Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (օգոստոսի 1)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ադրբեջան՝ Ադրբեջանական լեզվի և գրերի օր, Անգոլա՝ Զինված ուժերի օր, Բենին՝ անկախության օր, Չինաստան՝ Ազգային-ազատագրական բանակի կազմավորման օր, Լեհաստան՝ Վարշավյան ապստամբության զոհերի հիշատակի օր, Ռուսաստան՝ Բանակի թիկունքի աշխատողների օր, Շվեյցարիա՝ Կոնֆեդերացիայի օր, Բարբադոս, Բերմուդներ, Գայանա, Տրինիդադ և Տոբագո, Յամայկա՝ Էմանսիպացիայի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1903 – ծնվել է հանրահայտ գրող Գուրգեն Մահարին:

1905- Ռուսաստանում ցարի հրամանագրով չեղյալ է հայտարարվել 1903 թվականի հունիսի 12-ի օրենքը (հատուկ օրենք, որով պետությանն էր անցնում հայկական հոգևոր հաստատություններին պատկանող ամբողջ շարժական և անշարժ գույքը)։

1918- Երևանի քաղաքային ակումբի դահլիճում տեղի է ունեցել Հայաստանի խորհրդի անդրանիկ նիստի հանդիսավոր բացումը հյուրերի և 46 պատգամավորի մասնակցությամբ:

1921– ծնվել է ծագումով հայ, ամերիկացի հայտնի օպերային երգչուհի (կոնտրալտո) Լիլի Չուգասզյանը, որը 1960-80-ական թթ. երգել է Մետրոպոլիտեն օպերայում և Նյու Յորքի օպերային թատրոններում:

1917 – ծնվել է պատմաբան Լևոն Բաբայանը:

1933– ծնվել է գրող, արձակագիր և դրամատուրգ Զորայր Խալափյանը:

1934– Երևանում սկսվել է Հայաստանի գրողների միության առաջին համագումարը։

1938- վախճանվել է խորհրդային դիվանագետ Ալեքսանդր Բեկզադյանը:

1943 – ծնվել է ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը:

1946 – ծնվել է օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Մանսուրյանը:

1956 – ծնվել է  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը:

1985- ծնվել է (Իրանում) հայազգի նիդերլանդցի մարտարվեստի վարպետ Գեղարդ Մուսասին:

2003- ուժի մեջ է մտել նոր Քրեական օրենսգիրքը, և առաջին իսկ օրը հրապարակվել է նախագահ Քոչարյանի հրամանագիրը, որով 42 մահվան դատապարտված անձանց ներում է շնորհվել ու նրանց նկատմամբ սահմանված պատիժը փոխարինվել է նոր օրենսգրքում սահմանված առավելագույն պատժաչափով՝ ցմահ բանտարկությամբ:

2008- Երևանում կայացել է ճանապարհաշինական հերթական խոշոր` «Այրարատ» կինոթատրոնի հարևանությամբ գտնվող տրանսպորտային նոր հանգույցի շահագործման հանձնելու հանդիսավոր արարողությունը: 

- Մատենադարանի մոտ անցկացված հանրահավաքում ՀՀՇ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է ընդդիմադիր դաշինքի` ՀԱԿ-ի ստեղծման մասին:

2014- ադրբեջանցիների հարձակումը ետ մղելու ժամանակ փոխհրաձգության հետևանքով 9 ադրբեջանցի զինծառայող է զոհվել, ևս 5-ը՝ վիրավորվել են:

2017-առավոտյան միջին տարիքի մի տղամարդ մտել է եզդիաբնակ Շամիրամ գյուղի գերեզմանների հարևանությամբ գտնվող սրահը, որտեղ նշում էին հանգուցյալների հիշատակի օրը, ու կրակ բացել ներկաների ուղղությամբ։ Զոհվել է 4 եզդի , ևս 7-ը վիրավորվել են։

2019 - Էկոտուրիզմի ծառայություններով հայտնի Կալավան համայնք այցելելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է գյուղի բնակիչ, գյուղում տուրիզմի զարգացմանը նպաստած Ռոբերտ Ղուկասյանին նշանակել իր խորհրդական, որպեսզի նա Կալավանի հաջողված փորձը տարածի Հայաստանի այլ գյուղերում

2020-ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ հուլիսյան պատերազմի ամբողջ ընթացը ղեկավարվել ու համակարգվել է ՀՀ վարչապետի կողմից։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 30 - Օկտավիանոս Օգոստոսը մտել է Եգիպտոսի մայրաքաղաք Ալեքսանդրիա և այն ենթարկել Հռոմի կայսրությանը: Զոհվել է հռոմեացի ռազմական գործիչ և տրիումֆատոր Մարկ Անտոնիոն:

մ.թ.ա. 10 – ծնվել է Հռոմի կայսր Կլավդիոսը:

527 - Հուստինիանոս Ա-ն դարձել է Բյուզանդիայի միակ կառավարողը:

1137- վախճանվել է Ֆրանսիայի թագավոր Լուի VI-ը:

1192 - Ռիչարդ Առյուծասիրտը վերադարձել է Յաֆայ և հաղթել Սալահ ադ Դինի բանակին:

1291– Շվեյցարիան հռչակել է իր անկախությունը։

1619 –առաջին աֆրիկացի ստրուկները հասցվել են Վիրջինիայի Ջեյմսթաուն քաղաք:

1774 – անգլիացի գիտնական  Ջոզեֆ Պրիստլին հայտնաբերել է թթվածինը։

1780 –Շվեդիան հայտարարել է իր մշտական չեզոքության մասին:

1831- բացվել է Լոնդոնի կամուրջը:

1834 - Բրիտանական կայսրությունում վերացվել է ստրկությունը:

1876 - Կոլորադոն դարձել է ԱՄՆ-ի 38-րդ նահանգը:

1914– Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիան պատերազմ է հայտարարել Ռուսական կայսրությանը։

1914 – ծնվել է վրացի խորհրդային գրող և բանաստեղծ Գրիգոլ Աբաշիձեն:

1939- Մոսկվայում բացվել է Ժողովրդական Տնտեսության Նվաճումների Ցուցահանդեսը, ներկայումս Համառուսաստանյան ցուցադրությունների կենտրոն:

1944– Աննա Ֆրանկն իր օրագրում կատարել է վերջին գրառումը։

1946 –մահապատժի է ենթարկվել խորհրդային զորահրամանատար, դավաճան գեներալ Անդրեյ Վլասովը:

1946 - Հունգարիայում մտցվել է ֆորինթ դրամական միավորը:

1954 –ուժի մեջ է մտել Վիետնամում, Լաոսում և Կամբոջայում կրակի դադարեցման պայմանագիրը, Ֆրանսիան ավարտել է իր գաղութային պատերազմը Հնդկաչինաստանում:

1960 - Իսլամաբադը հայտարարվել է Պակիստանի կառավարության դաշնային մայրաքաղաք:

1964- բելգիական Կոնգոն ստացել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն անունը:

1976 –Տրինիդադ և Տոբագոն հայտարարել է իր անկախությունը:  

1981– ԱՄՆ-ում սկսվել է հեռարձակվել MTV հեռուստաընկերությունը։

2004 - Պարագվայի Ասունսյոն քաղաքի սուպերմարկետում ծագած հրդեհի զոհ է դարձել 396 մարդ:

2009– վախճանվել է Ֆիլիպինների Հանրապետության 11-րդ նախագահը, Ասիական երկրների առաջին կին նախագահ Կորասոն Ակինոն:

2020- ԱՄԷ-ում գործարկել են արաբական աշխարհում առաջին ատոմակայանը

2021 —վախճանվել է Մուրաբիտուն շարժման առաջնորդ, իսլամի, սուֆիզմի և քաղաքականության մասին գրքերի հեղինակ Աբդուլկադիր աս-Սուֆին (Յան Դալլաս):

 

