Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարկերը նվազեցրած օլիգարխները միլիոններ են ուղղում Փաշինյանի ընտենական հիմնադրամին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հրապարակվել է 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկությունը:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022թ. 9 ամսվա ընթացքում պետական բյուջե, ընդհանուր առմամբ, վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 82 միլիարդ 627 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 890 միլիարդ 480 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 192 միլիարդ 147 միլիոն դրամ։

Ցանկի առաջին տասնյակն այսպիսի տեսք ունի.

1. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»
2. «Գազպրոմ Արմենիա»
3. «Գրանդ տոբակո»
4. «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»
5. «ՄՏՍ Հայաստան»
6. «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»
7. «Սի Փի Էս Արմենիա»
8. «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ»
9. «Ֆլեշ»
10.«Ջեյ Թի Այ Արմենիա»

 2022 թվականի առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը ուներ հետևյալ տեսքը։ Հրապարակված ցուցանիշների համաձայն՝ խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Ընկերության կողմից պետական բյուջե էր վճարվել 35.45 մլրդ դրամ։ Երկրորդ տեղում է «Գազպրոմ Արմենիա»-ն՝ 20.08 մլրդ դրամ հարկ։ Երրորդ տեղում էր ՀՀ ՊՆ աշխատակազմը՝ 8.63 մլրդ դրամ։ Չորրորդ տեղում էր «Գրանդ Տոբակո»-ն, որը պետբյուջե էր վճարել 7.87 մլրդ դրամ հարկ։ Հինգերորդ տեղում էր «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը, որը պետբյուջե էր վճարել 5.87 մլրդ դրամ հարկ։ «Ֆլեշ»-ը 6-րդն է՝ 3.85 մլրդ դրամ։ Թեղուտը յոթերորդ տեղում էր՝ 3.83 մլրդ դրամ։ Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը («Գեոպրոմայնինգ Գոլդ») 8-րդ հորիզանականում է, ընկերությունը բյուջե էր մուծել 3.60 մլրդ դրամ հարկ։ Իններորդ տեղում էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը՝ 3.49 մլրդ դրամով։ «Սոֆթ Կոնստրակտ»-ը եզրափակում է տասնյակը, ընկերությունը բյուջե էր մուծել 3.15 մլրդ դրամ հարկ։

Ինչպես տեսնում ենք՝ «Ֆլեշ»-ը զիջել է դիրքերը: Հարություն Փամբուկյանի «Մաքս Օիլ»-ը 17-րդն է՝ 7,997,962 դրամ հարկով: Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Ընդ Հոլդինգ»-ը 11-րդն է 10,232,354 դրամ հարկով: «Սիթի»-ն՝ 16-րդն է 8,386,874 դրամ հարկով: Սամվել Մայրապետյանի «Տոյոտա Երևան»-ը՝ 59-րդ տեղում է` վճարված 3,223,44 դրամ հարկով: «Գյումրի» գարեջուրը, որը պատկանում է Գյումրիի նախկին քաղաքապետ Բալասանյանների ընտանիքին, 114-րդն է` վճարած 1,613,204  դրամ հարկով: «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ն, որը պատկանում է գործարար Տիգրան Վարդանյանին, 107-րդն է` վճարած 1,739,523 դրամ հարկով: Աշոտ Արսենյանի «Ջերմուկ Գրուպ»-ը 141-րդն է` վճարված 1,276,725 դրամ հարկով: 

Ուշագրավ է, որ վերը նշված և բավական համեստ հարկեր վճարած ՍՊԸ-ները բավական առատաձեռն են գտնվել Նիկոլ Փաշինյանի ընտանեկան ՝ «Իմ քայլը» հիմնադրամին նվիրատվություններ անելիս:

Դիցուք՝ «Սիթի» սուպերմարկետների ցանցը, որոնց սեփականատերը Սամվել Ալեքսանյանն է, 12,768,143.00 դրամ է փոխանցել Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամին:

«Սիփիէս Օիլ» ՍՊԸ-ն, որի սեփականատերը հանդիսանում է հայտնի գործարար Աշոտ Սալազարյանը,  փոխանցել է 5,000,000.00 դրամ: 

«Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ն, որի սեփականատերն է գործարար Տիգրան Վարդանյանը, հիմնադրամին է փոխանցել 3,500,000.00 դրամ:

«Ֆլեշ» ՍՊԸ-ն, որը պատկանում է Բարսեղ Բեգլարյանի ընտանիքին, հիմնադրամին է փոխանցել 500,000.00 դրամ:

Հարց է առաջանում՝ օլիգարխների վիճա՞կն է կտրուկ վատթարացել և այդ պատճառով է հարկային հիմնական բեռը հայտնվել ՓՄՁ-ի վրա, թե պարզապես առկա է «մուծվելու» նաև այլ խողովակ...

«Անգամ պարզ «շնորհակալություն» չասացին» «Մինչև հիմա սպասում եմ իր զանգին. Վարոյիցս հետո թոռնիկներս են ապրելու ուժ տալիս». պայմանագրային զինծառայող Վարազդատ Վարդանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վարդենիսի դիրքերում. «Փաստ»Սկսվել է Հայաստանի գրողների միության հերթական` 15-րդ համագումարը․ պատմության այս օրը (04 հուլիս)Արտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ»Ինչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայումՓաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Աբրահամյան Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին Էրեբունի համայնքի երկու վթարային շենքի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ» Հուլիսի 6-ին, 7-ին լույս չի լինելու Այսօր Սահմանադրական դատարանը կայացնելու է վճիռ․ ի՞նչ ճակատագիր կունենան ընտրությունները Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ»«Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ»Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ»Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ»«Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ»Պաշտոնանկություններ են սպասվում․ «Հրապարակ» Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ»Արայիկ Հարությունյանի դիրքերը թուլանո՞ւմ են. երկարատև արձակուրդ է մեկնել. «Ժողովուրդ» Որոշել է Արցախի վերջին ինստիտուտները ոչնչացնել․ «Հրապարակ» Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»Հուլիսի 6-ից կարելի է դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար․ կսահմանվի փորձաշրջան՝ 6 բալային միավորովԹուրքիան մտադիր է միանալ եվրոյի միասնական վճարային գոտունBrent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 72,24 դոլարԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում հասել է իր գրեթե բոլոր նպատակներին. ԹրամփՆյու Յորքի մոռացված երկնաքերը. Անտոնիո Գաուդիի նախագիծը «կենդանանում է» 118 տարի անցՊակիստանում ավտոբուսի ձորն ընկնելnւ հետևանքով 40 մարդ է զnhվել Թեհրանի օդային տարածքը կփակվի Խամենեիի հրաժեշտի արարողության ժամանակ Նադալի ժամացույցը, Bugatti Chiron-ը և 200 կարատանոց տուրմալինը. Sotheby's-ը գանձերի որս է բացել Աբու Դաբիում Թրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. ՊետդեպարտամենտՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն Ֆրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդՌոնալդուի դեմ խաղալը մեծ պատիվ կլինի. Յամալ Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Նավթի գներն աճել են Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 135 հանցագործություն Երևանում բախվել են թիվ 54 երթուղու ավտոբուսն ու «Կամազ» մակնիշի բեռնատարը Զապորոժիեի շուկային Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածի հետևանքով կա 5 զոհ, 18 վիրավոր Վայոց ձորում մեղրի փառատոն կանցկացվի Սա կարող է նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը. Մարթա Կոսը՝ տարածաշրջանային այցի մասին ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն Կոտայքի մարզի մանկապարտեզներից մեկում դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով Կասեցվել է սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցի արտադրական գործունեության գործառույթը Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում Տարադրամի շուկան՝ այսօր5 տաղավար տոներին հաջորդող մեռելոցները ոչ աշխատանքային կլինեն․ ԱԺ-ն ընդունեց օրինագիծը Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում 3 տարեկան երեխա է ջրահեղձ եղելՔաղաքագետ Երվանդ Բոզոյանն ազատության մեջ է ԱԺ-ն սահմանափակեց Հայաստանից մեկ տարի բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը
Ամենադիտված