Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսվարողը դատարանում հաղթել է պետական եկամուտների կոմիտեին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Որեւէ պետական պաշտոնյա մինչ օրս չի խոստովանել, որ ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար տնտեսվարողներին 150 հազար դրամով տուգանելը ընդամենը լրացուցիչ հարկատեսակ է, որը նախատեսված չէ մեր հարկային օրենսդրությամբ:

Ինչի մասին է խոսքը: Որոշակի պարբերականությամբ հարկային տեսուչները այցելում են խանութներ, հսկիչ գնում կատարում ու տուգանում տվյալ խանութի սեփականատիրոջը ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար: Իրողությունը այսպես է ձեւակերպվում պաշտոնապես: Իրականում սա տարիներ շարունակ գործող ավանդույթ է, եւ խանութատերերը առանձնապես չեն էլ դիմադրում, անկախ նրանից՝  ՀԴՄ կտրոն տրամադրել են հսկիչ գնման ժամանակ, թե ոչ: Շատ հաճախ հսկիչ գնում չի էլ կատարվում: Հարկային տեսուչները գալիս են խանութ, ասում են, որ 150 հազար դրամ տուգանվելու նրանց ժամանակը եկել է, խանութպանն էլ հոժարակամ համաձայնվում է, տուգանքը գրում են ու գնում: Չարժի հարկայինի հետ հակամարտության մեջ մտնել:

Ու ստացվում է, որ ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար նախատեսված պատժամիջոցը ոչ թե ստվերային տնտեսության դեմ պայքարելու գործիք է, այլ պարզապես լրացուցիչ հարկատեսակ, որով համալրվում է պետական բյուջեն: Այդ իսկ պատճառով էլ ՀԴՄ կտրոն չտրամադրելու ավանդույթը վերանալու փոխարեն ավելի է խորանում: Սակայն գտնվում են տնտեսվարողներ, որոնք հարկայինի հետ գործարքների չեն գնում եւ մինչեւ վերջ պայքարում են իրենց իրավունքների համար, ու վերջում էլ ջախջախիչ հաղթանակ տոնում: Մոտ երկու շաբաթ առաջ ՀՀ վարչական դատարանը դատավոր Անի Հարությունյանի նախագահությամբ կայացրել է վճիռ, որով վերացրել է մի տնտեսվարողի նկատմամբ հարկային տեսուչների «գրած» տուգանքը:

Պատմությունը բավականին հետաքրքիր է: Սա պետական մակարդակով իրականացվող կառուցվածքային բնույթ կրող ռեկետի մի փոքրիկ օրինակ է: Դեռ 2015 թվականի սեպտեմբերին հարկային տեսուչները մտնում են Երեւանի Ռուբինյանց փողոցում գտնվող խանութներից մեկը, ու ինչպես իրենք են պնդել հետագայում, գնել են 1.2 կիլոգրամ ձուկ, որի գինը կազմել է 2 հազար դրամից քիչ ավելի: Խանութի գանձապահը, ըստ տեսուչների, չի տրամադրել ՀԴՄ կտրոն, եւ խանութի սեփականատերը տուգանվել է 150 հազար դրամով:  Սա՝ ըստ տեսուչների: Իսկ ըստ խանութի աշխատակիցների, տեղի է ունեցել հետեւյալը: Խանութ են մտել երկու հոգի եւ ներկայացնելով հարկային տեսչության աշխատակիցների վկայականները, պահանջել են ՀԴՄ-ից դուրս բերել այդ օրվա վաճառքի հաշվետվությունը: Խանութի աշխատակիցները անմիջապես կանչել են սեփականատիրոջ որդուն, որը տրամադրել է նշված հաշվետվությունը: Դրանից հետո հարկայինի աշխատակիցները տղային մի կողմ են քաշել ու փորձել են համոզել, որ ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար 150 հազար դրամի ակտ գրեն, քանի որ, ուշադրություն, այդ խանութի վրա արդեն մեկ տարի ակտ չեն գրել:

