Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (օգոստոսի 4)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Կուկի կղզի՝ սահմանադրության օր, ԱՄՆ՝ Ափային պաշտպանության ուժերի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1904 –ծնվել է նկարիչ Էդմոնտ Յաղճյանը։

1918– զոհվել է հայտնի հայդուկապետ Սեբաստացի Մուրադը:

1922– Նեմեսիս գործողության շրջանակներում հայազգի խորհրդային ռազմական գործիչ Հակոբ Մելքումյանը սպանել է Էնվեր փաշային։

1935 –ծնվել է երկրաբան և հասարակական գործիչ Սուրեն Այվազյանը։

1938- ՀԿ(բ)Կ ԿԿ-ն որոշում է ընդունել Սբ էջմիածնի վանքը փակելու և կաթողիկոսությունը վերացնելու մասին, բայց սկսված Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945 թվականներ) պատճառով փոխված իրադրությունը կանխել է այդ որոշման կենսագործումը։

1950 –վախճանվել է արևմտահայ արձակագիր բանաստեղծուհի Անայիսը (Եվփիմե Ավետիսյան)։

1957 –ծնվել է թուրքահայ ռոք, ջազ երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը։

1977– ծնվել է ամերիկահայ պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ Ֆրենկի Կազարյանը։

1981 –վախճանվել է խորհրդահայ բանաստեղծ Երջանիկ Առաքելյանը։

1990- խորհրդարանը Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ է ընտրել ՀՀՇ վարչության նախագահ, Դարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի անդամ Լևոն Տեր-Պետրոսյանին։

1993 - վախճանվել է խորհրդահայ գիտնական-նախագծող Սամվել Քոչարյանցը, որը հանդիսանում է խորհրդային միջուկային և ջերմամիջուկային զինատեսակների նախագծող։

2004- Վանաձորից դեպի Ալավերդի տանող ճանապարհի հատվածում անհայտ անձինք ավտոմատներից ու ատրճանակից կրակ են բացել Վանաձորի բնակիչ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Էդիկ Մարտիրոսյանի ավտոմեքենայի վրա, որի արդյունքում քրեական շրջանակներում որոշ հեղինակություն հանդիսացող «Ճաճոյի Էդո» մականունով Էդիկ Մարտիրոսյանը, նրա որդին` Ժորա Մարտիրոսըանը և ազգականը` Ռուդիկ Խաչատրյանը սպանվել են:

2008- մինչեւ 52 կիլոգրամ քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերստին նվաճել է Վիկ (Վախթանգ) Դարչինյանը՝ 5-րդ ռաունդում նոկաուտով պարտության մատնելով 32-ամյա ռուսաստանցի Դմիտրի Կիրիլովին:

2016-Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը անսպասելիորեն հրաժարական է տվել՝ իր քայլը պատճառաբանելով առողջական խնդիրներով։

2019-վախճանվել է ամերիկահայ պատմաբան, ցեղասպանագետ Վահագն Տատրյանը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1306 — սպանվել է Հունգարիայի, Լեհաստանի և Չեխիայի թագավոր Վացլավ 3-րդը։

1326– դրվել է Մոսկվայի առաջին քարե տաճարի` Վերափոխման մայր տաճարի շինարարության հիմքը։

1783 –տեղի է ունեցել Գեորգիևյան դաշնագրի կնքումը Ռուսաստանի և Վրաստանի միջև, ըստ որի՝ Արևելյան Վրաստանի նկատմամբ հաստատվել է ռուսական պրեկտոտրեոատ։

1789 —Ֆրանսիայի ազգային ժողովը չեղարկել է հոգևորկանության և ազնվականության ժառանգական արտոնությունների մեծ մասը։

1792 –ծնվել է անգլիացի բանաստեղծ Պերսի Բիշի Շելլին։

1836 —Մոսկվայի Կրեմլում տեղադրվել է ցար-զանգը։

1859 – ծնվել է նորվեգացի գրող, բանաստեղծ և թատերագիր Կնուտ Համսուն։

1875 –վախճանվել է դանիացի հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենը։

1879 —էլզասն ու Լոթարինգիան հայտարարվել են Գերմանիայի տարածք։

1901 –ծնվել է ամերիկացի ջազային երաժիշտ և երգիչ Լուի Արմսթրոնգը։

1902– Լոնդոնում բացվել է Թեմզա գետի տակով անցնող Գրինվիչյան հետիոտնային թունելը։

1911– ծնվել է ռուս խորհրդային նշանավոր շախմատիստ Միխայիլ Բոտվիննիկը:

1912 —իրականացվել է առաջին ուղևորային թռիչքը լա Մանշ նեղուցի վրայով (ինքնաթիռում եղել է երկու ուղևոր)։

1914– Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիան պատերազմ է հայտարարել Գերմանիային։

1922 —տեղի է ունեցել հեռախոսի գյուտարար Ալեքսանդր Բելլի հուղարկավորությունը, որի ժամանակ ամբողջ մեկ րոպե ԱՄՆ-ի մոտ 13 միլիոն հեռախոսներ լռել են։

1961– ծնվել է ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարաք Օբաման, որը ԱՄՆ պատմության առաջին սևամորթ նախագահն էր։

1984- Վերին Վոլտայի Հանրապետությունն իր անունը դարձնում է Բուրկինա Ֆասո։

1995– Խորվաթիայի ու Բոսնիա և Հերցոգովինայի զինված ուժերը ներկայիս Սերբիայի տարածքում սկսել են «Փոթորիկ» ռազմական գործողությունը, որի արդյունքում դադարել են գոյություն ունենալ Սերբական կրաինան և Արևմտյան Բոսնիայի հանրապետությունը։

2002 —Աֆղանստանի նախկին թագավորը վերջապես վերադարձել է իր պալատ, որը նա լքել էր 29 տարի առաջ։

2019 - վախճանվել է խորհրդային, ռուսական և ամերիկական շանսոն երգիչ Վիլլի Տոկարևը։

2020 - Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել գրեթե 5 մագնիտուդ ուժգնությամբ հզոր պայթյուն, որը ցնցում և ավերածություններ է առաջացրել: Հարվածի ալիքը փշրել է քաղաքի բոլոր շինությունների ապակիները, շատ շենքեր քարուքանդ են եղել, չվնասված կառույց Բեյրութում չի մնացել։ Զոհերի թիվն անցել է 100-ից, վիրավորներինը՝ 4000-ից։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Հումքից դեպի պատրաստի արտադրանք․ Սամվել Կարապետյանը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման իր տեսլականը Մակրոնի և Փաշինյանի նպատակների մասին. Վտարել բոլոր ռուսներին և վաճառել Հայաստանը Թուրքիային Աշտարակի գյուղերից մեկում 5-ամյա երեխան ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոցԵվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ»Պլանային անջատումներ՝ նշված հասցեներում «Նիկոլի՝ Հայաստանում իշխանության մնալը օդ ու ջրի նման անհրաժեշտ է թուրք-ադրբեջանական տանդեմին». «Փաստ»Ադրբեջանցիները Վարդենիսի Վերին Շորժա բնակավայրի մոտ առաջ են շարժվել 3 կիլոմետր խորոնալով Հայաստանի տարածքի և սկսել խրամատներ փորել․ պատմության այս օրը (12 մայիս)Հայաստանում YouTube-ի մոնետիզացիան այսօրվանից հասանելի է․ Մխիթար Հայրապետյան Սպասվում է անձրև և ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազիՄեր՝ էությամբ հայ քրիստոնյաներիս խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն. «Փաստ»Տավուշում վագոն-տնակ է այրվել Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ»Սեմինարիայի շենքը հայոց թեմին է վերադարձվել Սամվել Կարապետյանի աջակցությամբ. «Փաստ»Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. որքա՞ն գումար կպահանջվի պետբյուջեից. «Փաստ»Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի. «Փաստ»Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ» «Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը կոչնչացնի ցանկացած իշխանության լեգիտիմությունը». «Փաստ»Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. «Հրապարակ» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ»Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում. «Հրապարակ» Սարերի ու ձորերի տարբերություն. «Փաստ»57-ամյա Շիոն ընտրվել է Վրաստանի նոր պատրիարք Մաhացու hանտավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում Բախվել են Վանաձոր-Սպիտակ-Լեռնավան երթուղին սպասարկող «Գազել»-ը ու «ՈւԱԶ»-ը․ կա 6 վիրավոր Ժամանակն է, որ բրիտանական կողմն իր համար սանիտարներ հրավիրի․ Զախարովա Որպես անհետ կորած որոնվում է 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանը Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր Ուկրաինական պատվիրակությունն ԱՄՆ-ում քննարկել է պատերազմի դադարեցման հարցը Եկեղեցին մեկ այցով խուճապի մատնեց իշխանությանըՄաhացել է Տիգրան Վարդանյանը Կիևի հռչակավոր «Սուրբ Սոֆիա» տաճարը գործարկել է հայալեզու աուդիոէքսկուրսիա Սպառնալի՞ք, թե՞ զգուշացում Մոսկվայից ՆԳՆ-ն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար պարտադիր դարձնել նույնականացման քարտ ունենալը Խոշոր ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել Քրեական հետապնդում 4 անձանց նկատմամբ, որոնցից 2-ը Նոր Նորքի ղեկավարի աշխատակազմի պաշտոնյաներ են Սպասվում է անձրև և կարկուտ«Հայաստան. Կողմ և դեմ» Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ կա տուժած Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գինու շշի խցանում Լիտվայի պետական արխիվի կայքէջում վերականգնվել են Հայոց gեղաuպանnւթյան մասին արխիվային հրապարակումները Mövenpick-ը գալիս է Հայաստան1-ին դասարան ընդունվող երեխաների համար նախատեսված ժամանակացույց. ինչ պետք է անել Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Ադրբեջանը բացահայտ աջակցություն է ցուցաբերում Նիկոլ Փաշինյանին Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք կատարելու ժամանակ բռնկվել է«Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի Քարոզարշավ առանց հավասար պայմանների
Ամենադիտված