Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը հայտնել է սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ագրեսիայի հետևանքով զոհերի և անհայտ կորածների թիվն այժմ գերազանցել է 210-ը, որից՝ 3 խաղաղ բնակիչ է զոհվել, 2-ը՝ անհայտ կորել։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աստանայում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում։

«Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ոչնչով չհրահրված ռազմական ագրեսիա սկսեց Հայաստանի դեմ։ Օգտագործելով ծանր հրետանի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և մարտական անօդաչու թռչող սարքեր՝ ադրբեջանական զինուժը գնդակոծել է Հայաստանի ինքնիշխան տարածքի 36 բնակավայր և համայնք, այդ թվում՝ Գորիս, Ջերմուկ, Վարդենիս, Կապան քաղաքները, Գեղամասար բնակավայրը։ Ցանկանում եմ հստակ նշել, որ սա ոչ թե սահմանային ընդհարում կամ բախում էր, այլ՝ ուղղակի, անհերքելի հարձակում Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։ Ադրբեջանի այս ագրեսիան քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որի անդամների մեծամասնությունը դատապարտել է Ադրբեջանի անօրինական ռազմական գործողությունները։ Ագրեսիան դատապարտվել է նաև միջազգային հանրության կողմից։

Ադրբեջանական հարձակումը միտումնավոր ուղղված է եղել խաղաղ բնակչության և կենսական կարևորություն ունեցող քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ։ Հայաստանի Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից ժամանակավոր տեղահանվածների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 7600 մարդ՝ հիմնականում կանայք և ծերեր, ինչպես նաև 1437 երեխա և 99 հաշմանդամ։

Մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է շուրջ 192 բնակելի շենք, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բուժհաստատություն։ Վնասվել է էլեկտրամատակարարման 7 օբյեկտ, 5 ջրամատակարարման օբյեկտ, 3 գազատար, 1 կամուրջ։ Հրաձգության է ենթարկվել շտապօգնության 2 ավտոմեքենա և 4 մասնավոր ավտոմեքենա։ Գնդակոծվել է նաև Կեչուտի ջրամբարը։

Ագրեսիայի հետևանքով զոհերի և անհայտ կորածների թիվն այժմ գերազանցել է 210-ը, որից՝ 3 խաղաղ բնակիչ է զոհվել, 2-ը՝ անհայտ կորել։ Վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ։ Անհայտ կորած զինծառայողների թիվը 28 է։ Ադրբեջանական կողմն ինքը տարածել է խոշտանգումների, գերեվարված անձանց կամ արդեն մահացած զինվորականների մարմինների խեղման շոկային տեսանյութեր, հայ ռազմագերիների նկատմամբ արտադատական հաշվեհարդարի և դաժան վերաբերմունքի բազմաթիվ դեպքեր, սպանությունների, ինչպես նաև մահացածների մարմինների նկատմամբ նվաստացնող վերաբերմունք: Հայ կին զինծառայողների մարմինները խեղվել են առանձնակի դաժանությամբ, ապա «հպարտությամբ» նկարահանվել ադրբեջանցի զինվորների կողմից։ Այս ակնհայտ պատերազմական և մարդկության դեմ հանցագործությունների տեսանյութերը տարածվում են և արժանանում սոցցանցերի մի շարք ադրբեջանցի օգտատերերի բարձր գնահատականին:

Անկասկած, նման աննկարագրելի վայրագությունների իրականացումը քաղաքական ղեկավարության կողմից ադրբեջանական հասարակության մեջ հայատյացություն և թշնամանք սերմանելու երկարամյա քաղաքականության ուղղակի հետևանքն է»,– նշել է Փաշինյանը

