Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բրյուսելյան հանդիպման գորշ նրբերանգները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ օգոստոսի 31-ին տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումը։ Հետաքրքրական է, որ Բրյուսելում նույն ձևաչափով երեք հանդիպում արդեն իսկ կայացել էր: Առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 14-ին, երկրորդը՝ 2022 թվականի ապրիլի 6-ին, երրորդը՝ 2022 թվականի մայիսի 23-ին։ Չորրորդ հանդիպման նույնիսկ լուսանկարներն են որոշակի ուղերձներ փոխանցում։ Անմիջապես ակնհայտ է դառնում պարտված ղեկավարի կեցվածքը։ Սա իսկապես մեծ ցավով ենք արձանագրում, քանի որ այս դեպքում խնդիրը անձը չէ, այլ երկիրը. այդ նույն անձը ներկայացնում է մեր երկիրը, մեր պետությունը: Սա նաև Հայաստանի արժանապատվության խնդիրն է, քանի որ նախկին տարիներին նախորդ երեք նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, բանակցությունների ժամանակ արժանապատիվ են ներկայացել՝ գլուխները բարձր, հաղթողի կեցվածքով։ Իսկ հայր ու որդի Ալիևները միշտ եղել են պարտվածի կեցվածքով։

Թերևս դրանով է պայմանավորված, որ հիմա Իլհամ Ալիևն անընդհատ փորձում է ընդգծել հաղթողի իր կարգավիճակը ու ամեն անգամ պայմաններ թելադրել։ Թերևս պատահական չէր նաև, որ հանդիպումից մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահի օգնական Նիքմեթ Հաջիևն արդեն հայտարարում էր, թե Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ կհամաձայնեցվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի նախապատրաստման աշխատանքային խմբի ստեղծումը։ Այսինքն, ադրբեջանական կողմը հանդիպման նախօրյակին կոնկրետ պայմաններ էր դնում հայկական կողմի առաջ, թե որ հարցն է իրենց ուշադրության կենտրոնում, որի ուղղությամբ պետք է տեղաշարժ արձանագրվի։ Մյուս կողմից էլ՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե Ադրբեջանը և միջազգային հանրությունն ինչպես են վերաբերվում Հայաստանի պարտված ղեկավարին, ինչը վերջինիս մոտ արդեն բարդույթներ է առաջացրել երկրի շահերի պաշտպանության անկարողության տեսանկյունից։ Դրա համար էլ մեր հանրային-քաղաքական դիսկուրսում հատուկ ընդգծվում է հայկական կողմից բանակցողին փոխելու անհրաժեշտությունը։ Ինչ վերաբերում է Փաշինյան-Ալիև հանդիպման բովանդակային կողմին, ապա մի շարք նրբություններ են աչքի զարնում։

Հանդիպումից հետո ՀՀ իշխանությունների տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ առանձին են քննարկվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցերը: Փաստացի ստացվում է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգը անջատվում է Ղարաբաղյան խնդրից, ինչը մեծապես ձեռնտու է Ադրբեջանին, որը ջանք ու եռանդ չի խնայում՝ փորձելով ցույց տալ, որ Արցախյան հակամարտություն այլևս չկա, և այդ թեման շրջանցելով՝ հայկական կողմը համաձայնում է առաջ շարժվել իրենց հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Բայց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն անհնար է պատկերացնել առանց Արցախյան հիմնախնդրի կարգավորման։ Եվ հայկական կողմը միշտ էլ փորձել է այս երկու թեմաները միմյանց հետ շաղկապված պահել։ Որոշ ժամանակ առաջ Փաշինյանը հայ-ադրբեջանական հարաբերությունների կոնտեքստում փորձում էր Արցախի կարգավիճակի հարցը բարձրացնել, սակայն հիմա քար լռություն է պահում այս խնդրով։