Նյութը հրապարակաման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Բոլոր ընտրություններից ամենա... «աշխարհաքաղաքականը». «Փաստ»Մոսկվայի կոշտացող ուղերձները և Հայաստանի առջև կանգնած ռիսկերը «Վաճառեցին՝ զվարճացան, հաշվեցին՝ արցունքներ թափեցին». Փաշինյանը փոխել է Հայաստանի աշխարհագրական դիրքը «Հովհաննեսից հետո մեր մխիթարությունն ու ուժը մեր մյուս երեխաները դարձան». Հովհաննես Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... մոտ երեք ամիս անց. «Փաստ»Հումքից դեպի պատրաստի արտադրանք․ Սամվել Կարապետյանը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման իր տեսլականը Մակրոնի և Փաշինյանի նպատակների մասին. Վտարել բոլոր ռուսներին և վաճառել Հայաստանը Թուրքիային Աշտարակի գյուղերից մեկում 5-ամյա երեխան ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոցԵվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ»Պլանային անջատումներ՝ նշված հասցեներում «Նիկոլի՝ Հայաստանում իշխանության մնալը օդ ու ջրի նման անհրաժեշտ է թուրք-ադրբեջանական տանդեմին». «Փաստ»Ադրբեջանցիները Վարդենիսի Վերին Շորժա բնակավայրի մոտ առաջ են շարժվել 3 կիլոմետր խորոնալով Հայաստանի տարածքի և սկսել խրամատներ փորել․ պատմության այս օրը (12 մայիս)Հայաստանում YouTube-ի մոնետիզացիան այսօրվանից հասանելի է․ Մխիթար Հայրապետյան Սպասվում է անձրև և ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազիՄեր՝ էությամբ հայ քրիստոնյաներիս խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն. «Փաստ»Տավուշում վագոն-տնակ է այրվել Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ»Սեմինարիայի շենքը հայոց թեմին է վերադարձվել Սամվել Կարապետյանի աջակցությամբ. «Փաստ»Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. որքա՞ն գումար կպահանջվի պետբյուջեից. «Փաստ»Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի. «Փաստ»Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ» «Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը կոչնչացնի ցանկացած իշխանության լեգիտիմությունը». «Փաստ»Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. «Հրապարակ» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ»Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում. «Հրապարակ» Սարերի ու ձորերի տարբերություն. «Փաստ»57-ամյա Շիոն ընտրվել է Վրաստանի նոր պատրիարք Մաhացու hանտավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում Բախվել են Վանաձոր-Սպիտակ-Լեռնավան երթուղին սպասարկող «Գազել»-ը ու «ՈւԱԶ»-ը․ կա 6 վիրավոր Ժամանակն է, որ բրիտանական կողմն իր համար սանիտարներ հրավիրի․ Զախարովա Որպես անհետ կորած որոնվում է 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանը Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր Ուկրաինական պատվիրակությունն ԱՄՆ-ում քննարկել է պատերազմի դադարեցման հարցը Եկեղեցին մեկ այցով խուճապի մատնեց իշխանությանըՄաhացել է Տիգրան Վարդանյանը Կիևի հռչակավոր «Սուրբ Սոֆիա» տաճարը գործարկել է հայալեզու աուդիոէքսկուրսիա Սպառնալի՞ք, թե՞ զգուշացում Մոսկվայից ՆԳՆ-ն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար պարտադիր դարձնել նույնականացման քարտ ունենալը Խոշոր ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել Քրեական հետապնդում 4 անձանց նկատմամբ, որոնցից 2-ը Նոր Նորքի ղեկավարի աշխատակազմի պաշտոնյաներ են Սպասվում է անձրև և կարկուտ«Հայաստան. Կողմ և դեմ» Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ կա տուժած Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գինու շշի խցանում Լիտվայի պետական արխիվի կայքէջում վերականգնվել են Հայոց gեղաuպանnւթյան մասին արխիվային հրապարակումները Mövenpick-ը գալիս է Հայաստան1-ին դասարան ընդունվող երեխաների համար նախատեսված ժամանակացույց. ինչ պետք է անել Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ
Ամենադիտված