Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինի զգուշացումը Փաշինյանին․ «Արեք՝ ինչ կուզեք, բայց մեղքը ձեր վիզը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Վալդայի միջազգային համաժողովում գրեթե բաց տեքստով Հայաստանի գործող իշխանություններին մեղադրել է ոչ հայանպաստ լուծման և Արցախը Ադրբեջանին թողնելու մեջ։

Պատասխանելով քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հարցին՝ նա հայտարարել է, թե Ռուսաստանը չի պատրաստվում ոչինչ պարտադրել, չի կարող և չի պատրաստվում Հայաստանին ինչ-որ բան թելադրել։

Եթե հայ ժողովուրդն ու այսօրվա ղեկավարությունը որոշեն, որ պետք է ընտրել կոնկրետ տարբերակ, օրինակ Վաշինգտոնյանը, որը նախատեսում է Ղարաբաղի նկատմամաբ Ադրբեջանի իշխանության ճանաչումը, ապա՝ խնդրեմ։ Պուտինը նաև նշել է, որ եթե Հայաստանում ներկա իշխանությունը կարծում է, որ Ղարաբաղն ունի իր առանձնահատկությունները, որոնք պետք է հաշվի առնել և ներառել պայմանագրում, դա նույնպես հնարավոր է քննարկել։ Թեև ՌԴ նախագահը չի նշում, սակայն, այդ երկրորդ տարբերակը հենց այն է ինչ առաջարկում է Ռուսաստանը։

Ըստ էության ակնարկելով, որ երկու տարբերակների մեջ առավել հայամետն ու հայանպաստը հենց ռուսական տարբերակն է, սակայն Հայաստանի իշխանություններն ու գործող վարչախումբը կարող է գնալ Վաշինգտոնյան տարբերակին։ Փաստելով, որ սա շատ դժվար և ծանր հարց է, Հայաստանը ՌԴ ռազմաավարական գործընկերն ու դաշնակիցն է, նա նշել է, որ պետք է նկատի առնել նաև Ադրբեջանի շահերը, պետք է կենտրոնանալ այն հարցերի վրա, որոնք կառաջարկի Հայաստանը։

ՌԴ նախագահը նաև կշտամբել է Հայաստանին, որ երկար տարիներ առաջարկում է Ղարաբաղի հարցը լուծել 5 շրջանները վաղուց վերադարձնելու ճանապարհով, սակայն Երևանը գնաց այլ ճանապարհով։ Ինչպես ավելի վաղ նշել էինք՝ ՌԴ նախագահը Վալդայում բավականին լուրջ ակնարկներ է անելու, որոնք նաև օգտագործելու է արդեն Սոչիում եռակողմ հանդիպման ժամանակ։ Բաց հայտարարելով,որ Հայստանի գործող իշխանությունները պատասխանատվություն են կրում Ղարաբաղի ճակատագրի համար, նա հստակ հասկացնում է, որ Ռուսաստանի վրա մեղքը բարդելու փորձերը որևէ հաջողություն չեն կարող ունենալ։ Փաշինյանական վարչախումբն է փորձում համոզել, թե Ռուսաստանը պնդում է թե՛ միջանցքի և թե՛ Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու վրա։

Մինչդեռ Վալդայի համաժողովում Վլադիմիր Պուտինի ակնարկը վկայում է, որ պատասխանատուն բացառապես Հայաստանի իշխանությունն է։ Չի բացառվում, որ այս խոսքից հետո Հայաստանում գործող վարչախմբի դեմ բավական լուրջ գործողություններ ձեռնարկվեն։ Այդ մասին ակնարկներ չկան, սակայն դիվանագիտության մեջ ոչ միշտ է ամեն ինչ ասվում բացեիբաց։

Աննա Նադոյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԻրանի ԱԳ նախարարությունը Մեծ Բրիտանիային զգուշացրել է ԱՄՆ-ի հարվածների ժամանակ օգնելու հետևանքների մասին Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Իրականում ինչպե՞ս է կյանքից զրկվել զինծառայող Նարեկ Թորոսյանը, ինչի՞ մասին են վկայում նախորդ դեպքերը Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆ Եթե Հուսիները նորից hարվածեն նավերին ԱՄՆ-ը պատաuխանատվության կենթարկի Իրանին. Թրամփ Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Սայաթ-Նովայի պողոտայում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպшնել են իրենց մորը և թաքցրել նրա մարմինը Վեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի ՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Նավթը համաշխարհային շուկայում շարունակում է թանկանալՌուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել «Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը Խնջույքները չօգնեցին. Թուրքիան Ուկրաինա կուղարկի SARP-ի նորագույն մոդուլներԲանջարեղենային ապստամբություն սահմանին. Հայ ֆերմերները շուկայի փլուզումից հետո փակել են մայրուղինԻնչո՞ւ հերթական երիտասարդ կյանքը հնարավոր չեղավ փրկելՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Սև անձրև՝ ԿրասնոդարումԱՄՆ-ն Իրանի դեմ hարվածների վերսկսումից ի վեր առաջին անգամ կիրառել է B-1. Axios Ինչու՞ չի կարելի երբեք կիրառել «ադրբեջանցիների վերադարձ» տերմինըՏարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Հայաստանը նոր շուկա գտնելու համար ծիրանի խմբաքանակ է ուղարկել Իսպանիա, բայց միրգը փչացել էՓոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ուկրաինայի զինված ուժերի կողմից Վորոնեժի վրա գիշերային հարձակման հետևանքով զոհվել է 3 տարեկան երեխա Նարեկ Ղահրամանյանը պահպանում է մանդատը. ինչ է փոխվել պատգամավորի ունեցվածքում 2020-2025 թվականներին. «Ժողովուրդ» Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Փարիզ - Երևան. Վրաստանի տարածքով ֆրանսիական ռազմական տարանցումը լիովին գործարկվել էԿայացել է երիտթուրքական հեղափոխությունը Թուրքիայում, վերականգնվել է սահմանադրական կարգը․ պատմության այս օրը (23 հուլիս) Չլուծված hակամարտnւթյան պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա՝ ձեռք բերելով նոր լծակներ ճնշումներ գործադրելու համար. Տիգրան Աբրահամյան ՀՀ նախագահի ինստիտուտը՝ թափանցիկության և արդյունավետության ճգնաժամում. «Ժողովուրդ» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր ՍԴ-ի «ապտակը» Անահիտ Մանասյանին կամ ՄԻՊ-ի երկակի ստանդարտը. «Ժողովուրդ» Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»Զինծառայող Նարեկ Թորոսյանի մաhվան դեպքի վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ Մբապեն այլևս առաջինը չէ․ Transfermarkt-ը սահմանել է ֆուտբոլի պատմության ամենաբարձր տրանսֆերային արժեքը Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»«Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ»
Ամենադիտված