Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (սեպտեմբերի 2)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի օր, Արցախ՝ Անկախության օր, Վիետնամ՝ Անկախության օր, Տիբեթ՝ Ժողովրդավարության օր, Մերձդնեստր՝ Անկախության օր, Ռուսաստան՝ Պարեկա-պահակային ծառայության օր, Ուկրաինա՝ Հայրենասերի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1829- ռուսական զորքերը հաղթարշավով հասել են Կոստանդնուպոլսի մատույցներին, և Սուլթանի խնդրանքով Ադրիանապոլսում կնքվել է հաշտության պայմանագիր, ըստ որի՝ Սև ծովի արևելյան ափերը Փոթի նավահանգստով, և Ախալցխան ու Ախալքալաքը անցել են Ռուսաստանին։  

1873 –ծնվել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիս Թերզիբաշյանը։

1916 –ծնվել է օպերային մեցցո-սոպրանո երգչուհի Տաթևիկ Սազանդարյանը։

1940 –ծնվել է նկարիչ Վարոս Շահմուրադյանը։

1991– ԼՂՀ-ի և Շահումյանի շրջանի ժողովրդական պատգամավորների համատեղ նիտում հայտարարվել է ԽՍՀՄ-ից Արցախի Հանրապետության անկախացումը՝ ըստ գործող ԽՍՀՄ օրենքների։

1997 –վախճանվել է օպերային երգիչ, տենոր Արթուր Այդինյանը։

2005-«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի 15 անդամներից 7-ը՝ Ալբերտ Բազեյանի և Վաղարշակ Հարությունյանի գլխավորությամբ, կուսակցությունից դուրս գալու մասին համատեղ դիմում են ներկայացրել: 

2009-Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ հետախուզման մեջ գտնվող Խաչատուր Սուքիասյանը կամավոր ներկայացել է Հատուկ քննչական ծառայություն:

2013- վախճանվել է հրապարակախոս, թարգմանիչ, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը։

2014- Ռուսաստանում կալանավորված  հայ գործարար և բարերար Լևոն Հայրապետյանին տեղափոխել են հիվանդանոց:

2018-«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը կատարել է իր հանրահայտ հայտարարությունը՝  «Կան սպիտակ և սև ուժեր․․․ մեր թիմի դեմ խաղ չկա․․․»:

2019-Հայաստանը քաղաքական ապաստան է տվել ռուս ընդդիմադիր, ուլտրաաջ հասարակական- քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինին, որը մասնակցել է հակակառավարական ցույցերի ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև Ուկրաինայում, Հայաստանում, Թուրքիայում և Մոլդովայում:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 31 – տեղի է ունեցել Ակտիումի ծովամարտը։

911 —կոմս Օլեգի կողմից ստորագրվել է խաղաղության պայմանագիր Բյուզանդիայի և Կիևյան Ռուսիայի միջև։

1642 —անգլիական հեղափոխական խորհրդարանը արգելել է թատրոնները։

1652 —վախճանվել է իսպանացի գեղանկարիչ և գրաֆիկ Խոսե դե Ռիբերան։

1727 —Վիտաուս Բերինգի գլխավորությամբ արշավախումբ է ուղարկվել Կամչատկայի Օխոտսկ։

1752 - Մեծ Բրիտանիան Արևմտյան Եվրոպայից մոտ երկու հարյուրամյակ անց անցել է Գրիգորյան օրացույցի:

1792 — Ֆրանսիայում սկսվել են «սեպտեմբերյան սպանությունները»՝ հեղափոխական ամբոխի կողմից բանտարկյալների ինքնադատաստանները։

1806 - Շվեյցարիայում սողանքն ավերել է Գոլդաու գյուղը, վախճանվել է 457 մարդ:

1922 —Հենրի Ֆորդի գործարաններում հայտնվել է նախազգուշացում առ այն, որ ցանկացած մեկը, որից կգա գարեջրի, գինու կամ այլ թունդ սպիրտային ըմպելիքի հոտ անմիջապես կազատվի աշխատանքից։

1926-ծնվել է ռուս խորհրդային կինոյի ու թատրոնի դերասան Եվգենի Լեոնովը։

1945– «Միսսուրի» ամերիկյան լինքորնի վրա Ճապոնիան ստորագրել է իր կապիտուլյացիայի արձանագրությունը, որով իսկ ավարտվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը։

