Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերջին պատարագը Բերձորում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում՝ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ, երեկ պատարագ է մատուցվել։ Օգոստոսի 25-ին Բերձորն ու Աղավնոն Հայաստանի և Արցախի իշխանությունների թողտվությամբ և լիակատար աջակցությամբ հանձնվելու է Ադրբեջանին։ Այդ կապակցությամբ էլ երկու բնակավայրերի բնակիչներին հանձնարարել են մինչև օգոստոսի 20-ը հեռանալ իրենց տներից, ընդ որում բոլոր այդ տները անվնաս վիճակում հանձնել ադրբեջանցիներին։

Տասնյակ մարդիկ այս օրերին տեղափոխվել են Աղավնո և Բերձոր, կանգնել տեղահանվող բնակավայրերի բնակիչների կողքին, սակայն որևէ բեկում տվյալ հարցում այդպես էլ չի արձանագրվել։

Արցախի իշխանություններն ամեն ինչ անում են փաշինյանական վարչախմբի աջակցությամբ, որպեսզի Բերձորն ու Աղավնոն անվնաս հանձնեն ադրբեջանցիներին։ Մինչ օրս հատուկենտ տներ են այրվել, իսկ այրողները հայտնվել են Արցախի իշխանությունների քննադատության տակ։

Տասնամյակներ շարունակ Բերձորում և Աղավնոյում բնակվող մեր հայրենակիցները ստիպված են հանել իրենց հարազատների գերեզմանները և տեղափոխել Արցախ կամ Հայաստան, իսկ Սուրբ Համբարձման եկեղեցու վրայից այս օրերին կտրում են խաչքարերը, որպեսզի դրանք ևս չհայտնվեն թշնամու ձեռքին և չոչնչացվեն։

Որևէ ողջամիտ բացատրություն կատարվող ողբերգական իրադարձությունների վերաբերյալ այդպես էլ չեն հնչել, միայն Ռուսաստանի հյուպատոսն է հայտնել, որ ռուսական զորքերը կմնան ճանապարհի տվյալ հատվածում, մինչև կատարվեն եռակողմ հայտարարության բոլոր պահանջները և հայ բնակչության հեռանալուց հետո կվերատեղակայվեն կառուցվող նոր ճանապարհին։

Ըստ էության, թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանություններն ու քաղաքական ուժերը միայնակ են թողել Բերձորի և Աղավնոյի բնակիչներին։ Ավելին, այս օրերին համառ լուրեր են շրջանառվում, թե ադրբեջանցի տխրահռչակ լրագրող Էյնուլա Ֆաթուլաևն է հայտնվել Աղավնոյում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ և նկարահանումներ իրականացրել, ընդ որում նշվում է, թե Ֆաթուլաևը այդ բնակավայրեր գնացել է ոչ թե Ադրբեջանի տարածքից, այլ Հայաստանից։

Արմեն Իսկանդարյան

Թրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԻրանի ԱԳ նախարարությունը Մեծ Բրիտանիային զգուշացրել է ԱՄՆ-ի հարվածների ժամանակ օգնելու հետևանքների մասին Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Իրականում ինչպե՞ս է կյանքից զրկվել զինծառայող Նարեկ Թորոսյանը, ինչի՞ մասին են վկայում նախորդ դեպքերը Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆ Եթե Հուսիները նորից hարվածեն նավերին ԱՄՆ-ը պատաuխանատվության կենթարկի Իրանին. Թրամփ Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Սայաթ-Նովայի պողոտայում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպшնել են իրենց մորը և թաքցրել նրա մարմինը Վեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի ՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Նավթը համաշխարհային շուկայում շարունակում է թանկանալՌուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել «Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը Խնջույքները չօգնեցին. Թուրքիան Ուկրաինա կուղարկի SARP-ի նորագույն մոդուլներԲանջարեղենային ապստամբություն սահմանին. Հայ ֆերմերները շուկայի փլուզումից հետո փակել են մայրուղինԻնչո՞ւ հերթական երիտասարդ կյանքը հնարավոր չեղավ փրկելՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Սև անձրև՝ ԿրասնոդարումԱՄՆ-ն Իրանի դեմ hարվածների վերսկսումից ի վեր առաջին անգամ կիրառել է B-1. Axios Ինչու՞ չի կարելի երբեք կիրառել «ադրբեջանցիների վերադարձ» տերմինըՏարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Հայաստանը նոր շուկա գտնելու համար ծիրանի խմբաքանակ է ուղարկել Իսպանիա, բայց միրգը փչացել էՓոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ուկրաինայի զինված ուժերի կողմից Վորոնեժի վրա գիշերային հարձակման հետևանքով զոհվել է 3 տարեկան երեխա Նարեկ Ղահրամանյանը պահպանում է մանդատը. ինչ է փոխվել պատգամավորի ունեցվածքում 2020-2025 թվականներին. «Ժողովուրդ» Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Փարիզ - Երևան. Վրաստանի տարածքով ֆրանսիական ռազմական տարանցումը լիովին գործարկվել էԿայացել է երիտթուրքական հեղափոխությունը Թուրքիայում, վերականգնվել է սահմանադրական կարգը․ պատմության այս օրը (23 հուլիս) Չլուծված hակամարտnւթյան պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա՝ ձեռք բերելով նոր լծակներ ճնշումներ գործադրելու համար. Տիգրան Աբրահամյան ՀՀ նախագահի ինստիտուտը՝ թափանցիկության և արդյունավետության ճգնաժամում. «Ժողովուրդ» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր ՍԴ-ի «ապտակը» Անահիտ Մանասյանին կամ ՄԻՊ-ի երկակի ստանդարտը. «Ժողովուրդ» Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»
Ամենադիտված