է ֆինանսական գործիք Միջին միջանցքի համարԱՄՆ-ը չի փոխանցել Զելենսկու առաջարկները hակամարտnւթյան ավարտի վերաբերյալ․ ՌԴ ԱԳ փոխնախարար Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Արմեն Գրիգորյանն ազատվելու է ԱԽ քարտուղարի պաշտոնից Սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500 հազար դրամ Փրկարարներն օգնության են հասել կողաշրջված ավտոմեքենայի վարորդին Երկու աթոռները, որոնց վրա նստած էր ՀՀ վարչապետը, ճաքեցին. Կրեմլը հարվածել է Փաշինյանի ձեռքերինՍուպերհամակարգիչը հաշվարկել է «Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի չեմպիոնության շանսերը Լա լիգայում Տավուշի մարզի Դովեղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ֆրանսիայի նման երկրները պետք է դադարեն աշխարհին դասեր տալ «մարդու իրավունքների» վերաբերյալ. Արաղչի Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Toyota Corolla»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավnրներ Ծնվել է կինոյի և թատրոնի դերասան Ազատ Գասպարյանը. պատմության այս օրը (13 օգոստոս)9 մարզպետ վերանշանակվել են իրենց պաշտոններում Ճապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով ՄԱԿ-ը կորցնում է իր արդիականությունը և դանդաղ մաhանnւմ է․ Գրոսսի Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Բաշկիրիայի արդյունաբերական գոտու տարածքում գտնվող Wildberries-ի պահեստում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ին ԱՄՆ-Իրան շարունակվող կոշտ դիմակայnւթյան պայմաններում TRIPP նախագծի իրագործումն ուղիղ անվտանգային uպառնալիքներ է պարունակում ՀՀ-ի համար․ Տիգրան Աբրահամյան Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 13/14-ինԹուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվելԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ օգոստոսի 13-ից 17-ըԿենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթՀարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ին
Ամենադիտված