Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը կրկին խախտում է հրադադարը, իսկ Փաշինյանի միակ հույսը Փելոսին է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ փաշինյանական իշխանությունը փորձում է ստանալ արևմտյան երկրների աջակցությունը, Ադրբեջանը շարունակում է նույն ոգով սպառնալիքներ տեղալ Հայաստանի հասցեին, իսկ երեկ էլ մի քանի օրվա դադարից հետո կրկին խախտել է հրադադարի ռեժիմը։

Երեկ ցերեկը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Բերձորում Հայաստանի հասցեին հերթական սպառնալիքն է տվել, զգուշացրել է սադրանքների չդիմել, այլապես «արժանի պատասխան» կտանք։

«Այսօր Հայաստանը պետք է լավ մտածի, ոչ մեկ մեզ հետ վերջնագրերով չի կարող խոսել և թող ոչ ոքի վրա հույս չդնեն, ես մեկ անգամ ևս ուզում եմ ասել մեզ ոչ ոք և ոչինչ չի կարող կանգնեցնել»,- հայտարարել է Ալիևը։

Նա Հայաստանի իշխանություններին մեղադրել է խաղաղություն չուզելու և ռևանշիստական մտքեր ունենալու մեջ, դժգոհել է, թե պաշտոնական Երևանը գրեթե մեկ տարի ձգձգում է սահմանների դելիմիտացիայի գործընթացը և նաև նշել, թե ադրբեջանական զորքերը, որոնք վերջին ագրեսիայից հետո մի քանի կիլոմետր խորացել են Հայաստանի տարածք, գտնվում են իբր ադրբեջանական տարածքում։

Այս հոխորտանքներից հետո, արդեն երեկոյան ժամը 20-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Պաշտպանության նախարարությունը խրոխտ մի հաղորդագրություն է տարածել, թե պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։

Նախարարության խոսնակ Արամ Թորոսյանի փոխանցմամբ՝ հայկական կողմից կա վիրավոր, որի կյանքին վտանգ չի սպառնում։

Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտումը վկայում է, որ այս երկիրը բացարձակապես թքած ունի թե՛ միջազգային իրավունքի վրա և թե՛ գերտերությունների զգուշացումներին՝ հատկապես այս օրերին, երբ Նյու Յորքում ընթանում է ՄԱԿ ԳԱ 7-րդ նստաշրջանը, որտեղ ելույթ է ունենալու նաև վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։

Հրադադարի ռեժիմի խախտումը վկայում է, որ Ադրբեջանը բացարձակապես մտադիր չէ ենթարկվել միջազգային ճնշումներին, իսկ նրա դեմ հնարավոր է պայքարել ոչ միայն տարբեր պետությունների ներկայացուցիչների սրտաճմլիկ ուղերձներով՝ այլ միայն հայկական բանակը զինելով և հակառակորդին արժանի հակահարված տալով։

Արեն Մարտիրոսյան

Վիզաներ ռուսաստանցիների համար. Արդյո՞ք Փաշինյանը կներդնի դրանքՏերյան փողոցում բախվել են Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսն ու «TOYOTA RAV4»-ը․ կան վիրավnրներ Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» Շուշիում ադրբեջանցիները վառել են հայկական դպրոց և եկեղեցի. պատմության այս օրը․ սեպտեմբեր 19Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Այսօր Արցախի դեմ սեպտեմբերյան վերջին հարձակման 3-րդ տարելիցն է ԱՊԼ․ «Բրենտֆորդ»-ը խոշոր հաշվով հաղթեց «Չելսի»-ին՝ բարձրանալով լավագույն եռյակ Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ «Հրապարակ»․ Հնդկական դրոնները հաղթել են «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը «Հրապարակ»․ Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Պուտինը Ուկրաինային մեղադրել է Ռուսաստանի ընտրություններին միջամտելու մեջ «Հրապարակ»․ Գինարբուք՝ խորհրդարանում «Ժողովուրդ». Գրատախտակի գնացած Արաքսյա Վարդանյանը ծանր վիճակում է․ նա արտասվում էր «Հրապարակ»․ Սեքսիստ Թագուհին Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՇիրակի մարզում բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը. կա տուժած Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ Սանկտ Պետերբուրգում փակվել է Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը
Ամենադիտված