Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սիլ Մաազա»-ն սպառողներին աղբյուրի ջրի փոխարեն քլորացված ջուր է վաճառել ու տուգանվել 4 մլն դրամով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ավելի քան 4 մլն դրամով տուգանել է «Սիլ Մաազա» ընկերությանը։ Որոշումը կայացվել  է ամռանը՝ հուլիսի 29-ին, հրապարակվել է օրեր առաջ։

Հանձաժողովը վարույթի շրջանակում կատարած ուսումնասիրության  արդյունքում եկել է եզրակացության, որ այս ընկերությունը «բնական աղբյուրի խմելու ջուր» և խմելու աղբյուրի ջուր» մակնշումներով շշալցված չգազավորված ջուրն իրացնելը հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցությունն է, ինչն օրենքի խախտում է։

Հանձնաժողովը գտել է, որ սպառողները ձեռք բերելով ընկերության արտադրած «բնական աղբյուրի խմելու ջուր» և «խմելու աղբյուրի ջուր» մակնշումներով ապրանքները՝ կարող են  կարծել, թե ձեռք են բերում «բնական խմելու ջուր» և «աղբյուրի ջուր», մինչդեռ շշալցված ջուրը ջրամատակարարման կենտրոնացված ցանցի միջոցով բնակչությանը մատակարարվող մշակած (քլորացված) ջուրն է։ Այն ընկերությունը ներկայացրել է որպես «բնական խմելու ջուր» և «աղբյուրի ջուր»։

«Ուշադրության է արժանի այն հանագամանքը, որ ընկերությունն ընդունել է վարույթի շրջանակներում իրեն վերագրվող իրավախախտման փաստը»,-ասված է որոշման մեջ։

ՄՊՀ-ից մանրամասնում են, որ շշալցված ջրի պիտակին  «աղբյուրի ջուր» մակնշումը թույլատրելի է միայն այն դեպքում, երբ տվյալ ջուրն ունի աղբյուրի ծագում, փաթեթավորվում է  առանց մշակման կամ դրա մշակման համար օգտագործվում են միայն Տեխնիկական կանոնակարգով թույլատրված եղանակներ։

«Աղբյուրի ջուր» մակնշման դեպքում շշալցման համար նախատեսված խմելու ջրի մշակման համար արգելվում է քլորի պատրաստուկների կիրառումը։

«Բնական  խմելու ջուր» մակնշումը թույլատրելի է, երբ միաժամանակ ջուրը ստացվել է մակերևութային ջրերից կամ ստորգետնյա ջրատար հորիզոններից ու բնական հանքային ջուր չէ, սկզբնական վիճակով համապատասխանում է Տեխնիկական կանոնակարգին ու պահպանում է իր հաստատուն կազմը։

Բացի տուգանքից հանձնաժողովը պահանջել է մինչև հոկտեմբերի 29-ը շտկել խախտումը, այսինքն դադարեցնել «բնական աղբյուրի խմելու ջուր» և «խմելու աղբյուրի ջուր» մակնշումներով շշալցված չգազավորված ջուրն իրացնելը, այդ թվում  այլ տնտեսվարող սուբյեկտների միջոցով իրացնելու դեպքում գրավոր հետ կանչել։

Հետագա հրապարակումներում Panorama.am-ը կանդրադառնա նման խախտում թույլ տված մյուս ընկերություններին։

Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտՀուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին Ծայրահեղ շոգը պատել է ԱՄՆ-ն՝ անկախության 250-ամյակի տոնակատարության ժամանակ Անահիտ Մանասյանն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ Ոսկու գինն աճել է 0.86%-ով և կազմել 4174.60 դոլար Երկրի վրա սկսվել է հզոր մագնիսական փոթորիկ Պայթյուն-հրդեհ՝ Արմավիրի մարզումՎերաքննիչ դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի կալանքի դեմ բողոքը Կրկին ջուր չի լինիՀայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության համատեքստում. «Փաստ»ՃՏՊ՝ Լոռու մարզում․ վիրավորներ կանՔաղաքագետը խոսել է «Մոլդովան և Հայաստանը պատերազմի վառարանը նետելու» Արևմուտքի ծրագրերի մասին մասին Սպասման ռեժիմ. Հայաստանը՝ տագնապալի լարվածության մեջ. «Փաստ»««Ուսին թփթփացնել». ինչու՞ է Հայաստանը մասնակցել Ուկրաինային նվիրված համաժողովին» Կլինի բիզնեսի սնանկացում և սթրես տնտեսության մեջ ու սոցիալական ոլորտում. «Փաստ»Հայաստանը ձգտում է մեծ խզման. Իրականում ի՞նչ վնաս կպատճառի Մոսկվային ԵԱՏՄ-ից Երևանի դուրս գալը «Անգամ պարզ «շնորհակալություն» չասացին» «Մինչև հիմա սպասում եմ իր զանգին. Վարոյիցս հետո թոռնիկներս են ապրելու ուժ տալիս». պայմանագրային զինծառայող Վարազդատ Վարդանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վարդենիսի դիրքերում. «Փաստ»Սկսվել է Հայաստանի գրողների միության հերթական` 15-րդ համագումարը․ պատմության այս օրը (04 հուլիս)Արտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ»Ինչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայումՓաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Տիգրան Աբրահամյան Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին Էրեբունի համայնքի երկու վթարային շենքի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ» Հուլիսի 6-ին, 7-ին լույս չի լինելու Այսօր Սահմանադրական դատարանը կայացնելու է վճիռ․ ի՞նչ ճակատագիր կունենան ընտրությունները Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ»«Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ»Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ»Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ»«Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ»Պաշտոնանկություններ են սպասվում․ «Հրապարակ» Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ»Արայիկ Հարությունյանի դիրքերը թուլանո՞ւմ են. երկարատև արձակուրդ է մեկնել. «Ժողովուրդ» Որոշել է Արցախի վերջին ինստիտուտները ոչնչացնել․ «Հրապարակ» Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»Հուլիսի 6-ից կարելի է դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար․ կսահմանվի փորձաշրջան՝ 6 բալային միավորովԹուրքիան մտադիր է միանալ եվրոյի միասնական վճարային գոտունBrent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 72,24 դոլարԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում հասել է իր գրեթե բոլոր նպատակներին. ԹրամփՆյու Յորքի մոռացված երկնաքերը. Անտոնիո Գաուդիի նախագիծը «կենդանանում է» 118 տարի անցՊակիստանում ավտոբուսի ձորն ընկնելnւ հետևանքով 40 մարդ է զnhվել Թեհրանի օդային տարածքը կփակվի Խամենեիի հրաժեշտի արարողության ժամանակ Նադալի ժամացույցը, Bugatti Chiron-ը և 200 կարատանոց տուրմալինը. Sotheby's-ը գանձերի որս է բացել Աբու Դաբիում Թրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. ՊետդեպարտամենտՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն Ֆրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդՌոնալդուի դեմ խաղալը մեծ պատիվ կլինի. Յամալ
Ամենադիտված