Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (սեպտեմբերի 8 )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Գրագիտության համաշխարհային օր, Ֆիզիոթերապիայի համաշխարհային օր, Լրագրողների համերաշխության համաշխարհային օր, Անդորրա՝ Ազգային օր (Մերիտշելլյան աստվածամոր օր), Մակեդոնիա՝ Անկախության օր, Մալթա՝ Հաղթանակի օր, Պակիստան՝ Հաղթանակի օր (Հնդկաստանի դեմ 1965 թվականին ծովում տարած հաղթանակ)։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1701– Կոստանդնուպոլսում հիմնադրվել է Մխիթարյան միաբանությունը:

1846 – ծնվել է հայկական ծագումով բրիտանացի մեծահարուստ գործարար Փոլ Չաթերը։

1877 –ծնվել է երգիծաբան-նովելիստ Առանձարը։

1889– ծնվել է կոմպոզիտոր, երաժիշտ Ալեքսանդր Ալեքսանդրյանը:

1919- Էրզրում է հասել թուրքերին տրամադրվող խորհրդային օգնության առաջին խմբաքանակը, և Անկարայում տեղի է ունեցել խորհրդակցություն, որտեղ գեներալ Քյազիմ Կարաբեքիրը առաջարկել է անմիջապես հարձակվել Հայաստանի վրա։

1922 –ծնվել դիրիժոր է Օհան Դուրյանը։

1970 —ԽՍՀՄ-ում հաստատվել է միջնակարգ դպրոցների կանոնակարգը։

1973-վախճանվել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը։

1978 –վախճանվել է վաստակավոր գինեգործ Մակար Ալավերդյանը։

2006-Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը «Ժամանակ Երևան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով զինվորական ծառայությունից խուսափելու մեջ։

2013 - վախճանվել է պատմաբան Գարեգին Հարությունյանը։

2016-հրաժարական է ներկայացրել վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

2019-Արցախում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

117-վախճանվել է Հռոմի կայսր Մարկոս Ուլփիոս Ներվա Տրայանոսը։

1157-ծնվել է Անգլիայի թագավոր, խաչակիր Ռիչարդ 1-ին Առյուծասիրտը։

1296 - Ֆլորենցիայում տեղի է ունեցել Ծաղիկով Սուրբ Մարիամի տաճարի հիմնարկերքը։

1380– Կուլիկովյան ճակատամարտում ռուսները ջախջախիչ պարտության են մատնել Ոսկե հորդայի զորքերին:

1429 — Ժաննա դը Արկի ղեկավարած ֆրանսիական բանակը սկսել է Փարիզի գրոհը։

1504– Ֆլորենցիայում Միքելանջելոն հանրությանն է ներկայացրել իր նշանավոր Դավիթի արձանը:

1522 — ավարտվել է Ֆերնան Մագելանի առաջին շուրերկրյա ճանապարհորդությունը։ Մագելանի նավատորմի հինգ նավերից վերադարձել է միայն բասկ Էլկանոյի «Վիկտորիա» առագաստանավը, իսկ ճանապարհորդության մեկնած 265 նավաստիներից վերադարձել են միայն 18-ը։

1636– ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում հիմնադրվել է Հարվարդի համալսարանը:

1664-հոլանդական Նոր Ամստերդամ գաղութը հանձնվել է անգլիացիներին և վերանվանվել Նյու-Յորքի։

1768 — ռուսական Եկատերինա 2-րդ թագուհին հրամայել է բժիշկ Թոմաս Դիմսդեյլին Ռուսաստանում սկսել իրականացնել պատվաստումներ ծաղիկ հիվանդության դեմ։

1791 — փարիզյան Լուվրում նկարիչները առաջին անգամ ցուցադրել են իրենց ստեղծագործությունները։

1830 –ծնվել է ֆրանսիացի գրող Ֆրեդերիկ Միստրալը։

1841– ծնվել է նշանավոր չեխ երգահան Անտոնին Դվորժակը:

1860 - Միչիգան լճում «Lady Elgin» շոգենավի խորտակվելու հետևանքով զոհվել է շուրջ 300 մարդ։

1867 –ծնվել է մարքսիզմի տեսաբան և հեղափոխական Ալեքսանդր Պարվուսը։

1886 —հիմնադրվել է ՀԱՀ-ի խոշորագույն քաղաք Յոհանենսբուրգը։

1888- անց է կացվել Անգլիայի ֆուտբոլի լիգայի առաջին խաղը։

1895 —վախճանվել է «Opel» ընկերության հիմնադիր Ադամ Օփելը։

1900– Տեխասի Գալվեստոն քաղաքում տեղի ունեցած հզոր փոթորիկի հետևանքով զոհվել է մոտ 8000 մարդ:

1914 —Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Լվովի մոտ շտաբս-կապիտան Պյոտր Նեստերովը իրականացրել է առաջին օդային խոյահարումը և զոհվել։

1923 –ծնվել է խորհրդային պոետ և հասարակական գործիչ Ռասուլ Համզաթովը։

1930– Չիկագոյում Ռիչարդ Դրյուի սկոչի առաջին փորձնական նմուշը ուղարկվել է գնորդին:

1941-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական զորքերն սկսել են Լենինգրադի պաշարումը։

1944 — Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ առաջին անգամ փորձարկվել է գերմանական «ՖԱՈՒ-2» հրթիռը՝ հոլանդական ծովափից ուղարկվելով դեպի Փարիզ և Լոնդոն։

