Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (օգոստոսի 22)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ռուսաստան` Դրոշի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1865 – վախճանվել է ամենայն հայոց կաթողիկոս Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցին։

1892– վախճանվել է նշանավոր գրող և մտավորական Ռափայել Պատկանյանը։

1894– ծնվել է ԽՍՀՄ հայազգի ծովակալ Հովհաննես Իսակովը:

1917 – ծնվել է գրականագետ, թարգմանիչ Մարգարիտ Աթաբեկյանը, որը եղել է բանաստեղծ Լևոն Աթաբեկյանի դուստրը, և բանաստեղծ Աշոտ Գրաշու կինը։

1919-Ղարաբաղցիների ընդհանուր ժողովը ժամանակավոր հրադադար է կնքել Ադրբեջանի հետ։

1938 – ծնվել է արձակագիր, լրագրող Ռաֆայել Ղազանչյանը։

1939 – ծնվել է հոգեբան, ազգագրագետ և փիլիսոփա Ալբերտ Նալչաջյանը։

1940 – ծնվել է քանդակագործ Դավիթ Երևանցին (Բաբայան)։

1979-շվեյցարական Ժնևում թուրքական հյուպատոս Նիազի Ադալի ավտոմեքենայում ռումբ է պայթել, որից վերջինս չի տուժել, սակայն վիրավորվել են երկու անցորդ շվեյցարացիներ, ահաբեկչական գործողության պատասխանատվությունը իր վրա է վերցրել ԱՍԱԼԱ-ն։

1993 – ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ  հայկական զինված խմբավորումները ազատագրել են Ֆիզուլի քաղաքը, հայերը սկզբից երեք կողմից օղակել են քաղաքը և թույլ տվել խաղաղ բնակչությանը լքել այն, ապա նոր մտել քաղաք։

2002– Հայաստանի նախագահի հրամանագրով ստեղծվել են մի շարք Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ:

2002- Հրդեհ է բռնկվել «Նաիրիտ»-ի 6 բետոնե պահեստարաններից մեկում, ուր պահվել է մոտ 100 տոննա հեղուկ քիմիական նյութ՝ էթինոլ լաք, որը բարձր ջերմաստիճանի տակ կարող է ինքնահրկիզվել:

2008- վախճանվել է ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանը:

2011- վաղ առավոտյան Աբովյան փողոցի գերակա շահ ճանաչված հատվածում հիմնովին քանդվել է «Միլանո» խանութի եռահարկ շենքը:

2013-Ղարաբաղյան պատերազմի մասնակից ազատամարտիկները հանրահավաք են անց կացրել, որտեղ հնչեցրել են Հայաստանում տիրող ամենաթողության մթնոլորտը, կոռուպցիան և անարդարությանը վերջ տալու կոչեր։

2017-Գյումրիում շահագործման են հանձնվել առաջին սոցիալական բնակարանները։ Ծրագրի հիմնական ֆինանսավորողը եղել է ամերիկահայ բարերար Սարգիս Սեբեջյանի ընտանիքը, իսկ 15 տոկոսի ներդրում կատարել է Գյումրիի քաղաքապետարանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1456 —Վալախիայի թագաժառանգ է դարձել Վլադ Դրակուլան, որը հայտնի է վամպիրների մասին լեգենդներից։

1584 – վախճանվել է լեհ բանաստեղծ Յան Կոխանովսկին։

1794– հիմնադրվել է Օդեսա քաղաքը։

1796 —Գրաֆֆ-Ռեգենտ բուրական հանրապետությունը իր ոչ երկար գոյությունից հետո օկուպացվել է Մեծ Բրիտանիայի կողմից և միացվել Կապյան գաղութին։

1849 - օղակված Վենեցիայի վրա ավստրիացիները  աէրոստատների օգնությամբ վառվող ռումբեր են նետել, որը հանդիսանում է աշխարհում առաջին օդային ռմբակոծությունը։

1862– ծնվել է ֆրանսիացի նշանավոր երգահան, երաժշտական քննադատ Կլոդ Դեբյուսին:

1864– ստորագրվել է առաջին Ժնևյան կոնվենցիան, ստեղծվել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն։

1865 —Ուիլյամ Շեպպերդը արտոնագրել է հեղուկ օճառը։

1909 —Ռեյմսում սկսվել է աշխարհում առաջին ավիաշոուն, որին մասնակցել են 38 աէրոպլաններ, որոնցից միայն 23-ին է հաջողվել երկինք բարձրանալ։

1914 —Ռուսաստանում, կապված պատերազմի հետ, արգելվել է սպիրտային խմիչքների վաճառքը։

