Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստան. կառավարությունը ուժեղացնում է վերահսկողությունը բանակի նկատմամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Eurasianet.org-ը գրում է, որ Հայաստանը փոխել է իր պաշտպանության նախարարության կառուցվածքը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետը դարձել է պաշտպանության փոխնախարար: Ըստ ամենայնի, դա արվում է կառավարական վերահսկողությունը զինվորականների նկատմամբ մեծացնելու նպատակով։

Դա տեղի է ունենում մեկ տարի անց այն բանից հետո, երբ մի շարք բարձրաստիճան զինվորականներ կոչ արեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ 2020 թվականին Ադրբեջանի դեմ պատերազմում պարտվելուց հետո։ Փաշինյանը այդ կոչն անվանել է «հեղաշրջման փորձ»։ Իսկ հիմա Հայաստանի խորհրդարանն ընդունել է «Երկրի պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ, որոնց համաձայն` Գլխավոր շտաբի պետը դառնում է նաև պաշտպանության փոխնախարար։ Օրենքն ընդունվել է 58 կողմ, 0 դեմ ձայներով, քանի որ ընդդիմադիր պատգամավորները բոյկոտել են քվեարկությունը։

«Զինված ուժերը պետք է ենթարկվեն պաշտպանության նախարարին և գերագույն գլխավոր հրամանատարին»,- պատգամավորներին ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Մյուս նախարարություններում առաջին փոխնախարարն է դառնում նախարարի պաշտոնակատար, եթե վերջինս ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները, իսկ նոր փոփոխություններով ՊՆ-ի հետ կապված դա արգելվում է:

Թեև Փաշինյանը դեռ 2020 թվականի պարտությունից անմիջապես հետո էր խոստացել բանակում մեծ բարեփոխումներ իրականացնել, սա ՊՆ կառուցվածքում առաջին էական փոփոխությունն է։ Ըստ ամենայնի, դրա դրդապատճառը 2021 թվականի փետրվարյան իրադարձություններն էին, երբ մի շարք բարձրաստիճան սպաներ, այդ թվում գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, կոչ արեցին Փաշինյանին հրաժարական տալ։

Այնուհետև Փաշինյանը աշխատանքից ազատեց Գասպարյանին և ավելի քան քառասուն այլ սպաների, սակայն այդ դրվագը 2020 թվականից ի վեր ձգձգվող քաղաքական ճգնաժամի գագաթնակետն էր հանդիսանում։

«Իրենք (իշխող կուսակցության պատգամավորները) կարծում են, որ այդպիսով ուժեղ վերահսկողություն կապահովեն զինված ուժերի վրա, ինչը կբացառի գեներալների քաղաքական հայտարարությունները կամ գործողությունները», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նույն փաստարկն են բերում նաև իշխանությանը սատարող պատգամավորները:

«Երբ ընդդիմությունը քննարկում է Օնիկ Գասպարյանի հայտարարությունը, այո, գլխավոր շտաբի պետը իրավունք չունի նման հայտարարություններ անել, նա խախտել է սահմանադրական նորմերը»,- քննարկման ժամանակ ասել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Պատերազմի ավարտից հետո զինված ուժերի ղեկավար կազմում հաճախակի են եղել կադրային փոփոխությունները։ Գասպարյանի պաշտոնանկությունից հետո Փաշինյանը նրա փոխարեն նշանակել էր Աշոտ Դավթյանին, ով շուտով պաշտոնանկ էր արվել 4 այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այդ ժամանակից ի վեր Գլխավոր շտաբի պետի պաշտոնը թափուր էր մնացել։ Իսկ ընդհանուր առմամբ 2018 թվականին Փաշինյանի իշխանության գալուց ի վեր զինված ուժերում փոխվել են գլխավոր շտաբների չորս պետեր։

Դավթյանի, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և այլ պաշտոնյաների նկատմամբ այժմ քրեական գործեր են հարուցվել անորակ զինամթերք ձեռք բերելու մեղադրանքով։

Նոր բարեփոխման արդյունքում զինտեխնիկայի գնմամբ ևս կզբաղվի ՊՆ-ն, այլ ոչ թե զինված ուժերը։

«Զինված ուժերը պետք է զբաղվեն միայն իրենց անմիջական պարտականություններով, որն է Հայաստանի սահմանների պաշտպանությունը, մարտական ​​պատրաստվածությունը և բանակի մարտունակության բարձրացումը։ Մնացած խնդիրները պետք է լուծի ՊՆ-ն»,- ասել է Պապիկյանը նախարարների կաբինետում զինված ուժերի բարեփոխումների օրինագծի քննարկման ժամանակ։ Իսկ խորհրդարանի նիստում Պապիկյանն ասել է, որ բարեփոխումները քննարկվել են Հայաստանի ռազմական դաշնակից Ռուսաստանի հետ: Նման կառույց ունի նաև Ռուսաստանի ռազմական ղեկավարությունը, այնտեղ ևս զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նաև պաշտպանության փոխնախարար է։

Սակայն թերահավատներն ասում են, որ դա լավագույն փաստարկը չէ այդ գաղափարի օգտին։

«Օբյեկտիվ իրականությունն այն է, որ Ռուսաստանում կառավարումն անարդյունավետ է, և դա ապացուցվել է Ուկրաինայի դեմ նրա ագրեսիվ պատերազմի ընթացքում»,- տեղական լրատվական կայքին տված հարցազրույցում ասել է Հելսինկյան քաղաքացիական նախաձեռնության Վանաձորի մասնաճյուղի նախագահ Արթուր Սաքունցը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Naré-ն Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փարաքարը սգում է․ մեկ տարի առաջ կյանքից զրկվեց համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիԳազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն․ հասցեներ Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Արգենտինայի դրոշի ներքո ոսկե մեդալ է նվաճել Սի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Մխիթարյանը լեգենդ է, բայց ես բոլորից հիասթափված եմ. Եղիշե Մելիքյան Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Արցախահայերի հետ կապված խնդիրներն այնքան բարդ ու խորն են, որ ամենօրյա ուշադրության կարիք ունեն. Լիլիթ Գալստյան Կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակի տեսություն Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Կալուա լիկյորՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի «Ռուսական գազը դարձել է Հայաստանի «աքիլլեսյան գարշապարը». Ի՞նչը կփոխվի ԵՄ-ին Երևանի մերձեցմանը զուգընթաց»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 23-ին «Երեք մայրուղի կարող են կապել Վրաստանն ու Ռուսաստանը» Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 23-ի 08։00-ի դրությամբ Կայացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բացման հանդիսավոր արարողությունը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 23)Ջուր չի լինի. հասցեներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ամենադիտված