«Սևան» քրեակատարողականի մոտ մեքենա է այրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 15-ին, ժամը 16։03-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Սևան» ՔԿՀ-ի մոտակայքում, այրվում է «Ford» մակնիշի ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 50-րդ կմ-ի աջակողմյան հատվածում այրվում է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ե.). տուժածներ չկան: