Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքական ապրանքը գրոհում է. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տևական ժամանակ է՝ ՀՀ օրակարգում առաջնային թեմաներից է համարվում հայ-թուրքական հարաբերությունների հարցը։ Խոսվում է հայ-թուրքական սահմանի բացման մասին, որի շուրջ կարծես թե արդեն նախնական պայմանավորվածություն կա, և, ինչպես հայտնի է, այն առայժմ բացվելու է երրորդ երկրների քաղաքացիների համար։ Այս ամենին զուգահեռ, դեռ անցած տարեվերջին կառավարության որոշմամբ հանվեց թուրքական ապրանքների ներմուծման էմբարգոն, ինչից հետո փաստացի Հայաստանում ակտիվ տեմպերով մեծացել է թուրքական ապրանքների «ներկայությունը»։

Ըստ պաշտոնական վիճակագրության, 2022 թվականի միայն առաջին 5 ամիսներին Թուրքիայից ներմուծվել է մոտ 76 մլն դոլարի ապրանք։ Այսինքն, այդքան գումար Հայաստանից հոսել է Թուրքիա: Մասնավորաբար, հունվարին ներմուծվել է 8 միլիոնի, փետրվարին՝ 14,9 միլիոնի, մարտին՝ 18,2 միլիոնի, ապրիլին՝ 17,9 միլիոնի, և մայիսին՝ 17,4 մլն դոլարի ապրանք։ Պաշտոնական վիճակագրությունից պարզ է դառնում, որ, 2021 թվականի նույն 5 ամիսներին, այսինքն, էմբարգոյի շրջանում, Թուրքիայից մեր երկիր է ներմուծվել 7,6 մլն դոլարի ապրանք: Այսինքն, Թուրքիայից ներմուծման ծավալներն աճել են 10 անգամ։

Մասնագետները փաստում են, որ ներկայում թուրքական ապրանքների ներմուծմամբ զբաղվողները մոտենում են նախքան սահմանափակումներն իրենց ներմուծման ծավալներին: Ի դեպ, անկարևոր չէ նշել, որ Հայաստանից Թուրքիա արտահանումը նախկինի պես մնում է «լումաների» մակարդակի:

Հիշեցնենք, որ թուրքական ապրանքների ներկրման արգելքը սահմանվել էր 2021 թ. հունվարի 1-ից՝ «հաշվի առնելով քանիցս հաստատված փաստերը, ըստ որոնց, Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանի կողմից՝ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական և ահաբեկչական գործողությունները»: Այնուհետ 2021թ.-ի հունիսի 24-ին էմբարգոյի ժամկետը երկարաձգվեց ևս 6 ամսով՝ մինչև 2022 թ. հունվարի 1-ը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ն հարվածել է թմրանյութ տեղափոխող նավի Ա.Մ.-ն վիրավորել էր դատավարության մասնակից հանդիսացող հանրային մեղադրողին․ նոր մանրամասներ Իսրայելն ու «Հըզբոլլահ»-ը միմյանց հարվածներ են հասցրել Լիբանանում Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են չվերթերը ԵՄ-ն քարտ-բլանշ է տալիս ՓաշինյանինԿրակnցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մաhացել է․ Shamshyan Իսրայելը սպանել է «Համաս»-ի ստորաբաժանման հրամանատարի Թուրքիան ծաղրեց Փաշինյանին՝ խախտելով կանոնակարգը «Սա հնարավորություն է ստեղծում ընդլայնելու համագործակցությունը». Կալասն ու Բայրամովը հանդիպել են Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազիԷմանուել Մակրոնը այցելել է Ծիծեռնակաբերդ․ Ֆրանսիան վերահաստատել է աջակցությունը Հայոց ցեղասպանության հիշատակին Իսակով-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածի շինարարության մեկնարկը կտրվի առաջիկա օրերին 3 երիտասարդ գողացել են 224 գլուխ ոչխար․ Շենգավիթի համայնքային ոստիկանների բացահայտումը Վթարի պատճառ դարձած 19-ամյա տղայի նկատմամբ քրեական վարույթներ են հարուցվել Դարբնիկ գյուղում ավտովթարի հետևանքով վարորդներից մեկը 3 օր անց մահացել է.նա առևանգել էր «Mercedes»-ըՏեղի է ունեցել Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը. ընդունվել է հռչակագիր, ստորագրվել են փաստաթղթեր Իրանի Դեյեր նավահանգստում մի քանի նավեր են այրվել Երկար ժամանակ ջուր չի լինիԵրևանում կայացած գագաթնաժողովն Ուկրաինայի մասին էր Ո՞ր ուժերն են համոզված իրենց հաջողության մեջ Իրազեկում․ կանխատեսվում է գետերում ջրի մակարդակի բարձրացում Վաշինգտոնը պահանջում է Անդրկովկասի լիակատար վերակողմնորոշում դեպի Արևմուտք. «Վրաստանը ներառյալ»Ոչ տեխնիկական նորություն. «Գազպրոմը» Հայաստանում կստեղծի գազի օպերատիվ ռեզերվ Արդյո՞ք ԵՄ-ի և ԱՄՆ Սենատի «ընտրողները» կքվեարկեն հայ քաղաքացիների փոխարեն Գագաթնաժողովից հետո․ Հայաստանի առաջ բացվող վտանգավոր շրջադարձը Փայլուն բեմադրություն ընտրություններից առաջ, թե՞ վտանգավոր խաղ Հայաստանի հաշվին Ի՞նչ փոխարժեք է սահմանվելԳյումրիում բացվել է «Հոկտեմբեր» կինոթատրոնը․ պատմության այս օրը (05 մայիս)Ինչպես են ընտրելու տնային կալանքում գտնվողները. «Հրապարակ» Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք․ «Ժողովուրդ» Սոթքով անցնող գետը վարարել է, դուրս եկել ափերից և ողողել տների բակերը, հողամասերը, լցվել նկուղներ Երևանում տղամարդու դի է հայտնաբերվելՊլանային անջատումներ՝ մայիսի 5, 6, 7, 8, 9-ին և 11, 12, 13-ին Մակրոնի հագուստը հատուկ հոգատարությամբ են լվացել, արդուկել. «Հրապարակ» Կաշառք տալու և վերցնելու քրեական հոդվածը իշխանությունները «կխստացնեն»․ «Ժողովուրդ» «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի նախկին տնօրեն փոխել է որոշումը․ «Հրապարակ» Հանցավորության թիվը նվազել է, բայց վտանգավոր հանցատեսակներինը՝ աճել. «Ժողովուրդ» Նոր մանրամասներ հայ և ադրբեջանցի գործարարների հանդիպումից. «Հրապարակ» Ավստրիան արտաքսել է 3 ռուս դիվանագետների «անտենաների անտառի» պատճառով Արաբական Միացյալ Էմիրությունների ափերի մոտ տանկեր է խոցվել անհայտ արկերով Միլանի «Ինտերը» 21-րդ անգամ նվաճեց Իտալիայի չեմպիոնի տիտղոսը. Մխիթարյանը՝ Իտալիայի կրկնակի չեմպիոն ԻՀՊԿ-ն ներկայացրել է Հորմուզի վերահսկողության նոր քարտեզՀայաստանի և Խորվաթիայի միջև ստորագրվել է ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիրԻրանն ԱՄՆ-ին uպառնում է հարվածով Հորմուզի նեղուցին մոտենալու համար Աշխատանքից հեռացրել են՝ կաթողիկոսի մասին հրապարակման համար Փոթորիկ Թուրքիայում. 1 մարդ մահացել է, 40–ը՝ վնասվածքներ ստացել Շքեղ միջոցառումներ, զրո արդյունք. Եվրոպական գագաթնաժողովները միայն վնաս են հասցնելու Երևանում քարով կոտրել են բանկերից մեկի ապակին և դիմել փախուստի․ պատճառված վնասը մոտ 400 հազար դրամ է Արցախի պատվիրակությունը Շվեյցարիայում քննարկել է հայ գերիների վերադարձի հարցը
Ամենադիտված