Այդ ընթացքում տեսուչներին է մոտենում նաեւ սեփականատերը, նրան էլ են փորձում համոզել, բայց ապարդյուն` հայր ու որդի կտրականապես մերժում են այդ առաջարկը: Սակայն տեսուչները տուգանում են ու հեռանում: Որոշ ժամանակ անց փոստով ուղարկում են խանութի սեփականատիրոջը տուգանելու մասին ակտը: Տնտեսվարողը իր տրամադրության տակ ունեցել է հիմնավոր ապացույցներ, որ հարկային տեսուչները ակնհայտ կեղծիքներ են թույլ տվել` նրանք ձուկ չեն գնել, վճարում չեն կատարել, իսկ խանութի աշխատակիցներն էլ չեն խախտել ՀԴՄ շահագործման կանոնները: Տվյալ դեպքում ապացույցը եղել է խանութում տեղադրված տեսախցիկների նկարահանումները, որից ակնհայտ է եղել, որ նշված օրը ձկան բաժնից ընդհանրապես ձուկ չի գնվել:

Թվում է, թե տնտեսվարողի ձեռքին եղած այս ապացույցը բավարար է իր անմեղությունը հաստատելու եւ տուգանքի որոշումը չեղյալ համարելու համար: Մոտ մեկ ամիս անց նա հենց այդպիսի պահանջով դիմել է ՀՀ ֆինանսների նախարարության հարկային եւ մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովին: Երկու ամիս գործը քննելուց հետո նշված հանձնաժողովը տուգանքի մասին որոշումը թողել է ուժի մեջ: Դրանից հետո տնտեսվարողը դիմել է դատարան: Ավելի քան մեկ տարի անց վարչական դատարանը կայացրել է վերը նշված վճիռը` չեղյալ է համարել տուգանքի մասին հարկայինի կայացրած որոշումը: 

Դրանից բացի դատարանը որոշել է 80 հազար դրամ գումար բռնագանձել ՊԵԿ-ից հօգուտ տնտեսվարողի, որպես նրա շահերը ներկայացնող անձին վճարած գումարի փոխհատուցում: Ի դեպ տնտեսվարողի շահերը դատարանում պաշտպանել է հարկային տեսչության նախկին աշխատակից Ռոբերտ Նիկողոսյանը:

Սա կարելի է դիտարկել որպես մի փոքրիկ միջադեպ, որ տարին մեկ կամ երկու անգամ տեղի է ունենում շատ խանութներում: Սակայն բովանդակային առումով պատկերը չափազանց տխուր է: Նախ ՊԵԿ-ի  միանգամից մի քանի աշխատակիցներ` Նոր Նորքի հարկային տեսչության գլխավոր տեսուչ Գեւորգ Ներսիսյանը, տեսուչներ Սամվել Զաքարյանը եւ Կարեն Իսկոյանը իսկական ռեկետ են արել խանութպանին, ու եթե անկեղծ լինենք, նրանց գործողությունները քրեական տարրեր են պարունակում:

Տեսուչների ակնհայտ, տեսախցիկներով արձանագրված ապօրինությունները չեն նկատել ֆինանսների նախարարության գանգատարկման հանձնաժողովում: Հանձնաժողովը, անտեսելով փաստերը, պաշտպանել է օրինախախտ տեսուչներին: Տնտեսվարողը ստիպված է եղել ավելի քան մեկ տարի մաշեցնել տարբեր ատյանների դռների շեմերը, իր անմիջական գործերով զբաղվելու փոխարեն: Ու ընդհանրապես, տնտեսվարողի գործը բիզնեսով զբաղվե՞լն է, թե՞ հարկայինի ասպատակություններին դիմագրավելը:

