Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջհանգիրյանը հեռացավ, բայց ոչ ձայնագրության պատճառով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը երեկ հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից։ ԲԴԽ մամուլի խոսնակի փոխանցմամբ, Ջհանգիրյանը հրաժարականը ներկայացրել է առողջական խնդիրների պատճառով, ինչը նույնիսկ տարակուսելի և ծիծաղելի է համարվում փաշինյանական վարչախմբի ներկայացուցիչների կողմից։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել էր իր և Ջհանգիրյանի մասնակցությամբ անցյալ տարվա փետրվարին տեղի ունեցած զրույցի ձայնագրություն, որտեղ Ջհանգիրյանը հորդորում էր Վարդազարյանին ինքնակամ հեռանալ խորհրդի նախագահի պաշտոնից և խոստանալով, որ նրա դեմ քրեական գործեր չի հարուցվի։

Ձայնագրության հրապարակումից հետո նույնիսկ փաշինյանական իշխանությանը լոյալ իրավապաշտպանները նշում են, որ սա արդարադատության իրական խոչընդոտման փորձ է, և Ջհանգիրյանը անպայման պետք է հեռացվի ԲԴԽ անդամի իր պաշտոնից։

Իշխանությունը որևէ կերպ չէր մեկնաբանում, և, ընդամենը, միայն Նիկոլ Փաշինյանը իր առցանց ասուլիսում մտահոգիչ էր համարել այս ձայնագրության փաստը։ Թերևս միայն մեր լրատվական միջոցն էր, որ նշել էր, որ Ջհանգիրյանին ցանկանում են հեռացնել, սակայն խնդիրը ամենևին էլ ձայնագրությունը չէ, Նիկոլ Փաշինյանը ցանկանում էր օգտագործել այս իրավիճակը Ջհանգիրյանին հեռացնելու և այդ կերպ իշխող վարչախմբի մեջ Խաչատուր Սուքիասյանի և նրա մերձավորների դիրքերը թուլացնելու նպատակով։

Ջհանգիրյանը, նշենք, Խաչատուր Սուքիասյանի խնամին է, իսկ Սուքիասյանը տևական ժամանակ է ինչ իշխանության մեջ սեփական լծակներն ու ազդեցությունն է թարմացնում, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանա խլել իշխանությունը Նիկոլ Փաշինյանից։ Եվ այժմ Ջհանգիրյանը հրաժարական է տալիս հենց այդ պատճառով, այլ ոչ թե ձայնագրության։ Իսկ Բարձրագույն դատական խորհրդի պաշտոնը Նիկոլ Փաշինյանը նախատեսել է գլխավոր դատախազի պաշտոնը լքող Արթուր Դավթյանի համար։ Վերջինս 4 տարվա մեջ, թեև առանձնապես չի փայլել ո՛չ իրավական գիտելիքներով, ո՛չ էլ նախկինների դեմ արդյունավետ պայքար մղելով, սակայն Փաշինյանը նրա դեմ բավականին շատ կոմպրոմատներ ունի Դավթյանի պոչը իր կրնկի տակ պահելու համար։

