Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենդանակերպի նշանների սեքսուալ համատեղելիությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Խոյեր

Այս կենդանակերպի նշանի տակ ծնված մարդիկ սենտիմենտալ են, սակայն միևնույն ժամանակ աներևակայելի սեքսուալ։ Որպես կանոն Խոյերը ամենաանհագ և անկողնում անհավատալիորեն ատեղծագործ մարդիկ են։ Բացի այդ այս մարդիկ բոլոր մնացած հարցերում էլ համառ են և կրքոտ, թեև որոշ դեպքերում կարող են շատ եսասեր լինել ինտիմ կյանքում։ Թերևս այդ է պատճառը, որ այս մարդկանց սեքսուալ համատեղելիությունը հնարավոր է միայն նրանց հետ, ովքեր երբեք չեն ցանկանա իշխել թե ընտանեկան, և թե անկողնային հարցերում։ Որպես կանոն այս նշանին պարզապես անհրաժեշտ է  շատ կրքոտ և սեքսի մեջ ցանկասիրության նոր հորիզոններ բացահայտող զուգընկեր։ 

Ցլեր

Որպես կանոն բոլոր Ցլերը սիրում և գնահատում են լավ սեքսը, սակայն այս մարդկանց չափազանց կրքոտ անվանելը դժվար է։  Այս նշանի տակ ծնվածները նախընտրում են ոչ այդքան բուռն սեռական ակտ։ Նրանք ավելի շատ կգնահատեն երկարատև սիրային «մարաթոնները»՝ ամեն շունչը գնահատելու հնարավորությամբ։ Ցլերը ցանկանում են, որ սեքսն ընթանա ըստ անփոփոխ սցենարի։ Ըստ էության այս տարօրինակ հատկության պատճառով Ցլերի սեքսուալ համատեղելիությունը մշտական փոփոխությունների ձգտող մարդկանց հետ քիչ հավանական է։ 

Երկվորյակներ

Այս մարդիկ չեն սիրում միանմանությունն ու միապաղաղությունը և նախընտրում են ամեն րոպե մաքսիմալ կերպով նորություններ մտցնել իրենց սեքսուալ կյանք։ Ընդհանուր առմամբ այս մարդիկ այդքան էլ կրքոտ չեն, թեև ստեղծարար և հետաքրքրասեր կարող են լինել։ Եթե Երկվորյակներին հանդիպի իսկապես սեքսուալ պրոցեսին տրամադրաված զուգընկեր, ապա ինտիմ հարաբերությունները ցնցող կարող են լինել։ Միայն թե այն պայմանով, որ այս զուգընկերների միջև պետք է որոշակի ինտելեկտուալ համատեղելիություն լինի։ 

Խեղգետիններ

Էրոտիկ հորոսկոպը վկայում է Խեցգետինների աներևակայելի զգայունության, քնքշության և սեքսուալ ոլորտում այս մարդկանց պարկեշտության մասին։ Սակայն այս մարդկանց չափից ավելի կրքոտ անվանել չի կարելի։ Ի՞նչ արած՝ նրանք  ունակ չեն անկողնում  թե հնարքների, և թե ստեղծագործ մտքերի։ Թեև պատրաստ են ամեն ջանք գործադրել զուգընկերոջը հաճույք պարգևելու։ Բայց այս ամենը հնարավոր է միայն եթե սեքսուալ ձգողությանը գումարվում է նաև էմոցիոնալ ճիշտ ձգտումը և նույնիսկ հետաքրքրությունների համընկնումը։

Առյուծներ
Որպես կանոն Առյուծները շատ հմուտ և անհագ սիրեկաններ են, որոնք ջանք չեն խնայում զարմացնելու անգամ նրան, ով նույնիսկ հանկարծակի կհայտնվի իրենց անկողնում։ Այնուամենայնիվ այս մարդիկ հակված չեն չափից ավելի արտահայտիչ և վառ կրքի։ Այդ իսկ պատճառով էլ սեքսուալ համատեղելիությամբ այս մարդիկ ավելի շատ հարմար են նրանց, ում համար առաջին տեղում է զգացմունքը, իսկ հետո արդեն՝ սեքսը։ Վստահ եղեք՝ եթե զգացմունք իսկապես կա, ապա Առյուծի հետ  իրական համատեղելիությունը սեռական կյանքում լիովին ապահովված է։