1949- վախճանվել է գերմանացի կոմպոզիտոր և դիրիժոր Ռիխարդ Շտրաուսը։

1951 —Սան-Ֆրանցիսկոյում խաղաղության պայմանագիր է կնքվել Ճապոնիայի և դաշնակիցների միջև, ըստ որի՝ Ճապոնիան հրաժարվել է Հարավային Սախալինից և Կուրիլյան կղզիներից։

1952 —լույս է տեսել էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վեպը։

1961 —հայտնվել է սրտի հիվանդությունների և ծխելու հետ կապի մասին առաջին տեղեկատվությունը։

1978- Իրանում շահի դեմ ապստամբող ցուցարարներին ցրելու համար զորքը կրակ է բացել՝ սպանելով նրանցից 122-ին:

1979 –ծնվել է ամերիկացի երգիչ-երգահան, դերասանուհի և մոդել Փինկը։

1991- ԽՍՀՄ-ի կազմաքանդման ժամանակ առանց մրցակիցների  Ադրբեջանի նախագահ է ընտրվել Այազ Մութալիբովը։

– Մակեդոնիան անկախացել է Հարավսլավիայից։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Ինչո՞ւ է ձախողվել «մեղմ ուժը», և ի՞նչ կպատահի Հայաստանի հետ. «Փաստ»Բոլոր ընտրություններից ամենա... «աշխարհաքաղաքականը». «Փաստ»Մոսկվայի կոշտացող ուղերձները և Հայաստանի առջև կանգնած ռիսկերը «Վաճառեցին՝ զվարճացան, հաշվեցին՝ արցունքներ թափեցին». Փաշինյանը փոխել է Հայաստանի աշխարհագրական դիրքը «Հովհաննեսից հետո մեր մխիթարությունն ու ուժը մեր մյուս երեխաները դարձան». Հովհաննես Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... մոտ երեք ամիս անց. «Փաստ»Հումքից դեպի պատրաստի արտադրանք․ Սամվել Կարապետյանը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման իր տեսլականը Մակրոնի և Փաշինյանի նպատակների մասին. Վտարել բոլոր ռուսներին և վաճառել Հայաստանը Թուրքիային Աշտարակի գյուղերից մեկում 5-ամյա երեխան ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոցԵվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ»Պլանային անջատումներ՝ նշված հասցեներում «Նիկոլի՝ Հայաստանում իշխանության մնալը օդ ու ջրի նման անհրաժեշտ է թուրք-ադրբեջանական տանդեմին». «Փաստ»Ադրբեջանցիները Վարդենիսի Վերին Շորժա բնակավայրի մոտ առաջ են շարժվել 3 կիլոմետր խորոնալով Հայաստանի տարածքի և սկսել խրամատներ փորել․ պատմության այս օրը (12 մայիս)Հայաստանում YouTube-ի մոնետիզացիան այսօրվանից հասանելի է․ Մխիթար Հայրապետյան Սպասվում է անձրև և ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազիՄեր՝ էությամբ հայ քրիստոնյաներիս խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն. «Փաստ»Տավուշում վագոն-տնակ է այրվել Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ»Սեմինարիայի շենքը հայոց թեմին է վերադարձվել Սամվել Կարապետյանի աջակցությամբ. «Փաստ»Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. որքա՞ն գումար կպահանջվի պետբյուջեից. «Փաստ»Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի. «Փաստ»Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ» «Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը կոչնչացնի ցանկացած իշխանության լեգիտիմությունը». «Փաստ»Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. «Հրապարակ» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ»Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում. «Հրապարակ» Սարերի ու ձորերի տարբերություն. «Փաստ»57-ամյա Շիոն ընտրվել է Վրաստանի նոր պատրիարք Մաhացու hանտավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում Բախվել են Վանաձոր-Սպիտակ-Լեռնավան երթուղին սպասարկող «Գազել»-ը ու «ՈւԱԶ»-ը․ կա 6 վիրավոր Ժամանակն է, որ բրիտանական կողմն իր համար սանիտարներ հրավիրի․ Զախարովա Որպես անհետ կորած որոնվում է 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանը Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր Ուկրաինական պատվիրակությունն ԱՄՆ-ում քննարկել է պատերազմի դադարեցման հարցը Եկեղեցին մեկ այցով խուճապի մատնեց իշխանությանըՄաhացել է Տիգրան Վարդանյանը Կիևի հռչակավոր «Սուրբ Սոֆիա» տաճարը գործարկել է հայալեզու աուդիոէքսկուրսիա Սպառնալի՞ք, թե՞ զգուշացում Մոսկվայից ՆԳՆ-ն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար պարտադիր դարձնել նույնականացման քարտ ունենալը Խոշոր ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել Քրեական հետապնդում 4 անձանց նկատմամբ, որոնցից 2-ը Նոր Նորքի ղեկավարի աշխատակազմի պաշտոնյաներ են Սպասվում է անձրև և կարկուտ«Հայաստան. Կողմ և դեմ» Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ կա տուժած Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գինու շշի խցանում Լիտվայի պետական արխիվի կայքէջում վերականգնվել են Հայոց gեղաuպանnւթյան մասին արխիվային հրապարակումները Mövenpick-ը գալիս է Հայաստան1-ին դասարան ընդունվող երեխաների համար նախատեսված ժամանակացույց. ինչ պետք է անել
Ամենադիտված