Այս պատմության ընթացքում Պետեկամուտների կոմիտեի երեք ղեկավար է փոխվել: Սակայն հիմա, հենց այս պահին ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար տուգանքը կիրառվում է ոչ թե առեւտրում ստվերային շրջանառությունը նվազեցնելու նպատակով, այլ շարունակում է դիտարկվել որպես պետական բյուջեն համալրող մի լրացուցիչ, կարելի է ասել «ստվերային» հարկատեսակ:

Սերգեյ Դանկվերտը խոսել է Հայաստանից կարանտինացված ապրանքների դեմ ձեռնարկված միջոցառումների մասինԱրաբկիրի ոստիկանության դիմաց բախվել են «Kia»-ն և «Tesla»-ն. կան վիրավnրներ Արցախահայ կնոջ տունը Ռուսաստանում ԱԹՍ-ի հարձակման է ենթարկվել. նա վիրավորվել է Հայաստանի հրեաները չեն թաքնվում. պատասխան Աբրահամ ՇմուլևիչինՎայոց ձորում «Chevrolet Volt»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել Արփա գետի ափին. կա վիրավnր 65 տարեկանի սահմանափակումը վերացվում է․ մի շարք պաշտոններում այլևս տարիքային շեմ չի գործիԼարվածություն UFC 331-ից առաջ․ Դանա Ուայթը ստիպված է եղել միջամտել Ծառուկյանի և Ռուֆիի հայացքների մենամարտին Իսրայելի ՊԲ-ն հարվածներ է հասցրել Լիբանանին Մասնագետներ. Ինչպե՞ս կավարտվի Փաշինյանի փորձը շանտաժի ենթարկել Ռուսաստանին կոնցեսիայի համար 2 միլիարդ դոլար վճարելովԱդրբեջանի կողմից ութ ամիս շարունակվող շրջափակման մեջ գտնվող Արցախում գրանցվել է առաջին սովամահության դեպքը. պատմության այս օրը (15 օգոստոս)Ջուր չի լինի մինչեւ 18:00-ն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու որոշում դեռևս չի ընդունվել․ Արաղչի Փաշինյանը կառավարության ծրագիրը պետք է ներկայացնի հաջորդ շաբաթ. ԱԺ-ում գործընթացը դեռ ձգձգվում է․ «Ժողովուրդ» ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի տարբեր շրջաններում խոցել են 598 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 15-ին Բերդի պետը գողականներին համբուրելով է բարեւում․ «Հրապարակ» Ցմահ ազատազրկվածը 34 տարի հետո ազատ է արձակվել. «Հրապարակ» Քամու հետևանքով վնաuվել են տանիքներ, թիթեղներ, էլեկտրական լարեր, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր, թեքվել լուսավորության սյուներ, փակվել ճանապարհներ Ինդոնեզիայի ափերի մոտ 7.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բանակում գողությունների համար ո՞վ պետք է պատասխան տա. «Հրապարակ» Նույն այն իշխանությունը, որը բարեկիրթ ու կառուցողական է համարում մեզ հազարավոր զnhեր ու տարածքային կորուստներ պատճառողին, թշնամի է հռչակել սեփական ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ում հիշում են, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները չօգնեցին Իրանի հետ hակամարտությnւնում. Թրամփ ՔՊ-ն՝ ԱԺ ճաշարանում, «Ուժեղ Հայաստանը»՝ մեկ սենյակում․ ինչ է կատարվում ԱԺ-ի ընդմիջումների ժամանակ․ «Ժողովուրդ» ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպության դաշնակից․ Մասադիկով Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԱդրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանՎեհափառը բարձր է գնահատել ստեղծված դժվարին իրավիճակում Արագածոտնի թեմի քահանայից դասի դրսևորած անմնացորդ նվիրումը Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Գիտնականները հաստատել են վրացական այբուբենի ծագումը հայկականից Ապասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Հայտնի է, թե որքան կարժենան նոր կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտը
Ամենադիտված