Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչով է նաև պայմանավորված Թրամփի հակաիրանական քաղաքականությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արմեն Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

ԱՄՆ-ի նախագահ Դ.Թրամփի արտաքին քաղաքականության օրակարգում ակնհայտ հակաիրանական ուղեգիծը որոշակիորեն կարելի է պայմանավորել նաև նախագահի մերձավոր շրջապատում հրեական գործոնի ազդեցիկ դերակատարությամբ. այս իրողությունն առանցքային նշանակություն ունի, բնականաբար, Մերձավոր Արևելքում Իսրայել-Իրան թշնամական հարաբերությունների համատեքստում: Բացի այն, որ նախագահական ընտրություններին Թրամփի տարած հաղթանակում, անհերքելիորեն, ծանրակշիռ դեր է ունեցել ԱՄՆ-ի հրեական համայնքի աջակցությունը, մյուս կողմից Սպիտակ տան նոր ղեկավարի աշխատակազմում բավական ազդեցիկ պաշտոններ են զբաղեցնում նաև թվով 11 հրեա պաշտոնյաներ, ովքեր հիմնականում իրականացնում են խորհրդատվական գործառույթներ:

Նրանցից 3-ը, ովքեր հայտնի են անթաքույց իսրայելամետ դիրքորոշմամբ, ուղղակի դերակատարություն ունեն հենց արտաքին քաղաքականության ոլորտում: Մասնավորապես՝ ԱՄՆ-ի նախագահի 36-ամյա փեսան՝ ազդեցիկ գործարար Ջարեդ Քուշները, ով զբաղեցնում է նախագահի ավագ խորհրդականի պաշտոնը՝ համակարգելով նաև մերձավորարևելյան և Իսրայելի հետ հարաբերությունների ուղղությունները:

Հաջորդը՝ նախագահի մտերիմ ընկեր, ԱՄՆ-ում հանրահայտ փաստաբան Դևիդ Ֆրիդմանն է, ով ևս ներկայում իրականացնում է խորհրդականի գործառույթներ, մինչդեռ չի բացառվում նրա՝ Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում նշանակվելու հնարավորությունը: Ֆրիդմանը ևս հայտնի է ակնհայտ պրոիսրայելական դիրքորոշմամբ և Իրանի ու պաղեստինյան հիմնախնդրի հարցերում արմատական մոտեցումներով:

Թրամփի բիզնես-գործընկեր, շուրջ 20 տարի Trump Organization-ի գործադիր փոխնախագահ աշխատած Ջեյսոն Գրինբլատը նախագահի աշխատակազմում զբաղեցնում է միջազգային բանակցություններում Սպիտակ տան ներկայացուցչի պաշտոնը:

Ազգությամբ հրեա մյուս 8 պաշտոնյաները հիմնականում զբաղեցնում են տնտեսական և իրավական ոլորտներում խորհրդատուի պաշտոններ՝ դարձյալ պատկառելի ազդեցություն ունենալով նախագահի կողմից որոշումների ընդունման ուղղություններում:

Եվ որքան էլ, հատկապես գերտերությունների պարագայում, հիմնականում համակարգված են երկրի արտաքին շահերը, իսկ դրանց առարկայացմանն ուղղված քաղաքական ուղեգիծը հնարավորինս հաշվարկված, այնուամենայնիվ չի կարելի չգնահատել նաև մարդկային գործոնի ազդեցությունը հատկապես որոշումների կայացման գործընթացում. Թրամփի ակնհայտ հակաիրանական մոտեցումները վերոնշյալի ամենավառ ապացույցն են:

Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Իսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՔաղաքական գործիչը գնահատել է Հայաստանի հնարավորությունները թուրքական էքսպանսիան կանգնեցնելու հարցումԷդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnրՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Փաշինյանի թիմը ցանկանում է և՛ «ռուսական ձուկն ուտել», և՛ «եվրոպական երաժշտություն լսել»Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Ռազմական թղթակիցը բացատրել է Երևան գազի մատակարարման դադարեցումը. «Հնարավոր է, որ Հայաստանը դադարի գոյություն ունենալ»Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռուսաստանի զինված ուժերի ռազմաբազան Գյումրում. Եթե մեր զորքերը լքեն Հայաստանը, ձեր Հայաստանը պարզապես կվերադառնա ԹուրքիաՌաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Երիտասարդության օր. պատմության այս օրը (սեպտեմբեր 20)Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորություն
Ամենադիտված