Աճող առևտուրը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ռուսաստանի կողմից զուգահեռ ներմուծումների կամ պատժամիջոցները շրջանցելու վերաբերյալ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNovostivl.ru-ն գրում է, որ Հայաստանի և Ռուսաստանի առևտրի թվերը գրավել են Երևանի արևմտյան դիվանագետների ուշադրությունը: 2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանման և վերաարտահանման ծավալը դեպի Ռուսաստան, որը նրա ամենամեծ գործընկերն է, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 49 տոկոսով: Այդ մասին հայտնել է InoSMI լրատվական գործակալությունը։ Պետական վիճակագրական գործակալությունը օգոստոսի սկզբին հայտնել է, որ ներմուծումն աճել է 42 տոկոսով։ Սա վկայում է վերաարտահանման մակարդակի զգալի աճի մասին, նման կարծիք է Eurasianet.org-ի հետ զրույցում հայտնել փորձագետ Սուրեն Պարսյանը։
«Չկան տվյալներ, որոնք թույլ են տալիս ճշգրիտ չափել մեր վերաարտահանման ծավալը, բայց կան տնտեսական ցուցանիշներ, որոնք թույլ են տալիս հասկանալ, որ դրա ծավալը մեծ է»,- ասել է նա։ Երևանում արևմտյան դեսպանատները փորձում են պարզել. արդյո՞ք Ռուսաստան արտահանման աճը «բնական» է, թե «անցանկալի»։
Նյութը հրապարակման պատրասատեց Կամո Խաչիկյանը