Բացառում եմ 2013 թվականի իրավիճակը, երբ Հայաստանը մեկ գիշերում հրաժարվեց ԵՄ հետ ասոցացման գործընթացից ու գնաց ԵԱՏՄ․ Փաշինյան«Տոտենհեմը» իրականացրեց ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը. պաշտոնականՔիմ Քարդաշյանը ապացուցում է, որ ընձառյուծի նախշերը և միկրոստրինգները դեռևս թրենդային են Թաիլանդում ավտոմեքենայի վրшերթի հետևանքով ութ բուդդայական վանական է զnhվել Հայաստանը դեռևս բախվում է նշանակալի տնտեսական ճնշման Ռուսաստանի կողմից, կարող ենք վերաուղղորդել այն արտադրանքները, որոնք այժմ մեծապես ուղղված են ռուսական շուկա, և դրանք ուղարկել ԵՄ միասնական շուկա. ֆոն դեր ԼայենՎաղը Կիևում հայտարարված է uգn օր՝ ի հիշատակ մայրաքաղաքի վրա ՌԴ-ի hարձակման զnhերի. Կիևի քաղաքապետՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբիՌուսաստանի տարածքում 327 ուկրաինական ԱԹՍ է խnցվել. ՌԴ ՊՆ Իրանն ԱՄՆ-ի հետ ստեղծում է գործառնական կապի ալիք Ուկրաինան հարվածել է «Լուկոյլ» ընկերության նավթավերամշակման գործարանին․ ՌԴ Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել բանակցել «Հըզբոլլահ»-ի հետ Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ 53-ամյա Սաշա Պլասկինը հետախուզվում է Հրդեհ՝ Եղվարդ-Աշտարակ ճանապարհին տախտակներ տեղափոխող «Renault» բեռնատարում Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ Մաhացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը ՀՀ-Թուրքիա սահմանի բացումը շահավետ կլինի ողջ տարածաշրջանի համար․ Մեհմեթ Քայա Ինչ է հայտարարագրել ՔՊ-ից Սահմանադրական դատարան տեղափոխված Վլադիմիր Վարդանյանը GTB Development ընկերությունը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերըԿասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման տեղամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Վրացական նավթավերամշակման գործարանը դադարեցնում է ռուսական նավթի ներմուծումը Վատ լուր՝ Temu-ից, Shein-ից և AliExpress-ից գնումներ անողների համար Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը Նորից ծանր լուր՝ Շենգավիթ ԲԿ-ից«WhatsApp» հավելվածում Վահրամ Բաղդասարյանի անունով ստեղծվել է կեղծ օգտահաշիվ Երկար ժամանակ ջուր չի լինիՄերգելյան ինստիտուտում տանիքը փլուզվել է․ կա հոսպիտալացվածԱնկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվելՕՊԵԿ-ը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ. «Փաստ»Լող, դահուկային սպորտ և հրաձգություն․ նոր ծրագիր՝ դպրոցականների համարԴադարեք գլուխը պատին խփել. Հայաստանում խոստովանում են ամբողջ քաղաքական պայքարի ճակատագրական սխալ հաշվարկըԼույս աշխարհ են եկել Կաշենի հանքավայրի համար մղված թեժ մարտերում զոհված Գոռ Ղուկասյանի երկվորյակ եղբայրները Փորձագետ. Հայաստանում տեղի ունեցած ընտրախախտումները մեծ ճգնաժամի նախանշաններ ենՄինչ խոսվում է վիզաների ազատականացման մասին, հայաստանցիների համար գնալով ավելի դժվար է դառնում Շենգենյան վիզա ստանալը. «Փաստ»Հայաստանի տնտեսությանը կանխատեսվում է փլուզում ռուսական շուկայի կորստի պատճառով Տաշիրում բախվել են բեռնատարը և «Գազ 53»-ը, ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ Դասական բլեֆ. ի՞նչ ընտրություն է կատարելու Ռուսաստանը. «Փաստ»Հայաստանն ու Ադրբեջանը առաջին անգամ հաստատել են փոխադարձ ինտերնետային տրաֆիկի տարանցում. սպառնալիք, թե՞ տնտեսական հնարավորություն Դոհայում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջնորդավորված բանակցությունները «Տղայիս վերջին խոսքերն էին՝ ուժեղ մնա, մա՛մ». Արարատ Մինասյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Թալիշում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Փրկարարները Սևանա լճի հարակից անտառում հայտնաբերել են մոլորված քաղաքացուն Գիտությունների ազգային ակադեմիայում բացվել է «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից. պատմության այս օրը (02 հուլիս)Նոր գույն վանաձորյան իրականության մեջ. դռներն է բացել «Padval Art Studio»-ն. «Փաստ»Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Chevrolet»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր Պաշտպանության նախարարությունում նոր նշանակումներ են կատարվել Ինչո՞ւ են միլիարդավոր դրամների պետական ծրագրեր մնում թղթի վրա. «Փաստ»Գետից հայտնաբերվել է «Բրիգադա» սերիալի աստղ Ալեքսանդր Վիսոկովսկու մարմինըՀե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ»Հաղթողը կլինի՞ պետությունը. «Փաստ»Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ»
Ամենադիտված