«Փեթակ» առևտրի կենտրոնի մոտ ճանապարհահատվածը միակողմանի կբացվի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցների բողոքին։
ՀԻշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո Քրիստափորի փողոցը փակ էր, ինչի հետևանքով փակ էր նաև «Փեթակ» առևտրի կենտրոնը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո` օգոստոսի 14-ից մինչ օրս փակ է Քրիստափորի փողոցի մի հատվածը։
Երեկ «Փեթակ» առևտրի կենտրոնի տնտեսվարողները պահանջում էին հստակ օր ասել` թե երբ կարող են վերադառնալ աշխատանքի։
Տեղեկացնում եմ, որ երեկ Ոստիկանության, Քննչական կոմիտեի և ԱԻՆ պաշտոնյանները քննարկում են ունեցել տնտեսվարողների բարձրացրած հարցերի շուրջ։
Որոշում է կայացվել միակողմանի բացել նշված ճանապարհահատվածը` պահպանելով անվտանգության կանոնները։ Այժմ այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներ»,-գրել է նա։