ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության արձագանքը Հաջիևին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵԱՀԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունը Twitter-ի իր էջում անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները «չեն նպաստել հակամարտության կարգավորմանը»:
«Գիտե՞ք, որ Ֆրանսիան ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ միասին 1997 թվականի հունվարի 1-ից համանախագահում է ԵԱՀԿ Մինսկի խմբում։ Խումբը հարթակ է տրամադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների համար՝ ի վերջո Հարավային Կովկասում կայունություն հաստատելու համար»,- ասված է գրառման մեջ։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը դժգոհել էր, թե Ֆրանսիան և Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, «չեն նպաստել հակամարտության կարգավորմանը»։
Նա նշել էր, որ Ադրբեջանում ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպաններն այսօր՝ օգոստոսի 27-ին, հրաժարվել են Շուշի այցելելուց: