Ռուսաստանում ցուցադրվել է իրանական «Mohajer-6» հարվածային անօդաչու թռչող սարքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆGagadget.com-ը գրում է, որ «Армия-2022» ցուցահանդեսում ռուսները ցուցադրել են իրանական «Mohajer-6» մարտական անօդաչու թռչող սարքը։ Թվում է, թե այժմ կարելի է հանել այն հարցը, թե Ռուսաստանը ինչ ԱԹՍ-ներ է գնել Իրանից։
Այն, ինչ հայտնի է «Mohajer-6»-ի մասին.
«Mohajer-6»-ը հարվածային անօդաչու թռչող սարք է, որը կառուցված է երկու ճառագայթային սխեմայի վրա: Այն հագեցած է պտուտակով, որը տեղադրված է սարքի հետևի մասում։ Անօդաչու թռչող սարքի քաշը կազմում է 670 կգ և այն կարող է տեղափոխել մինչև 100 կգ ծանրաբեռնվածություն։
Անօդաչու սարքը համալրված է երրորդ սերնդի չորս «Almas» հակատանկային հրթիռներով։ Դրանք համարվում են իսրայելական արտադրության «Spike» հրթիռների անալոգը և օգտագործվում են կրակիր և մոռացիր սկզբունքով: Գործարկման առավելագույն հեռահարությունը 8 կմ է։
Անօդաչու սարքն ինքնին կարող է հեռանալ օպերատորից 200 կմ-ով։ Թռիչքի առավելագույն բարձրությունը 5500 մ է: «Mohajer-6»-ը կարող է օդում մնալ մինչև 12 ժամ։ Անօդաչու թռչող սարքի թռիչքի և վայրէջքի համար սովորական ավտոճանապարհը բավարար է։ Վթարային վայրէջքի դեպքում սարքը ունի նաև պարաշյուտ։ Թռիչքի ժամանակ անօդաչու թռչող սարքը կարող է զարգացնել մինչև 200 կմ/ժ արագություն։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am