Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանների թերթում. որտե՞ղ Լավրովը առաջընթաց տեսավ Բաքվի և Երևանի միջև

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Iz.ru-ն գրում է, որ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից երկու օր առաջ Ադրբեջանն ու Ռուսաստանը հռչակագիր են ստորագրել դաշնակցային համագործակցության մասին, և Բաքուն, որը ՀԱՊԿ ռազմական բլոկի մաս չի կազմում, պաշտոնապես դարձել է Ռուսաստանի դաշնակիցը։ Դա, ըստ Իլհամ Ալիևի, «արտացոլում է 30 տարվա ընթացքում զարգացած հարաբերությունների մակարդակը»։ Բայց այն թե ի՞նչ է նշանակում դաշնակցային կարգավիճակը՝ գործնականում դեռ հայտնի չէ։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, այցելելով Բաքու, ասել է, որ կողմերը «կսկսեն հռչակագրի ոլորտային, գործնական իրականացումը»։ Առավել հետաքրքիր է այն, որ ապրիլի վերջին Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և «բացահայտ հայտարարում է դա` չթաքնվելով ծառի հետևում»։ Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳՆ-ում կայացած մամուլի ասուլիսում հակիրճ պարզաբանել է, որ «Մոսկվան գնահատում է Ադրբեջանի ղեկավարության հավասարակշռված, պատասխանատու վերաբերմունքը» այդ հարցում։

Ինչպես «Iz.ru»-ին պարզաբանել է Ադրբեջանի Մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը, դաշնակցային հռչակագրի գործնական իրականացում դեռ չի եղել, քանի որ, «իրավիճակից ելնելով, Ռուսաստանը դեռ չի կարող այն սկսել իրականացնել և ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել է Ուկրաինայի վրա»։

Սերգեյ Լավրովի հետ հանդիպումներում և՛ երկրի նախագահը, և՛ ԱԳՆ ղեկավարը հանդես են եկել խաղաղասիրական օրակարգով։ Իլհամ Ալիևն ասել է, որ Ադրբեջանի գլխավոր նպատակը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատումն է և հաղորդակցությունների բացումը։ Նա հավելել է, որ հույս ունի նաև այնպիսի գործնական քայլեր տեսնել տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ, որը «կապահովի ադրբեջանական ապրանքների և քաղաքացիների անխոչընդոտ անցումը Նախիջևան»։ Ադրբեջանական այդ անկլավը երկրի հիմնական տարածքից առանձնացված է հայկական Սյունիքի մարզով, և այդ մարզով դեպի Նախիջևան ուղիղ տրանսպորտային միջանցքը, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը կլինի ամենակարճ ճանապարհը։

«Բայց, ցավոք սրտի, չնայած այն բանին, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից անցել է ավելի քան մեկուկես տարի, դա դեռ դեռ չի կատարվել»,- ամփոփել է Ադրբեջանի նախագահը։

Հունիսի 9-10-ը Երևան այցելած ռուս նախարարը, որը հանդես է գալիս, որոշ չափով, որպես խաղաղարար երկու մայրաքաղաքների միջև և ասել է, որ Մոսկվան տեսել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ բանակցել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ, և Ռուսաստանը պատրաստ է աջակցել այդ հարցում։

«Հաղորդակցության ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը, մեր գնահատմամբ, որոշակի առաջընթաց է գրանցել։ Ինձ թվում է, որ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպես կարելի է ամենահարմարավետ ճանապարհով լուծել ավտոերթևեկության կազմակերպման խնդիրը, որպեսզի արհեստական ​​խոչընդոտներ չստեղծվեն,- ասել է Սերգեյ Լավրովը,- ռեժիմը կպարզեցվի, բայց բացարձակապես հիմնված լինի հայկական տարածքի ինքնիշխանության ճանաչման վրա, և այստեղ որևէ երկիմաստություն լինել չի կարող»։

Բաքուն, սակայն, պնդում է միջանցքի արտատարածքային լինելը, և դա էլ հիմնական փորձաքարն է։ Ըստ Լավրովի՝ առաջընթաց կա նաև սահմանազատման հարցում։