Վահան Գրիգորյան

5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելՈ՞ր փողոցները փակ կլինեն այսօրԱՄՆ զինված ուժերը հարվածել են Իրանի ԻՀՊԿ-ի նավակներին, հրթիռային կայանի․ զnhեր կան «Արցախը դավադրաբար հանձնվեց». ՀՀ ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյան Կոշտան և Յունկերը կարող են դառնալ ԵՄ միջնորդներ Ռուսաստանի հետ բանակցություններում․ Politico Կա 3 զոհ․ կրակոցներ՝ Նորապատում ԵՄ-ն մտադիր է Google-ին տուգանել հարյուր միլիոնավոր եվրոյով Կանխվել է մաքսանենգությունը. հայտնաբերվել է ապօրինի պահվող 1 կիլոգրամից ավելի մարիխուանա Ֆաբրիցիո Ռոմանոն հրապարակել է Մանչեսթեր Սիթիի նոր գլխավոր մարզչի անունըՌուբիոյի կեսժամանոց այցը աջակցություն է Փաշինյանին Իրանի նախագահը հանձնարարել է երկրում վերականգնել միջազգային ինտերնետը Որ փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Ռուսական պատժամիջոցները իրական վնաս են հասցնում ՀՀ տնտեսությանը Իշխանությունը չի կարողանում մարսել Գյումրիի պարտությունը Բլոգեր Արտակ Ավետիսյանին վերագրվող հանցանքը վերաորակավորվել էՀայաստանի ղեկավարությունը պաշտպանություն է փնտրում սպառնալիքի աղբյուրի մոտ․ Շոյգու Ֆուտբոլի լեգենդ Ռոնալդինյոն Երևան է ժամանելԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ «Խորամանկ հնարք», որ կարող է շատ ծանր արժենալ Հայաստանի ու հայ ժողովրդի համար. «Փաստ»Բաքվում մեկնարկում է գերեվարված հայերի շինծու գործով վերաքննիչ բողոքի քննությունը Նման ծայրահեղ քայլեր ձեռնարկելու որևէ ռացիոնալ մոտիվացիա չկա. «Փաստ»Կադրային փոփոխություններ, ազատումներ ու նշանակումներ ՆԳՆ-ում և ենթակա ծառայություններում «Հանգիստ, ընկերասեր տղա էր Հարութս, կարգապահ զինվոր». Հարութ Ալավերդյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Հայաստանում առաջարկել են վերանվանել Իջևան քաղաքը ի պատիվ վարչապետ ՓաշինյանիՓաշինյանը հիբրիդային պատերազմ է մղում սեփական երկրի դեմ «Բրիտանական Փաշինյան». ինչ ընդհանրություններ ունեն Մեծ Բրիտանիայի և Հայաստանի վարչապետներըԷական հարցեր, որոնք այդպես էլ մնացել են անպատասխան. «Փաստ»Ավետիսյան. Փաշինյանը սպառնում է հայ ժողովրդին պատերազմովՓաշինյանի ամուսնալուծությո՞ւնը Ռուսաստանից. Մոսկվայի «մեղմ ուժը» Հայաստանում նվազում է Եվրոպական դատարանը որոշել է, որ Ադրբեջանը պետք է փոխհատուցում տա Կոնվեցիան խախտելու և  Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու համար. պատմության այս օրը (26 մայիս)Հոգևոր արմատներից կտրվելը հավասարազոր է ինքնակործանման. ի՞նչ է ապացուցելու հայ ժողովուրդը հունիսի 7-ին. «Փաստ»Վթար է․ 24 ժամ ջուր չի լինելու Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել«Քաղաքական ավանտյուրան երկրի համար կարող է հանգեցնել ծանր հետևանքների». «Փաստ»Մայիսի 26-ին, 27-ին, 29-ին, հունիսի 2-ին գազ չի լինելու Հայաստանի ընտրությունը՝ հուզական քաղաքականությո՞ւն, թե՞ պետական մտածողություն. «Փաստ»Իսկ ինչպե՞ս է որոշվելու 300-500 հազարը. «Փաստ»Ինչպիսի՞ կառավարություն է ձևավորելու Ռոբերտ Քոչարյանը. «Փաստ»«Գալու է բոլոր մեղավորների պատասխան տալու ժամանակը». «Փաստ»Բազարչյանի ինստիտուտը․ անհասկանալի ուսուցում՝ զբաղված տնօրենների համար. «Ժողովուրդ»200 հազար դրամը «քթերից են բերում»․ «Հրապարակ»Ո՞վ կդառնա ՆԳ նախարար. «Փաստ»Անդրանիկ Թեւանյանի գործով ևս մեկ նախկին պատգամավոր է անցնում. «Հրապարակ» Փաշինյանի ցածր քաղաքական նշաձողն ու Ծառուկյանի կեցվածքը. «Փաստ»ՔՊ-ական Հայկ Ցիրունյանը դուրս մնաց ցուցակից․ ինչպես բազմապատկվեց պատգամավորի ունեցվածքը. «Ժողովուրդ» Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «անհետացել է ռադարներից». «Հրապարակ» Սատելիտների քաղաքականությունը. ինչպես են «կեղծ ընդդիմադիրներն» աշխատում Նիկոլ Փաշինյանի վերարտադրության համար. «Փաստ»Սարի թաղ-Սարալանջ ճանապարհին բախվել են Lixiang-ը, Honda-ն և Nissan-ըՔրեական հեղինակության uպանnւթյան փորձը կանխվել է Մել Գիբսոնը թողարկել է «Քրիստոսի հարությունը» ֆիլմի առաջին կադրը
Ամենադիտված