Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոտ մեկ ամիս առաջ ստացել եմ ծանուցագիր, 2022 թվականի օգոստոսի 1-ից եռամսյա վարժական հավաքի մեկնելու մասին. Արգիշտի Կիվիրյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 
 
Սիրելի ընկերներ և համախոհներ։

Հաշվի առնելով, որ ես աշխատում եմ լինել առավել թափանցիկ, տեղեկացնում եմ, որ մոտ մեկ ամիս առաջ ստացել եմ ծանուցագիր, 2022 թվականի օգոստոսի 1-ից եռամսյա վարժական հավաքի մեկնելու մասին։ Ընդ որում, համապատասխան ծանուցումը ստացա հաշված օրեր անց, երբ հրապարակայնորեն տեղեկացրի, որ պատրաստվում եմ հուլիսի 1-ից առավել ակտուալ քաղաքական իրադարձությունների կապակցությամբ սոցիալական ցանցերում մշտական լայվեր անցկացնել, ինչպես նաև այդ օրերին կազմակերպեցինք մի հատ բավական բովանդակալից հրապարակային քաղաքական քննարկում։ Ընդ որում, զինկոմիսարիատ ներակայանալուց որոշ ժամանակ անց իմ համապատասխան աղբյուրներից տեղեկացա, որ ինձ «հայտնաբերելու» համար չգիտես, թե ինչու գործի էր դրվել ԱԱԾ-ն, այն պարագայում, երբ այս քաղաքում ամեն երկրորդը գիտի իմ գտնվելու վայրի մասին, ու ես էլ զինկոմիսարիատից առաջին իսկ բանավոր զանգից հետո ինքս գնացել եմ և իմ ձեռքով վերցրել համապատասխան ծանուցագիրը։ Հավանաբար ԱԱԾ-ին գործին կցելը նպատակ ուներ այդ պատրվակով փորձել եւս մեկ անգամ իմ առօրյա հանդիպումների մասին լրացուցիչ տեղեկատվություն հավաքել։ Ինչևէ, հոյակապ հասկանում եմ, որ ինձ եռամսյա վարժական հավաքներին կանչելը որևէ աղերս չունի Հայաստանի Հանրապետության պաշտպանողականության բարձրացման հետ, և ուղիղ կապված է այս իշխանությունների դեմ իմ հասարակական-քաղաքական գործունեության հետ, և ժողովրդական լեզվով ասած՝ հաշվեհարդարի շարքային փորձ է։
 
Երկրի ինչ պաշտպանողականության բարձրացման մասին կարող է խոսք գնալ, երբ գործ ունենք մի իշխանության հետ, որը Արցախը հասցրեց անկման, իսկ Հայոց բանակը, որպես ռազմաքաղաքական միավոր՝ բնաջնջման, որը երկար ամիսներ խուսափում էր երկրում նշանակել Գենշտաբի պետ, իսկ որի նշանակած պաշտպանության նախարարը ավելի շատ զբաղված է այս կամ այն տրամաչափի ընտրությունում իր թիմակիցների նախընտրական գործընթացներին մասնակցելով, քան թե իր ուղղակի պարտականությունների կատարմամբ։ Ընդ որում, այս իշխանությունների ներկայացուցչները այդպես էլ հստակ չեն էլ նշում, թե ըստ իրենց Հայաստանի որ սահմաններն են ենթակա պաշտպանության, եւ արդյոք իրենց իրական նպատակ սահմանների պաշտպանությունն է, թե պաշտպանության իմիտացիան, արանքում մերթ ընդ մերթ այս կամ այն տարածքը փաստացի զիջելը, թեկուզ և «իրական սահմանները դեռ որոշված չեն», «բացում ենք խաղաղության դարաշրջան» հայտարարությունների ներքո։ Ընդ որում, մինչ օրս նաև անհայտ է մնում, եթե ինչ որոշում է կայացված այսպես կոչված «ադրբեջանական անկլավների» մասով, և արդյոք դրանք չեն հանձնվելու բախումների բեմադրմամբ և արանքում որոշակի հայ զինվորականներ զոհաբերելու գնով։ Ընդ որում, այդ մեխանիզմի կիրառման փորձը կա, երբ Շուշիի արդյունավետ պաշտպանությունը փաստացի տապալելուց և քաղաքը հակառակորդին անցնելուց հետո հարյուրավոր զինվորականների կյանքը զոհաբերվեց իբրև թե քաղաքը հետ բերելու փորձի համար։
 