1945– Վիետնամը հայտարարել է իրեն անկախ հանրապետություն։

1969– առաջին անգամ օգտագործվել է համացանցը, Լոս Անջելեսի կալիֆորնիական համալսարանում իրար են միացվել մի քանի համակարգիչ և իրականացվել է տեղեկատվության փոխանակում։

1969 –վախճանվել է Վիետնամի նախագահ Հո Շի Մինը։

1972 —ԽՍՀՄ հոկեյի հավաքականը Կանադա-ԽՍՀՄ սուպերխաղի ժամանակ տոնել է իր լեգենդար հաղթանակը։

1973– վախճանվել է անգլիացի նշանավոր գրող և բանասեր, Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր, «Մատանիների տիրակալը» երկերի հեղինակ Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինը։

1990 —հայտարարվել է Մերձդնեստրի հանրապետության ստեղծումը ԽՍՀՄ-ի կազմում։

1996 - Ուկրաինայում մտցվել է գրիվնա անունով նոր դրամական միջոցը։

1997– վախճանվել է ավստրիացի հոգեբույժ, հոգեբան, նևրոլոգ, լոգոթերիապիայի հիմնադիր Վիկտոր Ֆրանկլը։

2002-ռուսաստանյան РТР հեռուստաընկերությունը պաշտոնապես սկսել է կոչվել «Ռոսիյա», իսկ ОРТ-ն «Առաջին ալիք»։

2008– թողարկվել է «Գուգլ Քրոմ» դիտարկիչը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԱդրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանՎեհափառը բարձր է գնահատել ստեղծված դժվարին իրավիճակում Արագածոտնի թեմի քահանայից դասի դրսևորած անմնացորդ նվիրումը Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Գիտնականները հաստատել են վրացական այբուբենի ծագումը հայկականից Ապասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Հայտնի է, թե որքան կարժենան նոր կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտը Հայաստանում քննադատել են Փաշինյանին Եվրասիական տնտեսական միությունը քննադատելու համարՍտեփանավան-Ամրակից ավտոճանապարհին 20-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավnր Փաշինյանը նույնիսկ չէր սպասում, թե ինչ խնդիրներ կառաջացնի Պուտինն իր համար. Հայաստանը վճարում է Ռուսաստանին դավաճանելու գինըՌուսները մնացել են առանց Հայաստանից եկող հայտնի մրգի՝ ծիրանիՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 14-ին Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար Ինչպե՞ս է Երևանում երկաթյա թիթեղների տակ թողած նորածին երեխայի առողջական վիճակը, մայրը հայտնաբերվե՞լ է Տվերի մոտ ԱԹՍ-ի գրnhի հետմղման ժամանակ վնաuվել է Wildberries-ի պահեստը Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս. Արարատի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Հորմուզի նեղուցում Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության երկու նավ է hարձակման ենթարկվել Փաշինյանի թիմից մեկ հեռախոսազանգ է կատարվել, որից հետո Ռուսաստանում հասկացել են, որ «Հայաստանը չի վերադառնա»Հայկական գյուղատնտեսական և պարենային արտադրանքի արտահանումը Ղազախստան կավելացնի ներուժը. Գևորգ Պապոյան Իրանը շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով. Թաիլանդում Իրանի դեսպան ԿԼ. «Նոա»-ն Շվեյցարիայում զիջեց «Սյոն»-ին ու լքեց պայքարը Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 14-ին ՆԳՆ քրեական ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել (տեսանյութ) Իրանը մտադրված է ԱՄՆ-ին և Իսրայելին իրավական պատասխանատվության ենթարկել. Թաիլանդում Իրանի դեսպան 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն Ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) Պասկևիչի ղեկավարած Կովկասյան ռուսական բանակը մտել է Արդահան. պատմության այս օրը (14 օգոստոս)Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում»․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սկսնակ խորհրդատուի թանկարժեք խորհուրդները․ «Հրապարակ» Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը՝ 31.600-ից 69.100 դրամ. ո՞ր ծնողն է որքան ստանում
Ամենադիտված