Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի ժողովուրդը շատ մոտ ապագայում նախ պետք է կազմակերպի առնվազն 50 – 75 հազար մարդկանց մասնակցությամբ հավաք Ստեփանակերտի հրապարակում. Վարդան Օսկանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին է տրամադրել իր հերթական գրառումը հայ-ադրբեջանական հարաբերությունների ու Արցախի խնդրի ներկա փուլի մասին։

Այս օրերին Հայաստանում է Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը, որը հանդիպումներ է ունենում Հայաստանի իշխանությունների հետ։ Անկախ նրանից, թե Հայաստանի իշխանությունները ինչ փաթեթավորմամբ կներկայացնեն հատկապես վերջին օրերի բանակցություններն ու դիվանագիտական ակտիվ գործունեության արդյունքները, մեկ բան ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում։ Մի բան, որ, համոզված եմ, Արցախի իշխանությունները շատ լավ հասկանում են։

Հայաստանի իշխանություններն իրենք իրենց խճճել են ադրբեջանական օրակարգային եռանկյունու մեջ՝ Ղարաբաղն Ադրբեջանի մաս, միջանցք և անկլավներ, և փորձ են անում մեկի հաշվին բարենպաստ լուծումներ ստանալ մյուս հարցերում։ Իշխանությունների տրամաբանությունն իհարկե այստեղ հետևյալն է՝ հրաժարվենք Ղարաբաղից, «փրկենք» Հայաստանը։

Խնդիրն այն է, որ Ղարաբաղի իշխանություններն էլ կարծես ինչ-որ չափով մտել են այս տրամաբանության մեջ։ Չնայած դա նշանակում է իրենց իսկ երկրից հրաժարվել՝ նրանք, սակայն, չեն ուզում գնալ որևէ տեսակի «ավանտյուրայի», որը կարող է վնասել Հայաստանի անվտանգությանն ու ինքնիշխանությանը։

Իհարկե, Հայաստանի և Ղարաբաղի իշխանությունների նման մոտեցումը ամենակարճ ճանապարհն է Լեռնային Ղարաբաղն անվերադարձ կորցնելու՝ առանց որևէ երաշխիք ունենալու Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության վերաբերյալ։

Այսօր «ավանտյուրան» ոչ թե ինչ-որ քայլ անելը կլինի, այլ ոչինչ չանելը։ Ինչպես նախորդ երեսուն տարում Արցախն իր ֆիզիկական գոյությամբ, տարածքով ու պետական կառույցներով Հայաստանին տվել է անվտանգության լայն պաշար, այսօր ևս Հայաստանի անվտանգությունը շատ բանով կախված է, թե հմուտ և համարձակ ինչ քայլեր կանեն արցախցիները։

Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում մենք ամբողջությամբ կորցրել ենք նախաձեռնությունն ու առհասարակ բովանդակային նարատիվը թե՛ բանակցություններում, թե՛ միջազգային հանրության ընկալումներում․ ինքնորոշման իրավունքն ամբողջությամբ դուրս է եկել բանակցային բառապաշարից։ Արդեն տևական ժամանակ է, ինչ Հայաստանի իշխանությունների բերանից չի լսվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունք բառակապցակությունը։

Ինքնորոշման իրավունքի նարատիվը ամեն գնով պետք է վերականգնել, ու քանի որ Հայաստանի իշխանությունները հրաժարվում են դրանից, դա կարող են անել հենց արցախցիները։

Ինքնորոշման իրավունքի պահանջատեր լինելն ավանտյուրա չէ, եթե դա արվում է խաղաղ, հմուտ և ճիշտ ճանապարհով։ Դա Արցախի ժողովրդի իրավունքն է միջազգային իրավունքի տառին ու ոգուն համահունչ։

Ինքնորոշման իրավունքի պահանջատիրության հիմնական չորս նախապայմանները նախկինում և այսօր ամբողջությամբ բավարարված են։

Առաջին՝ Ղարաբաղում ապրող հայերը ոչ թե Ադրբեջանի կազմում ինչ-որ փոքրամասնություն են, այլ իրենց պատմական հողի վրա ապրող ժողովուրդ, որը էթնիկապես, կրոնով, ավանդույթներով տարբերվում է «մետրոպոլիայից» և ունի ինքնորոշման հավաքական ու աներկբա ձգտում։