Կույսեր
Ընդհանուր առմամբ Կույսերը առհասարակ չեն ընդունում անկողնում հայտնվելու հապճեպ որոշումներ, բացի այդ այս մարդիկ չեն սիրում պատահական սեռական կապեր։ Եվ պատկերացրեք, նույնիսկ  երկար ժամանակ ինչ-որ մեկի հետ հանդիպելիս, կարող են  դիմանալ առանց սեքսի։ Այնուամենայնիվ, այս ամենը չի խոսում նրա մասին, որ այս մարդիկ սեքսուալ չեն։  Պարզապես նրանք պետք է լիովին համոզված լինեն, որ տվյալ անձի հետ գոյություն ունի նաև ինտելեկտուալ և լիարժեք էմոցիաոնալ համատեղելիություն։ Եթե  համատեղելիությունը չի նկատվում, ապա, հավանաբար, սեքս չի լինի։

Կշեռքներ
Կշեռքները սիրում են և կարողանում են ինտիմ հարաբերություններում ստեղծել հուզիչ և որոշակի հետաքրքիր մթնոլորտ։ Որպես կանոն այս կենդանակերպի նշանի մարդիկ հազվադեպ են տաքարյուն լինում։ Չնայած այդ փաստին՝ ստեղծարարության հարցում իրենց հավասարը չկա։

Ընդհանուր առմամբ Կշեռքներին համապատասխանում են այն մարդիկ, որոնք հաճույքով իրենց վրա են վերցնում ողջ նախաձեռնությունը և գրոհում են իրենց  որպես սեքսուալ օբյեկտ։ Սակայն այն դեպքում, եթե նրանք հանդիպում են այն մարդուն, որը Կշեռքների մոտ հատուկ զգացմունքներ է առաջացնում, ապա կարող են իսկապես անմոռանալի սեքս նախաձեռնել՝ ի դեպ այնպիսին, որ շատերը միայն երազում են։ 

Կարիճներ

Կարիճը կենդանակերպի ամենատաքարյուն նշանն է՝ թեպետ արտաքնապես նրանք փորձում են մաքսիմալ սառը և զուսպ լինել։ Այս մարդիկ ինտիմ հարաբերություններին մեծ նշանակություն են տալիս։ Բնական է, որ առաջին պատահածի հետ այս մարդիկ անկողին չեն շտապում։ Եվ այս սառնությունն ու զսպվածությունը հաճախ շփոթեցնում են նույնիսկ այն զուգընկերներին, որոնք վաղուց  շատ մտերիմ են Կարիճի հետ։ Այս ամենն այն պատճառով է, որ ինտիմ հարաբերություններում Կարիճի չափից ավելի կրքոտությունը կարող է իսկապես ապշեցնել և նույնիսկ վախեցնել զուգընկերոջը։ Եվ տրամաբանական է, որ այս տեսակ մարդկանց սեքսի համար հարկավոր են զուգընկերներ, որոնք ընդունակ են հասկանալ և ընդունել այսպիսի լուրջ կիրքը։

Աղեղնավորներ

Շատ հաճախ Աղեղնավորները սիրում են փորձարկումներ անել ինտիմ կյանքում և կարող են մտածել այնպիսի բան, որը նույնիսկ էկզոտիկ Կամասուտրայում չես կարող գտնել։ Այս մարդիկ կարողանում են  անկաշկանդ և հեշտությամբ գայթակղել հակառակ սեռի ներկայացուցիչներին։ Եվ բնական է, որ այս նշանի աներևակայելի սեքսուալ գայթակղությանը ոչ ոք չի կարող դիմանալ։ Սակայն այս մարդիկ ունակ չեն հզոր և կայուն զգացմունքներ պահպանել մեկ հոգու հանդեպ։ Հետևաբար, Աղեղնավորի հետ լիարժեք համատեղելիությանը հասնելու համար անհրաժեշտ է ջանք չխնայել և ամեն անգամ զարմացնել իրեն։