1920– ծնվել է ամերիկացի նշանավոր ֆանտաստ գրող Ռեյ Բրեդբերին:

1922 — սպանվել է իռլանդացի զինվորական, քաղաքական գործիչ և հեղափոխական, Իռլանդիայի անկախության մարտիկ Մայքլ Ջոն Կոլլինզը։

1932 — Բի-ԲԻ-Սին սկսել է իր առաջին փորձնական հեռարձակումը։

1942 — ԽՍՀՄ-ի Չելյաբինսկի գործարանում սկսել են արտադրել հանրահայտ Т-34 տանկեր։

1962 - Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլի դեմ անհաջող մահափորձ է իրականացվել։

1989- ամերիկյան Voyager-2 տիեզերական սարքը լուսանկարել է Նեպտունի օղակները։

- ղազախերենը հայտարարվել է Ղազախստանի պետական լեզու։

1991– Ռուսաստանը ընդունել է իր պետական դրոշը՝ եռագույնը:

1991 –ինքնասպանություն է գործել քաղաքական և պետական գործիչ, ԳԿՉՊ-ի անդամ  Բորիս Պուգոն։

1999 –վախճանվել է ռուս խորհրդային դերասան Ալեքսանդր Դեմյանենկոն՝ Շուրիկը։

2000 – վախճանվել է Ադրբեջանի 2-րդ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը։

2006– Անապայից Սանկտ Պետերբուրգ թռչող Պուլկովյան ավիաուղիների Տու-154 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Դոնեցկ քաղաքի մոտ, ինչի արդյունքում զոհվել է 160 մարդ։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Մեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին ՀՀ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ Ս. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրն է այսօր TRIPP նախագծի իրականացման արժեքը․ ֆինանսների փոխնախարարը մանրամասնում է Արենիի ավագ սերնդի ներկայացուցիչներն այսուհետ ունեն ժամանցի նոր վայր. դռներն է բացել «Գտնված երազ» երկրորդ ակումբը Հային հայո՞վ․ Կրասնոդարը որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու դի Արտակարգ դեպք՝ Երևանում. հաջողվել է փրկել 3 քաղաքացիների կյանքըՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերին. նախարար Պուտինը ստորագրել է միգրանտների համար տուրքերը 5-12 անգամ բարձրացնելու մասին օրենքը Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով մաhացել է առնվազն 920 մարդ Իրանը պնդում է, որ ԱՄՆ-ն խախտել է հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրի 2 կետ Անձրևները կլինեն հորդառատՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզումՂրիմում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել Հարավային Կորեան հայտարարել է, որ իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է 10 ռուսական և չինական ինքնաթիռներ Փոխվել է դրոշմանիշային վճարի ավելի վճարված գումարի վերադարձի կարգը. ի՞նչ է փոխվումՍահմանադրական դատարանը միաձայն մերժել է «Միասնության թևեր»-ի դիմումը Սյունիքում «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին. փրկարարները հատուկ ճոպանների միջոցով փորձում են դուրս բերել ափ Ուկրաինայում նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը Գերմանիան ու Ֆրանսիան իմացել են իրենց մրցակիցներին ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆում Տարադրամի փոխարժեքները` այսօրԽոշոր ավտովթար Լոռու մարզումՆախկին պատգամավոր. Լատվիան չի փոխարինի Ռուսաստանի շուկան Հայաստանի համար Հայերը պնդում են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման պատճառով իրենց երկիրը վերածվում է թուրքական բենզալցակայանիԳալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»Վրաստանի համար ի՞նչ կնշանակի Ռուսաստանի և Հայաստանի միջև բեռնափոխադրումների կրճատումըԱրևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»Արդյո՞ք Էրդողանը կգրավի Հայաստանը Եվրոպայի փոխարեն. Փաշինյանին չեն ներելու. Ռուսաստանից հեռանալը թանկ կարժենաՄահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ «Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերը գրավել են Մարտակերտ քաղաքը. պատմության այս օրը (27 հունիս)Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում. «Ժողովուրդ» Ամառային զորակոչից առաջ Էդվարդ Ասրյանը ստուգել է հանրապետական հավաքակայանի պատրաստվածությունը Նիկոլ Փաշինյանը մամուլի նոր խոսնակ կունենա. «Հրապարակ» ՔՊ-ում պաշտոնների կռիվ է․ «Հրապարակ» «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»Պայմանագրային զինծառայող է մահացել Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 2-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի. օրակարգում թեժ հարցեր են Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ» Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Հրապարակ»
Ամենադիտված