Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերջին փամփուշտն ինձ համար եմ պահում. 33 տարեկանում զոհված Արորիկը հատուկջոկատային էր, 44-օրյայի մասնակից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի ժամանակ իր ձեռքով փորած խրամատում զոհվել է հատուկջոկատային Արորիկ Հովհաննիսյանը։ Վերջինս դիրքի ավագն էր. ժամկետայիններին ասել է պատսպարվեք, իսկ ինքը միայնակ մի քանի ժամ կռիվ տվել թշնամու՝ անհամեմատ մեծաթիվ ուժերի դեմ։

«Մոր հետ վերջին անգամ որ խոսել է, ասել է՝ Աստծո կամոք այս անգամ որ գամ, ամուսնանալու եմ։ Հրամանատարն էլ քառասունքին որ եկավ, նույն բանն ասաց։ Փաստորեն Արորիկն ասել էր՝ 10 օրով արձակուրդ կտա՚՞ք, գնամ նշանվեմ, հրամանատարն էլ ասել էր՝ ոչ թե 10 օր, այլ մի ամիս կտամ, մենակ թե գործերն ավարտենք, նոր։ Նոր դիրք էին սարքում... էնպես ստացվեց, որ իր ձեռքով սարքած դիրքում էլ զոհվեց...»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմում է Արորիկի քեռին՝ Մուրադ Խամոյանը։

Արորիկը 33 տարեկան էր, զինվորական կյանքով էր ապրում 2011 թվականից։ Չնայած ոչ այդքան երկար զինվորական կենսագրությանը, Արորիկը հարուստ ճանապարհ է անցել և նրա խիզախությունն աննկատ չի մնացել հրամանատարության կողմից։

«Լավ հետախույզ էր, քանի հատ պատվոգիր ունի. վերջինը մի քանի օր առաջ են ուղարկել։ Որ Ագրարայինն ավարտեց, լեյտենանտի կոչում տվեցին։ Շուտով պիտի ավագ լեյտենանտ ստանար... Անեզր, անսահման սիրում էր Հայրենիքը, ազգային երգը, պարը... Կադրերը կան, թե ոնց է յարխուշտա զարկում, քոչարի պարում...»,-ասում է քեռին։

Առաջին դասարանից Արորիկը «Ծովասար» երգի պարի համույթ է հաճախել։ Որտեղ կար ազգայինը, այնտեղ նաև ինքն էր։
Ծառայության հետ կապված ոչինչ Արորիկը չէր պատմում ոչ տանը, ոչ բարեկամներին։ Քեռին ասում է՝ այդ առումով չխոսկան էր վերին աստիճանի։ 44-օրյա պատերազմի ժամանակ, լինելով Շուշիից վերջինը դուրս եկածների թվում, համեստորեն լռում էր նաև այդ ամբողջ ընթացքում գլխով անցածի մասին։ Վերջին օրերին միայն Շուշիից մի անգամ զանգել է մորը, ասել՝ ես լավ եմ ու անջատել։

«Անցած ամառն էր՝ ծիրան էինք քաղում, ասացի՝ Արորիկ, բա որ գերի ընկնեիր, ո՞նց էր լինելու, ասաց՝ քեռի, դու այդպիսի՞ կարծիք ունես իմ մասին։ Վերջին փամփուշտը միշտ ինձ համար կպահեմ. ես թուրքին գերի ընկնողը չեմ, ինձ կպայթեցնեմ, բայց գերի չեմ ընկնի»,-հիշում է քեռին ու ավելացնում՝ պատերազմի ամբողջ ընթացքում ընդամենը մի անգամ քանի ժամով է եկել Երևան, մասնակցել իր հրամանատարի՝ ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի հուղարկավորությանն ու հետ գնացել։

Հատուկջոկատային Արորիկ Հովհաննիսյանը զոհվել է սեպտեմբերի 13-ին՝ ներքին Շորժայի հատվածում։ Նրա մարմինը գտել են միայն հոկտեմբերի 7-ին։ Այդ ամբողջ ընթացքում ծնողները հույսը չէին կորցնում, որ Արորիկը ողջ է։

«Էլ դիահերձարան չի մնացել, որ չգնանք։ Մայրն էլ մինչև ամսի 7-ը եկեղեցիներից տուն չէր գալիս։ Հիմա էլ ասում է՝ թող գոնե ես լինեմ վերջին սևազգեստ մայրը...»,-պատմում է 33 տարեկանում նահատակված Արորիկ Հովհաննիսյանի քեռին։

Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԾանոթ ու միարժամանակ անհայտ … Գեղարվեստական մարմնամարզություն«Փաշինյանը Հայաստանում ռուսական բիզնեսի դեմ արշավ է սկսել»Ուկրաինան հարձակվել է Ռուսաստանի խոշոր արդյունաբերական օբյեկտների վրա Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա․ տեսանյութ ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու. ՌԴ ԱԳՆ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվել է կրակի դադարեցման համաձայնագիր․ պատմության այս օրը (սեպտեմբեր 25)ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ» Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր«Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Եմենի կառավարությունում հայտարարել են, որ հութիների դեմ պայքարում ԱՄՆ-ի օգնության կարիքն ունեն Տեսանյութում երևացող անձը որոնվում է Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում Նորվեգիան 2027 թվականին 9 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կրթահամալիր կկառուցվի Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու խnւզարկությամբ հայտնաբերվել են արգելված իրեր Ղազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Իմ հաջորդ մենամարտը լինելու է տիտղոսային. Ծառուկյանը հայտարարել է, թե երբ է ծրագրում չեմպիոնական մենամարտ անցկացնել UFC-ում «ՆԱՏՕ-ի «մատը խառն է» Հայաստանի «դատարկագլուխ» ողջույնի հարցում»
Ամենադիտված