«Սահմանազատման հարցով երկրորդ հանդիպմանը Երևանյան գործընկերները հաստատել են իրենց պատրաստակամությունը, հիմա որոշվում են ժամկետները։ Ես ոչ մի տեղից որևէ ազդանշան չեմ տեսել, որ կողմերը չեն ցանկանում մասնակցել բանակցություններին»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Այնուամենայնիվ, երկու երկրների սահմանին դեռևս լարված իրավիճակ է:

Բաքու-Երևան երկխոսության մեջ երրորդ կողմի դերին հավակնում է նաև ԵՄ-ն։ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ արդեն երեք անգամ հանդիպել են Բրյուսելում։ Սերգեյ Լավրովը կարծում է, որ ԵՄ-ն փորձում է «ներդնել իր ջանքերը մնացած խնդիրների լուծման գործում», սակայն միջնորդների Մինսկի խումբը, որը երկար տարիներ համարվում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական մեխանիզմը, «դադարեցրել է իր գործունեությունը ամերիկացի և ֆրանսիացի մասնակիցների նախաձեռնությամբ»։ Իսկ կոնկրետ Բաքվի համար, իրենց խոսքերով, «հակամարտությունը անցյալում է», և երկիրը կենտրոնացած է «վերադարձված» տարածքների վերականգնման վրա։

Հայ քաղաքագետ Հրանտ Միքայելյանը, սակայն, չի կիսում այդ ամբողջ լավատեսությունը: Նրա խոսքով, խոսակցությունները, թե կողմերը մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը «ընթացվում է ոչ միայն վերջին մեկուկես տարում, այլ նաև բոլոր 30 տարիներին»։ «Միևնույն է, խնդիրը կմնա նրանում, որ հակամարտությունը կարծես թե լուծվել է թղթի վրա, բայց խաղաղություն չկա, իսկ հաշտության պայմանագիրը դրա համար բավարար չի լինի։ Ադրբեջանի ողջ օրակարգը իրական խաղաղության հետ կապ չունի: Դա ընդամենը ևս մեկ բանակցային տարր է ավելի շատ տարածքներ, ավելի շատ քաղաքական, տնտեսական և այլ զիջումներ ստանալու համար»,- «iz.ru»-ի հետ զրույցում իր մտքերով է կիսվել փորձագետը։ Նրա խոսքով հակամարտության միակ լուծումն այն է, «երբ կողմերը ունեն ապագայի ընդհանուր տեսլական»։ «Բայց ես այս պահին նման հեռանկար չեմ տեսնում։ Ուստի Ռուսաստանը (որպես միջնորդ) առավել նախընտրելի է, քանի որ կարող է գոնե իր խոսքերը հիմնավորել ուժային փաստարկներով։ Բայց, հաշվի առնելով Ռուսաստանի շուրջ բոլոր աշխարհաքաղաքական ռիսկերը, այդ ճանապարհը ևս բավականին ռիսկային է»,- ասել է Միքայելյանը։

Քաղաքագետ Դենիս Դենիսովն էլ «iz.ru»-ին ասել է, որ հայ հասարակության վերաբերմունքն է խոչընդոտում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը և խաղաղության պայմանագրի կնքմանը։ Այդ երկրում Զանգեզուրի միջանցքի նախագիծն ընկալվում է որպես հերթական պարտություն, նրանց համար դա սկզբունքային պահ է։ «Քանի դեռ բնակչության վերաբերմունքը չի փոխվել, բոլոր մակարդակներում էլ արգելափակումներ են լինելու»,- եզրափակել է փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Naré-ն Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փարաքարը սգում է․ մեկ տարի առաջ կյանքից զրկվեց համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիԳազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն․ հասցեներ Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Արգենտինայի դրոշի ներքո ոսկե մեդալ է նվաճել Սի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Մխիթարյանը լեգենդ է, բայց ես բոլորից հիասթափված եմ. Եղիշե Մելիքյան Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Արցախահայերի հետ կապված խնդիրներն այնքան բարդ ու խորն են, որ ամենօրյա ուշադրության կարիք ունեն. Լիլիթ Գալստյան Կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակի տեսություն Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Կալուա լիկյորՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի «Ռուսական գազը դարձել է Հայաստանի «աքիլլեսյան գարշապարը». Ի՞նչը կփոխվի ԵՄ-ին Երևանի մերձեցմանը զուգընթաց»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 23-ին «Երեք մայրուղի կարող են կապել Վրաստանն ու Ռուսաստանը»
Ամենադիտված