Խմիչք շոգի ու խումհարի դեմ. ինչպես են թան պատրաստում Հայաստանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆMir24.tv-ն գրում է, որ Հայաստանում շոգից փրկվում են ոչ միայն ջրավազաններում։ Օգնության է գալիս ազգային զովացուցիչ ըմպելիքը՝ թանը։ МИР 24-ի թղթակից Նոնա Հովհաննիսյանը տեսել է, թե ինչպես է այն պատրաստվում տանը և գործարանում։
Մի քանի ժամ ռիթմիկ հրումներ կողքից կողք կարագահարիչի մեջ, որը Հայաստանում «խնոցի» են անվանում, և կհայտնվեն երկու օգտակար մթերքներ՝ կարագ և թան։ Դա սերուցքի վերամշակման արդյունքն է։ «Հայաստանում միշտ ավանդույթ է եղել տուն եկած հյուրերին սառը թանով պատվել։ Թանը շոգին ոչ միայն լավ թարմացնում է, այլ նաև կարգավորում է ճնշումը»,- նշել է հյուրատան տնօրեն Գոհար Ավագյանը։
Գործարանում այդ օգտակար արտադրանքը՝ թանը, արտադրվում է արդյունաբերական ծավալներով վաճառքի համար։ Կաթին ավելացնում են կաթնաթթվային բակտերիաներ, խմորիչ և աղ։ «Խմորումը տևում է 12-ից 16 ժամ։ Հետո սկսվում է շշալցումը։ Օրական մոտ երկու տոննա թան ենք արտադրում»,- պատմել է կաթնաթթվային արտադրանքի արտադրամասի ղեկավար Արթուր Թորոսյանը։
Այսօր Հայաստանում այդ ըմպելիքի տարբեր տարբերակներ են պատրաստում։ Ամենահայտնիներից մեկը անանուխով թանն է: Այդ Ֆերմենտացված կաթնային ըմպելիքը սովորաբար օգտագործում են ճաշի և ընթրիքի ժամանակ: Թանի բաղադրության մեջ պարունակվող կաթնաթթուն նորմալացնում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը այն համալրելով օգտակար միկրոտարրերով։ Բացի այդ, ըմպելիքը գնահատվում է իր հակախուհարային հատկություններով, այն օրգանիզմում վերականգնում է թթվա-հիմնային հավասարակշռությունը և հիանալի հագեցնում է ծարավը։ Ըմպելիքի կես լիտրանոց շիշն արժե մոտ 35 ռուբլի։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am