Մյուս կողմից էլ՝ հատուկ ուշադրության է արժանի, որ եթե նախորդ անգամ բրյուսել յան հանդիպման արդյունքների ամփոփմանը վերաբերող՝ Շառլ Միշելի հայտարարության մեջ Ադրբեջանի պահանջով «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումը փոխարինվեց «Ղարաբաղ» ձևակերպմամբ, ապա այս անգամ ընդհանրապես բացակայում էր Ղարաբաղի մասին որևէ հիշատակություն։ Եվ պատահական չէ, որ այս հանգամանքը ադրբեջանական մամուլում գնահատվեց որպես դիվանագիտական հաղթանակ։ Ըստ այդմ, Արցախի թեմայի փոխարեն օրակարգ է բերվում խաղաղության պայմանագրի նախագծի նախապատրաստման հարցը, և Միշելի հայտարարությունից պարզ է դառնում, որ նույնիսկ առաջընթաց կա այս հարցում, քանի որ հանձնարարվել է արտգործնախարարներին հանդիպել մեկ ամսվա ընթացքում՝ աշխատելու նախագծերի տեքստերի վրա։ Տարակուսելի է, որ այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Ադրբեջանը հրաժարվում է որևէ կերպ ընդառաջ գնալ մարդասիրական հարցերում և վերադարձնել պահվող տասնյակ գերիներին։ Ինչ վերաբերում է բրյուսել յան հանդիպման միջազգային համատեքստին, ապա պետք է նկատի ունենալ, որ հայկական կողմի պաշտոնական հայտարարություններում անընդհատ շեշտվում է Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Արցախյան հիմնահարցի կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման կարևորությունը, բայց ՀՀ իշխանությունները համաձայնում են բանակցել ԵՄ-ի միջնորդության պայմաններում, ինչը համանախագահող երկրների ձևաչափից դուրս է։ Սրան գումարած՝ Բրյուսել յան հանդիպումները Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների լարվածության ֆոնին հարուցում են Մոսկվայի խանդը։

Եվ պատահական չէ, որ Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպման նախաշեմին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հերթական անգամ եվրոպացիներին մեղադրելով միջնորդության դափնիները յուրացնելու փորձերի մեջ, հայտարարեց, թե Երևանի և Բաքվի միջև առարկայական բանակցությունները ընթանում են Մոսկվայի, այլ ոչ թե Բրյուսելի միջնորդությամբ։ Ըստ էության, միջնորդության հարցը տեղափոխվում է աշխարհաքաղաքական հակասությունների դաշտ, ինչը հայկական կողմի շահերից չի բխում, քանի որ միջազգային հիմնական խաղացողները միջնորդության և իրենց ազդեցությունը Հարավային Կովկասում ուժեղացնելու վրա են կենտրոնանում, որի արդյունքում այնպիսի կարևորագույն թեմաներ, ինչպես մարդասիրական և արցախահայության իրավունքների պաշտպանության հարցերը, երկրորդական պլան են մղվում:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԱդրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանՎեհափառը բարձր է գնահատել ստեղծված դժվարին իրավիճակում Արագածոտնի թեմի քահանայից դասի դրսևորած անմնացորդ նվիրումը Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Գիտնականները հաստատել են վրացական այբուբենի ծագումը հայկականից Ապասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Հայտնի է, թե որքան կարժենան նոր կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտը Հայաստանում քննադատել են Փաշինյանին Եվրասիական տնտեսական միությունը քննադատելու համարՍտեփանավան-Ամրակից ավտոճանապարհին 20-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավnր Փաշինյանը նույնիսկ չէր սպասում, թե ինչ խնդիրներ կառաջացնի Պուտինն իր համար. Հայաստանը վճարում է Ռուսաստանին դավաճանելու գինըՌուսները մնացել են առանց Հայաստանից եկող հայտնի մրգի՝ ծիրանիՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 14-ին Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար Ինչպե՞ս է Երևանում երկաթյա թիթեղների տակ թողած նորածին երեխայի առողջական վիճակը, մայրը հայտնաբերվե՞լ է Տվերի մոտ ԱԹՍ-ի գրnhի հետմղման ժամանակ վնաuվել է Wildberries-ի պահեստը Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս. Արարատի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Հորմուզի նեղուցում Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության երկու նավ է hարձակման ենթարկվել Փաշինյանի թիմից մեկ հեռախոսազանգ է կատարվել, որից հետո Ռուսաստանում հասկացել են, որ «Հայաստանը չի վերադառնա»Հայկական գյուղատնտեսական և պարենային արտադրանքի արտահանումը Ղազախստան կավելացնի ներուժը. Գևորգ Պապոյան Իրանը շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով. Թաիլանդում Իրանի դեսպան ԿԼ. «Նոա»-ն Շվեյցարիայում զիջեց «Սյոն»-ին ու լքեց պայքարը Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 14-ին ՆԳՆ քրեական ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել (տեսանյութ) Իրանը մտադրված է ԱՄՆ-ին և Իսրայելին իրավական պատասխանատվության ենթարկել. Թաիլանդում Իրանի դեսպան 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն Ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) Պասկևիչի ղեկավարած Կովկասյան ռուսական բանակը մտել է Արդահան. պատմության այս օրը (14 օգոստոս)Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում»․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սկսնակ խորհրդատուի թանկարժեք խորհուրդները․ «Հրապարակ» Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը՝ 31.600-ից 69.100 դրամ. ո՞ր ծնողն է որքան ստանում
Ամենադիտված