Երկրորդ՝ Խորհրդային Միության շրջանում, դրա փլուզումից հետո, առավել ևս՝ 44-օրյա պատերազմի ու վերջին այս ագրեսիաներով Արցախի ժողովուրդը մշտապես ենթարկվել է Ադրբեջանի վայրագություններին, այլ կերպ ասած՝ շարունակաբար ոտնահարվել են նրա բոլոր տեսակի իրավունքները։

Երրորդ՝ անկախ նրանից, որ Արցախի ժողովուրդը երբեք չի ընդունի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում՝ Բաքուն թերևս հրաժարվում է նրանց առաջարկել անգամ ինչ-որ ինքնավար կարգավիճակ իր կազմում։ Այս մեկը միջազգային իրավունքում հենց այն խախտումն է, որի դեպքում որևէ ժողովուրդ իրավունք կունենա արդեն հռչակելու իր անջատումը կամ ինքնորոշումը։

Չորրորդ՝ հաշվի առնելով բոլոր վերոնշյալ կետերը՝ պարզապես այլ լուծում չկա, քան ճանաչել Արցախի ժողովրդի անջատում հանուն փրկության իրավունքի իրացումը։

Արցախի ժողովուրդը շատ մոտ ապագայում նախ պետք է կազմակերպի առնվազն 50 – 75 հազար մարդկանց մասնակցությամբ հավաք Ստեփանակերտի հրապարակում, որտեղ հստակ պետք է ասվի և՛ Ադրբեջանին, և՛ Թուրքիային, և՛ միջազգային հանրությանը, որ իրենք հետամուտ են լինելու իրենց ինքնորոշման իրավունքի իրացմանը։ Դրանից անմիջապես հետո Հայաստանը ՄԱԿ-ում պետք է նախաձեռնի բանաձևի ընդունում, որով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը հայց կներկայացնի Արդարադատության միջազգային դատարան, ինչպես որ արվել է Կոսովոյի դեպքում՝ խորհրդատվական կարծիք հայտնելու, թե արդյոք 1991-ի Լեռնային Ղարաբաղի հանրաքվեն հակասում է միջազգային օրենքին։

Այսօր տեղի ունեցողի հիմքում ընկած է Ադրբեջանի այն համոզումը, որ ինքն արդեն լուծել է Ղարաբաղի հարցը հօգուտ իրեն և անցել է իր պահանջատիրությանը Հայաստանից։ Այն պահին, երբ Ալիևը հասկանա, որ Ղարաբաղի հարցը չի լուծվել, և Արցախի ժողովուրդը պարզապես բացառում է ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում, Ադրբեջանի հավակնությունները Հայաստանից ոչ միայն կնվազեն, այլև կդառնան անիրատեսական։

«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Naré-ն Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փարաքարը սգում է․ մեկ տարի առաջ կյանքից զրկվեց համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիԳազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն․ հասցեներ Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Արգենտինայի դրոշի ներքո ոսկե մեդալ է նվաճել Սի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Մխիթարյանը լեգենդ է, բայց ես բոլորից հիասթափված եմ. Եղիշե Մելիքյան Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Արցախահայերի հետ կապված խնդիրներն այնքան բարդ ու խորն են, որ ամենօրյա ուշադրության կարիք ունեն. Լիլիթ Գալստյան Կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակի տեսություն Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Կալուա լիկյորՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի «Ռուսական գազը դարձել է Հայաստանի «աքիլլեսյան գարշապարը». Ի՞նչը կփոխվի ԵՄ-ին Երևանի մերձեցմանը զուգընթաց»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 23-ին «Երեք մայրուղի կարող են կապել Վրաստանն ու Ռուսաստանը» Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 23-ի 08։00-ի դրությամբ Կայացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բացման հանդիսավոր արարողությունը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 23)Ջուր չի լինի. հասցեներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ» Ինչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Առուշանյանի «բիզնեսը» մետաստազներ է տալիս. «Հրապարակ» Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներով
Ամենադիտված