Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նշվել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի գահակալության 27-ամյակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անթիլիասի Մայրվանքում մեծաշուք հանդիասությամբ նշվել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի գահակալության 27-ամյակը։ Այս մասին  հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Անցնող շաբաթավերջին, արժանավայել կերպով նշեցինք Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան արժանընտիր գահակալին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Սրբազնագոյն Վեհափառ Կաթողիկոսին գահակալութեան 27 ամեակը։ Այս առիթով, Կիրակի, 3 Յուլիս 2022-ին, Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ մատուցուած Ս. եւ Անմահ Պատարագի ընթացքին կատարուեցաւ Հայրապետական Մաղթանք։ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ուխտեալ միաբան հայրեր Ս. Խորանէն ընթերցեցին Աւետարանական հատուածներ եւ աղօթքներ՝ գոհութիւն ու փառք տալով Աստուծոյ եւ աղերսելով, որ Տէրը Հայրապետին առողջ ու ծառայութեամբ բեղուն երկար կեանք պարգեւէ, իսկ հայ եկեղեցւոյ եւ ի մասնաւորի Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան՝ անսասանութիւն։

Հայրապետին նախագահութեամբ Ս. Պատարագը մատուցեց Կաթողիկոսարանի Քրիստոնէական Դաստիարակութեան բաժանմունքի վարիչ Գերշ. Տ. Մակար Եպս. Աշգարեանը, իսկ յաւուր պատշաճի քարոզեց Կիլիկիա մատենադարանի տեսուչ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեանը։ Ս. Պատարագին երգեցողութիւնը կատարեց Կաթողիկոսարանիս Շնորհալի երգչախումբը՝ ղեկավարութեամբ Հոգշ. Տ. Զաւէն Վրդ. Նաճարեանի։

Հայրապետական Մաղթանքին յաջորդեց Շահան Սրբազանին քարոզը։ Ապա, օրուան խորհուրդին եւ տօնին ընդառաջ, Սրբազանը հայրը Հայրապետին անսակարկ նուիրումի 27 տարիներու «հաւատքի առաքելութիւն»ը յատկանշեց՝ (ա) հոգեւոր կեանքի վերաշխուժացումով (եկեղեցաշինութիւն, Դպրեվանքի նոր սերունդներու պատրաստութիւն, Միաբանութեան թիւի եռապատկում, քրիստոնէական դաստիարակութեան ծաւալում), (բ) մտաւորական իր փորձառութեամբ մշակութային վերելքով (միաբաններու համալսարանական ուսման ծրագրի յաջողութիւն, մտաւորականներու համախմբում, արեւմտահայերէնի պաշտպանութեան ծրագիրներ, հայագիտական կեդրոնի հաստատում, գիտաժողովներու կազմակերպում, հրատարակչական գործունէութեան ընդարձակում), (գ) համահայկական կարեւորագոյն խնդիրներուն իր զօրեղ ներկայութեամբ ու գործնական մասնակցութեամբ (Հայաստանի ու Արցախի Հանրապետութեանց թէ Սփիւռքի, Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ իրաւունքներու  վերատիրացման պահանջատիրութիւն), (դ) բազմաբնոյթ ու բազմամակարդակ յարաբերութիւններու մշակումով (ներհայկական, միջ-եկեղեցական ու միջ-կրօնական, միջազգային): 

Եւ սրբազանը եզրափակելով՝ ըսաւ. «Կիլիկիան Ս. Աթոռը նոր փայլք ու հմայք ստացաւ Վեհափառ Հայրապետով, որ իր ծառայութեան 27 տարիները լեցուց եւ կը շարունակէ լեցնել մեզ հարստացնող այնպիսի իրագործումներով, զորս Հայրապետական Մաղթանքի առիթով արտասանուած որեւէ խօսքի մէջ կարելի չէ ամփոփել: Վեհափառը ո՛չ միայն մեր պատմութեան եզակի նկատուող անձերէն մէկն է, այլ գլխագիր եզակի Վեհափառն է»: Արեւշատ, առողջ ու արգասաբեր երկար տարիներու մաղթանքով քարոզիչ սրբազանը աւարտեց իր խօսքը:

Ս. Պատարագի աւարտին, Վեհափառ Հայրապետին գլխաւորութեամբ, Հայրապետական թափօրով հաւատացեալները ուղղուեցան Վեհարանի դահլիճ, ուր Շնորհալի երգչախումբը հրամցուց փունջ մը ազգային երգեր»:

 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Ճապոնիայում արջը հարձակվել է ռուսաստանցու վրաԱՄՆ-ն բանակցություններում Իրանին հինգ հիմնական պայման է ներկայացրել. FarsՄեզանից ոչ մեկը միամիտ չէ․ Մոուրինյուն՝ «Ռեալի» հետ բանակցությունների մասին Ուզբեկստանը հայտնել է Աֆղանստանից մոտ 600 կգ թմրանյութի ներմուծման կանխման մասինՈւկրաինական ԶՈւ-ն մի շարք hարվածներ է hասցրել Մերձմոսկվային․ կան զnhեր և վիրավnրներՊուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ նախագահին մարդասիրական օգնության համար Հարսնաքույրը հարսանիքի ժամանակ համարձակ պար է ցուցադրել և զգեստի «աղետից» հետո համացանցում վիրուսային դարձելՏհաճ է, բայց ինչ արած․ Ծառուկյանը՝ Թոփուրիա-Գեյջի մենամարտում պահեստային լինելու մասինՖրանսիան աջակցում է Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդմանը և պատրաստ է աշխատել հակահրթիռային պաշտպանության ուղղությամբ․ ԶելենսկիԾաղկաձորի ճանապարհին «Audi A3»-ը տապալել է երկաթե էլեկտրասյունը և մի քանի պտույտ շրջվելՀորոսկոպ. Հին հունական որ աստվածուհին եք դուք Պարեկները հանրապետության տարբեր հատվածներում մարտական ատրճանակներ են հայտնաբերել«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց «Նոթինգհեմ Ֆորեսթ»-ին և բարձրացավ 3-րդ հորիզոնական Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է Երևանի մետրոպոլիտենում տեխնիկական խնդրի պատճառով առաջացել է խափանում «BMW»-ն Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է արագաչափը Պուտինը եվրոպացի առաջնորդներից ընդամենը հեռախոսի լսափողի հեռավորության վրա է․ Պեսկով Հայաստանը կարող է ռուսական «Իսկանդեր» հրթիռները փոխարինել հնդկական «Պրալայ» հրթիռներովԱՄՆ-ը օգտագործում է Գեբելսի հռետորաբանությունը Իրանում իրավիճակը ապակայունացնելու համար․ Բաղայի Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով ԱՄՆ-ը Իրանին հինգ պայման է ներկայացրել կարգավորման գործընթացը շարունակելու համար․ Fars «Կովկասյան հանգույց». Հայաստանը դառնում է տարածաշրջանային կայունության դեմ ուղղված հարվածային խոյՀայաստանը օգտագործվում է ՀԱՊԿ-ը և ԵԱՏՄ-ն ոչնչացնելու համարՏարադրամի փոխարժեքը՝ մայիսի 17-ի դրությամբ ՌԴ-ից դեպի Հայաստան չեղարկվել է 7 չվերթ, ևս հինգը հետաձգվել է ԱԹՍ-ների hարվածների պատճառով «Ամիսների հարց». Ինչպես է Հայաստանը վճարելու Փաշինյանի հակառուսական գագաթնաժողովի համարԵՄ-ն աշխատել է Ուկրաինայում և հիմա էլ աշխատում է Հայաստանում՝ հեղաշրջման ուղղությամբ․ Ուկրաինայի նախկին վարչապետ UFC-ն հայտարարել է Քոնոր Մաքգրեգորի վերադարձի մասին. հայտնի է առաջիկա մենամшրտի օրն ու մրցակիցը Գեղարքունիքի մարզում 30-ամյա վարորդը «Toyota Camry»-ով բшխվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին, կոտրել ճաղավանդակը և մոտ 10 մետր բարձրությունից հայտնվել գետում․ կա վիրավnր Կանադայում հաստատվել է հանտավիրnւuի առաջին դեպքը Հրշեջի և փրկարարի օրԻսրայելական hարձակnւմների հետևանքով 2,969 մարդ է զnhվել․ Լիբանանի առողջապահության նախարարություն Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբnւժարանում ինքնшuպան է եղել «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթող է ճանաչվել Բուլղարիան Գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով կան զոհեր և վիրավորներՖրանսիական ՊՍԺ-ի կենտրոնական կիսապաշտպան Ժոաու Նևեշը դարձել է «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային թիրախը Իսրայելը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի առաջնորդի մահվան մասինԹաիլանդում գնացքների բախման հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվելԻրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al JazeeraԲարձր եմ գնահատում Ձեր բարոյական և տրամաբանական դիրքորոշումը Իրանի դեմ վերջերս տեղի ունեցած ռшզմական ագրեuիայի վերաբերյալ․ Իրանի նախագահը՝ Հռոմի պապինԼոս Անջելեսը դարձել է Dior-ի ցուցադրության վայր. Անդերսոնը համատեղել է նորաձևությունը, կինոն և բիզնեսը մեկ ցուցադրության մեջ Շղթայական ավտովթար Ռուբինյանց փողոցումԻրանը կներկայացնի Հորմուզի նեղուցով նավագնացության կարգավորման մեխանիզմը․ Էբրահիմ ԱզիզիՔիմ Քարդաշյանը ցուցադրել է որդու՝ Սալմի շքեղ պոկեմոն ծննդյան երեկույթը Թուրքիայում անհայտ անօդաչու թռչող սարք է ընկել Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Մոուրինյուն վերադառնում է «Ռեալ». գործարքն ավարտված է․ Marca Երևան են հասել նոր տրոլեյբուսներՇղթայական ավտովթար Ռուբինյանց փողոցում․ կա վիրավոր Լեւանդովսկին հեռանում է «Բարսելոնա»-ից
Ամենադիտված