Այծեղջյուրներ

Այծեղջյուրները, որպես կանոն, օժտված չեն չափազանց կրքոտությամբ։ Սակայն սեքսուալ կյանքում տարբերվում են իրական քնքշությամբ, մարզական տոկունությամբ և աներևակայելի համառությամբ։ Միևնույն ժամանակ այս մարդիկ բացարձակ չեն սիրում կտրուկ փոփոխություններ և հիմնականում նախընտրում են նույն դիրքերը և տեխնիկան։ Իսկ սա նշանակում է, որ նրանց համար, ովքեր անընդհատ ձգտում են նորությունների և բազմազանությանը սեքսուալ կյանքում, Այծեղջյուրների հետ  շատ բարդ կլինի։ Այս մարդիկ զգայուն են, և ․․․վերջ։ Ավելին սպասել անիմաստ է։ Անընդմեջ փոփոխություններից և փորձարկումներից  Այծեղջյուրները հոգնում են և կարող են խուսափել ինտիմ հարաբերություններից, նույնիսկ սիրելիի հետ։ Սա կարող է լինել, երբ նրանք կարծում են, որ ունակ չեն բավարարել զուգընկերոջ պահանջները։ Հետևաբար, այս դեպքում համատեղելիություն անհնար է։ 

Ջրհոսներ

Ջրհոսների մեծամասնությունը կարող է ոչ ավանդական մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուր ինտիմ հարաբերություններում։ Կարևոր է հասկանալ, որ վառ երևակայություն ունեցող այս մարդիկ կարող են զարմացնել իրենց անկողնում հայտնված ցանկացած զուգընկերոջը։ Իսկ զարմացնում են նրանք, որպես կանոն, չափազանց բաց և ոչ ավանդական սեքսուալ հնարքներով։ Պետք է նշել, որ Ջրհոսները հզոր և վառ կրքոտությամբ չեն տարբերվում, և օգտագործում են բազմազանությունը միայն հետաքրքրությունը բավարարելու համար, և ոչ թե կենսական նշանակություն ունեցող փորձարկումները կյանքի կոչելու։ Որպես կանոն, որոշ երազանքներ կարող են ավելի գրգռել Ջրհոսներին, քան այդ երազանքները իրականություն դարձնելը։ Այդ իսկ պատճառով էլ բոլոր նրանց, ովքեր սովորաբար հակված են անկողնում ստեղծագործելու, միանշանակ չարժե գերբնական ինչ-որ բան սպասել Ջրհոսներից։

Ձկներ

Ընդհանուր առմամբ Ձկները ծայրահեղ սեքսուալ և զգայուն մարդիկ են։ Սակայն իրենց ամբողջ սեքսուալությունը Ձկները բացարձակ չեն ձգտում բավարարել առաջին իսկ հնարավորության դեպքում։ Ձկները ունակ են պարզապես բավարարվել իրենց երևակայությամբ։ Բացի այդ, Ձկները կարող են երկար ժամանակ պահպանել իրենց պարկեշտությունը, հատկապես, եթե այդ պահին չկա մեկը, ում Ձկները կարող են ամբողջովին վստահել։ Կարևոր է հիշել, որ այս նշանի բոլոր մարդկանց հետ անհրաժեշտ է ծայրահեղ զգույշ վարվել՝ ոչ մի դեպքում չստիպելով և չարագացնելով իրադարձությունները։ Մի շտապեք, մի պահանջեք ինտիմ հարաբերություններ և ամեն բան կստանաք որոշ ժամանակ անց։ Հակառակ դեպքում Ձուկը կարող է վախենալ և ընդմիշտ փախչել ձեր կյանքից։


Աղբյուրը՝  NEWS.am STYLE

Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
Ամենադիտված