Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հուլիսի 22)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Սվազիլենդ՝ Հասարակության օր, Ադրբեջան՝ Ազգային մամուլի օր, Տաջիկստան՝ Տաջիկերենի օր, ՀԱՀ՝ Ծառատնկման օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1915 – Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Ալաշկերտի օպերացիայի ժամանակ Կովկասյան բանակի հրամանատարությունը պահեստային ուժերից կազմել է հատուկ հարվածային զորախումբ՝ գեներալ Բարաթովի հրամանատարությամբ, որը Դահար գյուղի մոտից հարձակվել է Աբդուլ Քերիմ փաշայի զորախմբի վրա։

1918– Շուշիում տեղի է ունեցել Արցախահայության անդրանիկ համագումարը (ԱՀՀ), որը Լեռնային Ղարաբաղը հայտարարել է «անկախ վարչա-քաղաքական տարածք», ընտրվել է  Ազգային Խորհուրդ և հիմնվել ժողովրդական կառավարություն։

- Նախիջևանում սկսվել են բախումներ ադրբեջանցիների և գեներալ Շելկովնիկյանի հայկական կայազորի միջև, անգլիացի լեյտենանտ Շվինդին հաջողվել է միջնորդական առաքելություն իրականացնել և եռօրյա զինադադար հաստատել։

1928 – ծնվել է նկարիչ Վահան Խորենյանը։

1930 —ԽՍՀՄ-ի Կոլխոզկենտրոնը որոշել է, որ աշխատանքի վարձատրություն կոլխոզներում իրականացվելու է ոչ թե փողով, այլ աշխատօրերով։

1954 —ԽՄԿԿ Կենտրոնական Կոմիտեն ընդունել է «Բնակչության շրջանում առողջ ապրելակերպի քարոզչության ուժեղացման միջոցառումների մասին» որոշումը։

1956- շահագործման է հանձնվել Երևանի կայարանի նոր շենքը։

2003- մահափորձ է կատարվել Երևանի Էրեբունի համայնքի ղեկավար Մհեր Սեդրակյանի նկատմամբ: Վնասվածքներ ստացած Սեդրակյանը տեղափոխվել է հիվանդանոց:

2011- առաջին անգամ հայ սուզորդների թիմը ուսումնասիրել է Արագած լեռան Քարի լճի հատակը:

2012 –վախճանվել է անվանի դերասանուհի Գալյա Նովենցը։

2013-Երևանյան հասարակական տրանսպորտի ուղեվարձը 50 դրամով բարձրացնելու քաղաքապետի որոշման դեմ բողոքի ակցիաներ են սկսվել։

2015-Նոր Հաճնում բացվել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որը Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կառուցված յոթերորդ եկեղեցին էր։

2016-Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ անցկացվող բանակցությունների արդյունքում հաջողվել է համաձայնության գալ և ահաբեկչություն իրականացրած և ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» անդամներին սնունդ է փոխանցվել:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1099– խաչակիրների կողմից ստեղծված Երուսաղեմի թագավորության ղեկավար է դարձել Գոդֆրուա Բուլյոնցին։

1246 —65-ամյա իտալացի ճանապարհորդ Ջովաննի դա Պլանո Կարպինին եվրոպացիներից առաջինն է եղել, որը հասել է մոնղոլների կայսրության մայրաքաղաք Կարակորում։

1298 —տեղի է ունեցել Ֆոլկերեյի ճակատամարտը, որը Շոտլանդիայի անկախության համար մղվող առաջին պատերազմի ժամանակ շոտլանդացի ապստամբների և անգլիացիների միջև տեղի ունեցած ամենախոշոր ճակատամարտն է։

1456 —հունգարական բանակը ազատագրել է Բելգրադը օսմանական նվաճողներից։

1498 —վախճանվել է իտալացի նկարիչ Ֆրանչեսկո Բոտտիչելին։

1502 - պորտուգալական արշավախմբի կազմում  ճանապարհորդած Ամերիգո Վեսպուչին վերադարձել է Լիսաբոն։

1713 –ծնվել է ֆրանսիացի ճարտարապետ Ժակ Ժերմեն Սուֆլոն։

1814 —Օհայոյի հինգ հնդկական ցեղեր խաղաղություն են կնքել ԱՄՆ-ի հետ և պատերազմ հայտարարել Անգլիային։

1878 – ծնվել է լեհ բժիշկ, մանկավարժ, գրող, լրագրող, հասարակական գործիչ Յանուշ Կորչակը, որը առաջինն է քայլեր ձեռնարկել երեխաների իրավունքների պահպանության և լրիվ հավասարության ոլորտում։

1894 — ֆրանսիայում կայացել է «Paris-Rouen Trail» առաջին ավտոմոբիլային մրցույթը:

1910- Ռուսաստանի Յասնայա Պոլյանայում հրդեհից ոչնչացել են Լև Տոլստոյի ձեռագրերը։

1927– հիմնադրվել է«Ռոմա» իտալական ֆուտբոլային ակումբը։

1944– ստեղծվել է Արժույթի միջազգային հիմնադրամը։

1960-Կուբան ազգայնացրել է ԱՄՆ-ին պատկանող շաքարի գործարանները, շաքարը սկսել են արտահանել ԽՍՀՄ։

1965– ծնվել է ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ և հեռուստահաղորդավար Շոն Մայքլզը, որը ռեկորդային 10 անգամ հաղթել է «Pro Wrestlin Illustrated» հանդեսի «Տարվա մարտ» անվանակարգում։

1986 - Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատը քվերակել է պետական դպրոցներում մարմնական պատիժները արգելելու որոշման օգտին։

1992 – ծնվել է ամերիկացի դերասանուհի և երգչուհի Սելենա Գոմեսը։

2010 — Արգենտինայում ուժի մեջ է մտել միասեռ ամուսնությունների թույլատրման մասին օրենքը։

2011– Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի հետևանքով զոհվել է 77 մարդ, 151-ը ստացել են վնասվածքներ։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Հումքից դեպի պատրաստի արտադրանք․ Սամվել Կարապետյանը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման իր տեսլականը Մակրոնի և Փաշինյանի նպատակների մասին. Վտարել բոլոր ռուսներին և վաճառել Հայաստանը Թուրքիային Աշտարակի գյուղերից մեկում 5-ամյա երեխան ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոցԵվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ»Պլանային անջատումներ՝ նշված հասցեներում «Նիկոլի՝ Հայաստանում իշխանության մնալը օդ ու ջրի նման անհրաժեշտ է թուրք-ադրբեջանական տանդեմին». «Փաստ»Ադրբեջանցիները Վարդենիսի Վերին Շորժա բնակավայրի մոտ առաջ են շարժվել 3 կիլոմետր խորոնալով Հայաստանի տարածքի և սկսել խրամատներ փորել․ պատմության այս օրը (12 մայիս)Հայաստանում YouTube-ի մոնետիզացիան այսօրվանից հասանելի է․ Մխիթար Հայրապետյան Սպասվում է անձրև և ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազիՄեր՝ էությամբ հայ քրիստոնյաներիս խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն. «Փաստ»Տավուշում վագոն-տնակ է այրվել Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ»Սեմինարիայի շենքը հայոց թեմին է վերադարձվել Սամվել Կարապետյանի աջակցությամբ. «Փաստ»Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. որքա՞ն գումար կպահանջվի պետբյուջեից. «Փաստ»Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի. «Փաստ»Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ» «Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը կոչնչացնի ցանկացած իշխանության լեգիտիմությունը». «Փաստ»Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. «Հրապարակ» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ»Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում. «Հրապարակ» Սարերի ու ձորերի տարբերություն. «Փաստ»57-ամյա Շիոն ընտրվել է Վրաստանի նոր պատրիարք Մաhացու hանտավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում Բախվել են Վանաձոր-Սպիտակ-Լեռնավան երթուղին սպասարկող «Գազել»-ը ու «ՈւԱԶ»-ը․ կա 6 վիրավոր Ժամանակն է, որ բրիտանական կողմն իր համար սանիտարներ հրավիրի․ Զախարովա Որպես անհետ կորած որոնվում է 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանը Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր Ուկրաինական պատվիրակությունն ԱՄՆ-ում քննարկել է պատերազմի դադարեցման հարցը Եկեղեցին մեկ այցով խուճապի մատնեց իշխանությանըՄաhացել է Տիգրան Վարդանյանը Կիևի հռչակավոր «Սուրբ Սոֆիա» տաճարը գործարկել է հայալեզու աուդիոէքսկուրսիա Սպառնալի՞ք, թե՞ զգուշացում Մոսկվայից ՆԳՆ-ն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար պարտադիր դարձնել նույնականացման քարտ ունենալը Խոշոր ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել Քրեական հետապնդում 4 անձանց նկատմամբ, որոնցից 2-ը Նոր Նորքի ղեկավարի աշխատակազմի պաշտոնյաներ են Սպասվում է անձրև և կարկուտ«Հայաստան. Կողմ և դեմ» Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ կա տուժած Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գինու շշի խցանում Լիտվայի պետական արխիվի կայքէջում վերականգնվել են Հայոց gեղաuպանnւթյան մասին արխիվային հրապարակումները Mövenpick-ը գալիս է Հայաստան1-ին դասարան ընդունվող երեխաների համար նախատեսված ժամանակացույց. ինչ պետք է անել Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Ադրբեջանը բացահայտ աջակցություն է ցուցաբերում Նիկոլ Փաշինյանին Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք կատարելու ժամանակ բռնկվել է«Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի Քարոզարշավ առանց հավասար պայմանների
Ամենադիտված