Ընդ որում, այն որ այս վարժական հավաքներին ակտիվ հակաիշխանականներին ներգրավումը իշխանությունները փորձում են վարածել պատժի տեսակի, շատ հրապարակային ու բառացի հայտարարել են հենց իրենք, Պաշտպանության անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի, Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանի և Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի շուրթերով՝ առաջարկելով այս իշխանությունների դեմ դուրս եկած անձանց «ուղարկել սահման»։ Ընդ որում ներկայումս Անդրանիկ Քոչարյանն հայտարարելով, որ «հայրենիքի պաշտպանությանը բոլորը պիտի մասնակցեն», այդպես էլ մինչ օրս հասարակությանը չի ցանկանում տեղեկացնել, թե ըստ ԶԼՄ-ների տեղկությունների ինչու է իր որդին կարողացել խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից։ Այսպիսով հենց այս իշխանության ներկայացուցիչներն են բավականին անկեղծ և ցինիկաբար ընդունում, որ խնդիրը ոչ թե երկրի պաշտպանողունակության բարձրացումն է, այլ ապօրինի ցանկությունը վարժական հավաքները վերածելու քաղաքական հաշվեհարդարի մեխանզիմի։
 
Ով խորքային ծանոթ է տարատեսակ քաղաքական գործընթացներին և մեխանիզմներին, գիտի որ հաշվեհարդարները շատ ավելի արդյունավետ կարելի է կյանքի կոչել այսպես կոչված փակ տարածքներում, մեկուսարաններում կամ զորանոցներում։ Այնպես որ ցանկանում եմ շատ ուղիղ նշել, որ եթե ծառայության վայրում իմ հետ պատահեն անհասկանալի բաներ, այդ թվում «դժբախտ պատահարներ», ապա թող որևէ մեկի մոտ կասկած չլինի, որ անգամ ամենաչնչին պատահարի հետևում կանգնած են այս իշխանությունները և ամենը տեղի է ունեցել իրենց ուղղակի ցուցումով և հրահանգով։

P.s Ընդ որում, ցանկանում եմ նշել, որ չնայած վարժական հավաքի մեկնմանը մնացել են հաշված օրեր, մինչ օրս այդպես էլ չեմ անցել ռազմաբժշկական փորձաքննություն, որը պարտադիր կատարումը սահմանված է օրենքով։ Որպեսզի չկրկնվի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվանից հետո այս իշխանության սպասարկուների այն ցինիկ հայտարարարությունները, թե բա ինքն էր մեղավորը, քանի որ չէր ներկայացրել իր բժշկական թղթերը, մինչ վարժական հավաքի մեկնելս պարտադիր կուղարկեմ այդ փաստաթղթերը զինկոմիսարիատ։

P.s.s Հուլիսի 1-ից իմ լայվերին սպասողներց հայցում եմ ներողամտություն, ուղղակի այս վերջին ամիսը զբաղված էի ժողովրդի լեզվով ասած «գործերս կլորացնելով» ու ուղղակի հասկացա, որ այդ պարագայում չեմ հասցնի արդյունավետ կերպով ներկայացնել բոլոր ասելքներս։ Խոստանում եմ վերադարձից հետո քավել այդ մեղքս։
Միշտ միասին․․․
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Naré-ն Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փարաքարը սգում է․ մեկ տարի առաջ կյանքից զրկվեց համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիԳազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն․ հասցեներ Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Արգենտինայի դրոշի ներքո ոսկե մեդալ է նվաճել Սի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Մխիթարյանը լեգենդ է, բայց ես բոլորից հիասթափված եմ. Եղիշե Մելիքյան Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Արցախահայերի հետ կապված խնդիրներն այնքան բարդ ու խորն են, որ ամենօրյա ուշադրության կարիք ունեն. Լիլիթ Գալստյան Կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակի տեսություն Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Կալուա լիկյորՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի «Ռուսական գազը դարձել է Հայաստանի «աքիլլեսյան գարշապարը». Ի՞նչը կփոխվի ԵՄ-ին Երևանի մերձեցմանը զուգընթաց»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 23-ին «Երեք մայրուղի կարող են կապել Վրաստանն ու Ռուսաստանը» Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 23-ի 08։00-ի դրությամբ Կայացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բացման հանդիսավոր արարողությունը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 23)Ջուր չի լինի. հասցեներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ամենադիտված