Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջիկայում ԼՂՀ սահմանին ունենալու ենք «դիրքային պատերազմներ». քաղաքագետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի ՊՆ-ն երեկ հայտարարեց, որ ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած դիտարկման ժամանակ իր առաջնային դիրքեր դուրս չբերելուց հետո,  շփման գծում նորից դիմել է սադրիչ գործողությունների: «Ժամը 17:00-ից 18:50-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդն իր բնակավայրերի մերձակայքում տեղակայված կրակային հենակետերից 85մմ-ոց Դ-44 տիպի հրանոթներից ուղիղ նշանառությամբ արկակոծության է ենթարկել ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերը: Բացի հրանոթներից ադրբեջանական զինուժը ինչպես արևելյան, այնպես էլ հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ կիրառում է տարբեր տրամաչափի ականանետեր: Այս պահի դրությամբ, հրանոթներից և ականանետերից, ընդհանուր առմամբ, արձակվել է  46 արկ, որից 22-ը հրանոթներից, 24-ը՝ ականանետերից»,- ասված էր հաղորդագրության մեջ:

Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը մեր զրույցում ասաց, որ բնակավայրի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, գույքային եւ մարդկային վնասներ չկան: «Կրակոցները եղել են դիրքերի ուղղությամբ, Թալիշ գյուղից ավելի վերեւ (դեպի հյուսիս): Առաջնագծում՝ գյուղից ավելի հեռու»,- ասաց համայնքի ղեկավարը՝ նշելով իրավիճակը նորմալ է գնահատում:

ը ստեղծված իրավիճակի վերաբերյալ զրուցել է քաղաքագետ Տիգրան Աբրահամյանի հետ:

- Պարոն Աբրահամյան, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծին՝ հատկապես հյուսիսային եւ արեւելյան (Թալիշի) ուղղություններում:

- Իրավիճակը, ընդհանուր առմամբ վտանգավոր եմ գնահատում: Նախ եւ առաջ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ապրիլյան մարտական գործողություններից հետո առաջին անգամ շփման գծում հրանոթ է կիրառվել: Մինչեւ այդ ականանետային հարվածներ են եղել շփման գծի տարբեր ուղղություններով հայկական դիրքերի ուղղությամբ, սակայն երեկ Դ-44 տիպի հրանոթ է կիրառվել: Կան ավելի արդյունավետ հրանոթներ, ավելի մեծ էֆեկտ ապահովող, սակայն պետք է նախադեպն այն առումով արձանագրել, որ ամեն դեպքում հրանոթ է կիրառվել, որն ինքնին վտանգավոր է: Պետք է նաեւ սրան զուգահեռ մեկ այլ փաստ արձանագրել, որ երկու օր առաջ շփման գծում ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը պետք է դիտարկում իրականացներ, սակայն ադրբեջանական կողմն առաքելության ներկայացուցիչներին մարտական դիրքեր չի ուղեկցել, չի բարձրացրել: Ադրբեջանական կողմն այդ կերպ քողարկել է այն հանգամանքը, որ ամեն դեպքում առաջնագծում նախապատրաստական աշխատանքներ կային: Այսինքն՝ երբ ադրբեջանական կողմը հրանոթներ է մոտեցրել շփման գծին, ինքնին չէր կարող դիտորդներին այդ ամենը տեսնելու հնարավորություն տար:

- Հնարավո՞ր է իրենց հենակետերի տեղաշարժ կատարած լինեն: Այսինքն՝ դիրքը կրակի խոցման համար նպաստավոր հատվածներում տեղակայած լինեն:

- Ես կարծում եմ, որ հետեւյալն է. վերջին շրջանում ադրբեջանական կողմն անընդհատ կուտակումներ ունի, առաջնագծում ինժեներական աշխատանքներ է կատարում, անընդհատ նկատելի է զորքի տեղաշարժ, որոնք ժամանակ առ ժամանակ արտահայտվում են ուսումնական պարապմունքների կամ զորավարժությունների միջոցով: Ընդ որում, ակնհայտ է, որ իրենք առաջնագծում բավականին ուժեր են կուտակել: Այսինքն՝ ամրացնում են առաջնագիծը եւ անձնակազմի ավելացմամբ եւ տեխնիկական միջոցների ավելացմամբ: Սա նշանակում է, որ նվազագույնը մենք առաջիկայում ունենալու ենք «դիրքային պատերազմներ», որն էլ նշանակում է տարբեր տրամաչափի զինատեսակներից ինտենսիվ կրակոցներ ենք ունենալու: Ենթադրում եմ, որ այս պարագայում (մինչեւ այս կանխատեսվում էր) առաջիկայում շփման գծի տարբեր ուղղություններով հայկական դիրքերի, մարտական հենակետերի ուղղությամբ կիրառվող զինատեսակների տրամաչափերը կմեծանան:

- Ապրիլյան պատերազմի տարելիցին ընդառաջ հնարավո՞ր է ավելի սաստկանա իրադրությունն այն համատեքստում, որ հայկական կողմը փորձի վրեժ լուծել:

- Ես կարծում եմ, որ ադրբեջանական կողմի այդ սրացումները չպետք է կապել զուտ ապրիլյան գործողություններով: Այսինքն՝ նախորդած գործողություներով: Դրանք տեղավորվում են Ադրբեջանի կողմից նշված ուղղությամբ տարվող քաղաքականության հետ, ես ավելի շատ սա դիտարկում եմ քաղաքականության համատեքստում: Այսինքն՝ կարող է նպաստող հանգամանք լինել, բայց սա արտահայտում է հիմնական սդրբեջանական քաղաքականությունը, որը կիրառվում է առաջնագծում:

-Դիտորդներին դիրքեր չուղեկցելու «հնարքն» առաջին անգա՞մ էր իրենց մոտ:

-Սա առաջին անգամ չէ: Ավելին՝ պետք է արձանագրենք, որ առաջին անգամ չէ, երբ ԵԱՀԿ առաքելությանն առաջնագիծ չեն բարձրացնում ու դրանից հետո առաջնագծում իրավիճակը սրվում է: Միգուցե կրկնում եմ, բայց պետք է եւս մեկ անգամ նշել, որ սա պայմանավորված է նրանով, երբ ադրբեջանական կողմն առաջնագծում ուժեր է կուտակում, նախապատրաստական գործողություններ է կատարում` իրավիճակը սրելու, տարբեր տրամաչափի զինատեսակներ կիրառելու, հրետանուց կրակ արձակելու առումով, այդ պարագայում նրանց ձեռնտու չի, որպեսզի ԵԱՀԿ առաքելությունը գնա եւ տեսնի այն նախապատրաստական աշխատանքները, որոնք իրականացվել է առաջնագծում: Մի քանի դեպքեր ես հիշում եմ. նմանատիպ դեպքեր են գրանցվել, երբ առաքելությանը առաջնային դիրքեր չեն բարձրացրել ու դրան հետեւել է առաջանագծում սրացման ինչ-որ նոր փուլ:

- Արցախի ՊՆ-ն երեկ հայտարարեց, որ նման սադրանքների շարունակականությանդեպքում ԼՂՀ պաշտպանության բանակն Արցախի պետական սահմաններիանվտանգությունն ապահովելու նպատակովիրեն իրավունք է վերապահում դիմելու ոչհամարժեք քայլերի: Այս հայտարարությունն ի՞նչ գործողություններ է ենթադրում:

- Եթե նույնիսկ ԼՂՀ ՊԲ-ի հրամանատարությունը պաշտոնական հաղորդագրության մեջ դա չարձանագրեր, ենթադրվում է, որ եթե ադրբեջանական կողմն այդ սրացումներն ու նմանատիպ գործողությունները շարունակեր, հայկական կողմից պետք է ոչ համարժեք գոծողություններ ենթադրվեին: Թե դա կառուցվածքային բացվածքով ինչ է պարունակում, մի փոքր դժվար է ասել, բայց կարելի է կանխատեսել, որ դա ենթադրում է ընդհուպ ադրբեջանական տարբեր կառուցվածքների ոչնչացում, ենթադրում է շատ ավելի ուժգին հարվածներ ադրբեջանական այն կրակային դիրքերին, որոնց ուղղությամբ արկակոծվում են հայկական մարտական դիրքերը: Ենթադրում եմ, որ կան մշակված որոշակի սխեմաներ. գործողությունների ինչպիսի սրացման դեպքում կամ ինչպիսի փուլերում ինչ համարժեք գործողություներ պետք է կիրառվեն, այս փուլում կարծում եմ, որ չակերտները չեն բացվում: Բբայց ենթադրում եմ, որ կա որոշակի մշակված պլան` տարբեր սցենարների դեպքում, ինչ պլաններ են իրագործվելու:

- Կարո՞ղ ենք ասել, որ ստեղծված իրավիճակը չի բացառում, որ Հայաստանի եւ Արցախի ռազմական փոխօգնության հուշագիրը ստորագրվի եւ գործի:

- Բացառել չենք կարող: Կան իրավիճակի զարգացման որոշակի սցենարներ, որոնց պարագայում հայկական կողմը նաեւ դիվանագիտական առումով կգնա քայլերի: Այս պահին դժվար է ասել՝ երբ եւ որ փուլում կգնա, սակայն դա երբեք բացառել պետք չի:

- Եթե գնահատենք իրադարձությունների զարգացումը, կարո՞ղ ենք ասել, որ մեծ հաշվով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գործելաոճը չի փոխվել եւ ավելի է սրում իրավիճակը:

- Ադրբեջանից հնչող հայտարարությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի մոտեցումներն առավել կարծրացել են եւ ի վերջո Ադրբեջանի իշխանությունն ինչ նպատակ ունեցել է 2016 թվականի ապրիլից առաջ, դրանք մնում են ուժի մեջ:

Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հայ ակտիվիստ. Ռուսաստանի տնտեսական միջոցառումները չեն կանգնեցնի ՓաշինյանինՀունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Մամիջանյան. Փաշինյանի համար եվրաինտեգրումը նշանակում է հակառուսական տրամադրությունների տարածումՎթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին «Նույնիսկ Զելենսկին նման բան չէր անի». Պետդումայում բացատրել են, թե ինչու է ԵՄ-ն օգնում ՀայաստանինՀրազդանում «Opel Astra»-ն բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները Հայաստանը ընտրություններից հետո. քաղաքական հաշվեհարդարների ժամանա՞կն էԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցությունը (ՀՆԿԿ) հանդես է եկել Հայաստանում․ պատմության այս օրը (27 հունիս)ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Գերմանիայի Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի ԱՄՆ-ը կխթանի Հնդկաստանի և Վենեսուելայի միջև էներգետիկ համագործակցությունը. ՌուբիոԲալթյան երկրները Եվրամիությանը կոչ են արել հնարավորինս շուտ ներկայացնել ռուսական նավթից լիակատար հրաժարվելու ծրագիրը․ FTՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզում. 4 անձ է ձերբակալվելՈչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄԱդրբեջանական լրատվամիջոցները հիստերիայի մեջ են ընկել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում Արցախի դրոշով թևանշանի պատճառովԻնչպես է Զիգմունդ Ֆրոյդի թոռը հոգնած պետական ծառայողին վերածել 39 միլիոն դոլար արժողությամբ գլուխգործոցի Վրաստանում թմրամիջոցների մաքսանենգության և իրացման գործով Թուրքիայի և Ճապոնիայի քաղաքացիներ են ձերբակալվելՊայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսինՄեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին ՀՀ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ Ս. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրն է այսօր TRIPP նախագծի իրականացման արժեքը․ ֆինանսների փոխնախարարը մանրամասնում է Արենիի ավագ սերնդի ներկայացուցիչներն այսուհետ ունեն ժամանցի նոր վայր. դռներն է բացել «Գտնված երազ» երկրորդ ակումբը Հային հայո՞վ․ Կրասնոդարը որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու դի Արտակարգ դեպք՝ Երևանում. հաջողվել է փրկել 3 քաղաքացիների կյանքըՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերին. նախարար Պուտինը ստորագրել է միգրանտների համար տուրքերը 5-12 անգամ բարձրացնելու մասին օրենքը Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով մաhացել է առնվազն 920 մարդ Իրանը պնդում է, որ ԱՄՆ-ն խախտել է հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրի 2 կետ Անձրևները կլինեն հորդառատՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզումՂրիմում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել Հարավային Կորեան հայտարարել է, որ իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է 10 ռուսական և չինական ինքնաթիռներ Փոխվել է դրոշմանիշային վճարի ավելի վճարված գումարի վերադարձի կարգը. ի՞նչ է փոխվումՍահմանադրական դատարանը միաձայն մերժել է «Միասնության թևեր»-ի դիմումը
Ամենադիտված