Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ալիևը շտապում է, քանի դեռ Հայաստանում իրավիճակը չի փոխվել». բուռն, հետաքրքիր իրադարձություններ ու զարգացումներ կսկսվեն. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանի հետ խոսել ենք քաղաքական, այդ թվում՝ ներքաղաքական մի շարք հարցերի շուրջ՝ վերլուծելով նաև Փաշինյան-Շառլ Միշել-Ալիև եռակողմ հերթական հանդիպման արդյունքները: Քաղաքական վերլուծաբանը նախ շեշտեց, որ թշնամի պետության ղեկավարը՝ Իլհամ Ալիևը, այս փուլում ևս շարունակում է շտապել:

«Բերձորի, Սուսի և Աղավնոյի հանձնումը պայմանավորված չէր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որտեղ ընդամենը նշվում էր, որ 3 տարվա մեջ պետք է այլընտրանքային ճանապարհի մասին նախագիծ հաստատվի: Իսկ թե ինչու այն, ըստ էության, ժամանակից շուտ կյանքի կոչվեց, պատճառն Ալիևի շտապողականությունն էր, ինչն էլ իր պատճառն ունի. ըստ իս, Ալիևը ենթադրում էր, որ Հայաստանում կարող է ինչ-որ իրավիճակ փոխվել, ըստ այդմ, կփոխվեն նաև պայմանավորվածությունները: Սա է պատճառը, որ հուլիս, օգոստոս ամիսներին, երբ Հայաստանում ներքաղաքական վիճակը հանդարտ էր, Ալիևը երկու պահանջ դրեց. մեկն Արցախից ՀՀ զինված ուժերի դուրսբերումն էր, մյուսը՝ այլընտրանքային ճանապարհին անցնելը: Երկու պահանջն էլ Հայաստանի իշխանությունը բավարարեց: Այս ամենին հաջորդեց հերթական եռակողմ հանդիպումը Բրյուսելում: Այս առումով ևս Ալիևը շտապում է: Իմ կարծիքով, շտապում է ինչքան հնարավոր է շուտ և շատ բան պոկել, քանի դեռ Հայաստանում իրավիճակը չի փոխվել, ինչը հնարավոր տարբերակ է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ռ. Մարգարյանը:

Նրա խոսքով, Ալիևն ուզում է Հայաստանի ներկայիս իշխանություններից ստանալ հավաստիացում առ այն, որ իրենք ձեռք են քաշել Արցախյան հարցից:

«Նիկոլ Փաշինայանը փորձում է տպավորություն ստեղծել, թե իբր ամբողջ ուժով դիմադրում է, բայց, չգիտես ինչու, չի կարողանում: Միևնույնն է՝ արդյունքում Ալիևը հայտարարում է, որ խմբեր ստեղծելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: ՀՀ ԱԳՆ-ն ևս հայտարարությամբ հանդես եկավ: Այդուհանդերձ, միայն հետագա իրադարձությունները ցույց կտան, թե իշխանությունները որքանով են իրենց ասածի տերը մասնավորապես այն հարցում, որ առանց Արցախի բնակչության առնվազն իրավունքների ու անվտանգության հարցի որոշակիության, չի կարելի խոսել մնացած խնդիրների լուծման մասին: Պարզ կլինի՝ նշվածի մասով ԱԳՆ հայտարարությունն իսկապես դիրքորոշո՞ւմ է, թե՞ իշխանությունների հերթական «բլա-բլա-բլա»-ն: Իրենք, սովորաբար, խոսում են, բայց վերջում՝ հակառակն անում: Բերձորի միջանցքի մասով օգոստոսի սկզբին Փաշինյանն ասում էր՝ համաձայնություն չենք տվել, բայց, ի վերջո, հանձնեցին»,-ասաց նա:

Քաղաքական վերլուծաբանը կարծում է, որ, ամեն դեպքում, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շատ շուտ չեն հանգուցալուծվի: «Շատ բան կախված է թե՛ արտաքին գործոններից, թե՛ Հայաստանում ներքին զարգացումներից: Արտաքին ասելով՝ նկատի ունեմ ռուս-արևմտյան հակամարտության ընթացքը: Ալիևը խոսում է երկու-երեք ամսվա մասին, բայց կարծում եմ՝ 2-3-ամսվա ընթացքում խաղաղության պայմանագիրը պատրաստ չի լինի, որովհետև այս աշնանը և՛ Հայաստանում, և՛ Արցախում բուռն, հետաքրքիր իրադարձություններ, զարգացումներ կսկսվեն: Արցախում արդեն իսկ բազմահազարանոց հավաքներ ենք տեսնում, հետաքրքիր այլ գործընթացներ՝ մասնավորապես գործարար Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը, ըստ որի, ինքը տեղափոխվում է Արցախ և ծրագրեր ունի»,-ասաց մեր զրուցակիցը:

Այս համատեքստում անդրադառնալով նաև ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին տեղեկություններին՝ Ռ. Մարգարյանը նկատեց. «Առնվազն կարող ենք ասել, որ և՛ Ռուբեն Վարդանյանի որոշումը, և՛ Կարեն Կարապետյանի մասով տեղեկությունները չէին լինի, եթե իրենք խորհրդակցություններ չունենային ռուսական քաղաքական շրջանակների հետ: Իրատես ու անկեղծ լինելով՝ մենք պետք է փաստենք, որ այսօր Արցախի անվտանգության երաշխավորը ՀՀ-ն չէ, հիմնական երաշխավորը ռուսական խաղաղապահ զորախումբն է: Եթե այս պայմաններում Ռուսաստանի գործարարը գալիս է Արցախ, նշանակում է՝ իր հաշվարկով ևս այդ վիճակը դեռ երկար է տևելու: Այստեղ մեկ այլ հանգամանքի մասին կցանկանայի շեշտել: Հաճախ է ասվում՝ «Ռուսաստանը մեր դաշնակիցն է, բայց…»: Իրականում ՌԴ-ն դաշնակից է, որովհետև տարածաշրջանում մեր ու իրենց շահերը համընկնում են. որքան էլ ՌԴ-ն խաղա Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, շատ լավ հասկանում է, որ Թուրքիան տարածաշրջանում իր մրցակիցն է: Եվ եթե այս ամենը մեկ ամբողջության մեջ ենք դիտարկում, ապա վերոնշյալ արդեն կայացված կամ հնարավոր որոշումները Ռուսաստանի կողմից ազդակներ են առ այն, որ իրենք նաև Արցախի՝ տնտեսապես հզորանալու այդ ճանապարհն են տեսնում»: Ինչ վերաբերում է Արևմուտքի ու ՌԴ-ի մոտեցումներին բանակցային գործընթացում, նա շեշտեց, որ տարբերություն կա, և խնդիրն օբյեկտիվ իրականությունն է.

«Ցավոք, Արևմուտքի մասն են կազմում մեր թշնամի երկրները, ինչից փախչել հնարավոր չէ: Թուրքիան Արևմուտքի խոշոր խաղացողն է այս տարածաշրջանում: Սա է խնդիրը, որ ասում ենք՝ այո, մենք ուզում ենք բոլորի հետ ունենալ լավ հարաբերություններ, բայց ՌԴ-ն է մեր դաշնակիցը, որովհետև շահերն են համընկնում: Մեկ ցայտուն օրինակ բերեմ: Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում հիմնավորվելու որոշումից հետո քննադատություններն ավելի շատ հայաստանյան արևմտյան դաշտից էին, բայց, կարծես, որևէ բան չկար քննադատելու. ինչքան շատ ներդրումներ արվեն Արցախում, այնքան մարդիկ ավելի շատ կուզենան մնալ այնտեղ, գնացածներն էլ անգամ կարող է վերադառնալու ցանկություն ունենան: Մինչդեռ քննադատեցին, քանի որ արևմտամետ ուժերի խնդիրը, ցավոք, ոչ թե Արցախի ծաղկումն է, այլ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելը: Սա է պատճառը, որ իրենք հարձակվել են նման ծրագրերի, նաև վերոնշյալ անձանց վրա»:

Ռուբեն Մարգարյանը շեշտեց՝ իրականում վերոնշյալ բոլոր հանգամանքները մեկ շղթա են ենթադրում. «Մենք պետք է հասկանանք, որ այնքան բան է քանդվել 4 տարվա մեջ, որ միանգամից հետ բերել ուղղակի անհնար է: Պատրանքներով չպետք է ապրել: Այսօր խնդիրը հետևյալն է՝ չզիջել ավելին, քան արդեն զիջվել է, ու նախադրյալներ ստեղծել, որ և՛ Արցախում, և՛ ՀՀ-ում ձևավորվի մի իշխանություն, որը կապահովի Հայաստանի և Արցախի Հանրապետությունների վերածնունդը՝ գուցե հնարավորություններ ստեղծելով հետագայում զարգացնել թե՛ ԱՀ-ն, թե՛ ՀՀ-ն, որը ևս շատ բան կորցրեց այս տարիներին: Միգուցե այս աշնանը սպասվող վերոնշյալ զարգացումներից հետո տեսնենք այդ վերածննդի հնարավորությունը»:

Խոսելով ներքին մի շարք հարցերից և դիտարկելով իշխանության այսօրվա վարքագիծն ու քայլերը՝ քաղաքական վերլուծաբանը նկատեց. «Ինչքան էլ իշխանությունը փորձի ցույց տալ, թե մեղավոր չէ պատերազմի արդյունքների համար, լավ գիտի, որ մեղավոր է: Երկրորդ՝ լավ հասկանում է, որ մի բան է, երբ իշխանություն ես, մեկ այլ բան, երբ արդեն իշխանություն չես: Այդ հարցերը չեն կարող կորչել ու մոռացվել: Երբ կգա այն պահը, որ իշխանությունը ՀՀ-ում կփոխվի, ամբողջը ջրի երես է դուրս գալու, ինչը հասկանում է նաև ներկայիս իշխանությունը: Սա է պատճառը, որ ինչքան հնարավոր է՝ ուզում է պարտության պատճառները բարդել ուրիշ մարդկանց վրա, որովհետև ինչ էլ անի, ոնց էլ շարժվի, վերջը գալու է, ու վերջում բոլոր հարցերն իրենց պատասխաններն են ստանալու: Բոլորն են հասկանում, որ պարտությունների հիմնական պատճառն իշխանությունների քաղաքականությունն է թե՛ մինչև պատերազմը, թե՛ պատերազմի ժամանակ: Փորձում են ինչ-որ ձևով պատասխանատվության մասը բարդել ուրիշների վրա, որ մարդկանց մեջ առաջանա տպավորություն, թե իշխանությունն այդքան էլ մեղավոր չի եղել: Սա, իհարկե, անհեթեթ է: Մոտավորապես նույնն է, երբ զինվորին մեղադրես, ասես՝ ինչու ծուռ կրակեցիր, եթե ուղիղ կրակեիր, ոչ թե ադրբեջանցին, այլ մենք առաջ կգնայինք»:

Ռ. Մարգարյանն ընդգծեց՝ պատերազմի ժամանակ ոչ ոք երաշխավորված չէ իդեալական որոշումներ ընդունելու առումով, որոշումներն ակնթարթորեն են ընդունվում. «Կլինեն ճիշտ, սխալ որոշումներ, մինչդեռ պատերազմի ելքը դրանով չի պայմանավորվում: Այն պայմանավորված է պատերազմից առաջ ու նաև այդ ընթացքում վարվող քաղաքականությամբ, շատ այլ հանգամանքներով, որոնք ուղղակիորեն կապված են իշխանության և ոչ թե այս կամ այն հրամանատարի գործողության հետ: Մյուս կողմից՝ հաշվի առնելով, որ իշխանության ասածներն ու արածներն իրարից շատ տարբեր են, այս անգամ էլ կասկած չկա, որ ինչպես մնացած, այնպես էլ նոր հարուցվող գործերն էլ են փլվելու: Իշխանությունը պարզապես պահի տակ ուզում է PR-ի համար ինչ-որ քաղաքական դիվիդենտներ քաղել կամ էլ զուտ մարդկանց զբաղեցնել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Երևանի մետրոպոլիտենում տեխնիկական խնդրի պատճառով առաջացել է խափանում «BMW»-ն Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է արագաչափը Պուտինը եվրոպացի առաջնորդներից ընդամենը հեռախոսի լսափողի հեռավորության վրա է․ Պեսկով Հայաստանը կարող է ռուսական «Իսկանդեր» հրթիռները փոխարինել հնդկական «Պրալայ» հրթիռներովԱՄՆ-ը օգտագործում է Գեբելսի հռետորաբանությունը Իրանում իրավիճակը ապակայունացնելու համար․ Բաղայի Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով ԱՄՆ-ը Իրանին հինգ պայման է ներկայացրել կարգավորման գործընթացը շարունակելու համար․ Fars «Կովկասյան հանգույց». Հայաստանը դառնում է տարածաշրջանային կայունության դեմ ուղղված հարվածային խոյՀայաստանը օգտագործվում է ՀԱՊԿ-ը և ԵԱՏՄ-ն ոչնչացնելու համարՏարադրամի փոխարժեքը՝ մայիսի 17-ի դրությամբ ՌԴ-ից դեպի Հայաստան չեղարկվել է 7 չվերթ, ևս հինգը հետաձգվել է ԱԹՍ-ների hարվածների պատճառով «Ամիսների հարց». Ինչպես է Հայաստանը վճարելու Փաշինյանի հակառուսական գագաթնաժողովի համարԵՄ-ն աշխատել է Ուկրաինայում և հիմա էլ աշխատում է Հայաստանում՝ հեղաշրջման ուղղությամբ․ Ուկրաինայի նախկին վարչապետ UFC-ն հայտարարել է Քոնոր Մաքգրեգորի վերադարձի մասին. հայտնի է առաջիկա մենամшրտի օրն ու մրցակիցը Գեղարքունիքի մարզում 30-ամյա վարորդը «Toyota Camry»-ով բшխվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին, կոտրել ճաղավանդակը և մոտ 10 մետր բարձրությունից հայտնվել գետում․ կա վիրավnր Կանադայում հաստատվել է հանտավիրnւuի առաջին դեպքը Հրշեջի և փրկարարի օրԻսրայելական hարձակnւմների հետևանքով 2,969 մարդ է զnhվել․ Լիբանանի առողջապահության նախարարություն Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբnւժարանում ինքնшuպան է եղել «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթող է ճանաչվել Բուլղարիան Գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով կան զոհեր և վիրավորներՖրանսիական ՊՍԺ-ի կենտրոնական կիսապաշտպան Ժոաու Նևեշը դարձել է «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային թիրախը Իսրայելը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի առաջնորդի մահվան մասինԹաիլանդում գնացքների բախման հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվելԻրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al JazeeraԲարձր եմ գնահատում Ձեր բարոյական և տրամաբանական դիրքորոշումը Իրանի դեմ վերջերս տեղի ունեցած ռшզմական ագրեuիայի վերաբերյալ․ Իրանի նախագահը՝ Հռոմի պապինԼոս Անջելեսը դարձել է Dior-ի ցուցադրության վայր. Անդերսոնը համատեղել է նորաձևությունը, կինոն և բիզնեսը մեկ ցուցադրության մեջ Շղթայական ավտովթար Ռուբինյանց փողոցումԻրանը կներկայացնի Հորմուզի նեղուցով նավագնացության կարգավորման մեխանիզմը․ Էբրահիմ ԱզիզիՔիմ Քարդաշյանը ցուցադրել է որդու՝ Սալմի շքեղ պոկեմոն ծննդյան երեկույթը Թուրքիայում անհայտ անօդաչու թռչող սարք է ընկել Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Մոուրինյուն վերադառնում է «Ռեալ». գործարքն ավարտված է․ Marca Երևան են հասել նոր տրոլեյբուսներՇղթայական ավտովթար Ռուբինյանց փողոցում․ կա վիրավոր Լեւանդովսկին հեռանում է «Բարսելոնա»-ից Իրանը մշակել է Հորմուզի նեղուցով նավերի երթևեկությունը կառավարելու մեխանիզմ Թաիլանդում գնացքների բախման հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի 2 գյուղ ԱՄՆ-ը ակտիվացնում է TRIPP-ի շուրջ աշխատանքները Փաշինյանը բոլորին փորձում է ներքաշել իր կեղտոտ խաղի մեջՓաշինյանը չարաշահում է վարչական ռեսուրսը Փաշինյանի վերընտրությունը վտանգ է Հայաստանի համար Հերթական կրակnցները՝ Երևանի կենտրոնումԱՄՆ-ն ու Նիգերիան վերացրել են ԻՊ հրամանատար Աբու-Բիլալ ալ-Մինուկին Մոուրինյուն կդառնա «Ռեալ Մադրիդի» նոր մարզիչը «Grand Candy» ընկերության ոչ սթափ վարորդը բախվել է կամրջի արգելապատնեշին և կողաշրջվելԽոշոր հրդեհ է բռնկվել Ստեփանավանում2025 թվականին քանի՞ օտարերկրացի և ո՞ր երկրներից է ՀՀ քաղաքացիություն ստացելՀուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ է գործարկվելու․ դեսպանություն
Ամենադիտված