Սարիկ Անդրեասյանն ամուսնության առաջարկ է արել սիրելիին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆBimru.ru–ն գրում է, որ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը միկրոբլոգում երկրպագուների հետ կիսվել է ուրախալի լուրով: Ինչպես պարզվել է, նա ամուսնության առաջարկ է արել իր սիրելիին՝ դերասանուհի Էլիզաբեթ Մորյակին։ Նրա խոսքով, ընտրյալը համաձայնվել է իր հետ, և այդ պատճառով մոտ ապագայում իրենք պլանավորում են ապագա հարսանիք և ռոմանտիկ ճամփորդություն։
Մատանով զարդարված ձեռքը իր միկրոբլոգում էլ հրապարակել է Անդրեասյանի սիրելին։ Ինչպես պարզվել է, ռեժիսյորը չի խնայել ոսկերչական իրերի վրա նախընտրելով Mercury ոսկերչական ընկերությունը, որի մատանիները արժեքը սկսվում է 3 մլն ռուբլուց։
Զույգին շտապել են շնորհավորել շոու-բիզնեսի իրենց գործընկերներին և մտերիմ ընկերները, այդ թվում Միրոսլավա Կարպովիչը, Իրինա Բեզրուկովան, Նատալյա Ռուդովան և Ագաթա Մուենիչեն։ Սոցցանցի շատ օգտատերեր նաև ենթադրում են, որ 37-ամյա Անդրեասյանի և նրա 26-ամյա սիրելիի ամուսնությունը կարող է տեղի ունենալ Հայաստանում, որտեղից է ծննդով Սարիկը։
Ելիզավետա Մորյակը երկրպագուներին խոստովանել է նաև, որ Անդրեասյանն իրեն ամուսնության առաջարկ է արել ռոմանտիկ միջավայրում. ռեժիսորը նրան հրավիրել է օդային զբոսանքի և մատանին նվիրել հայտարարելով իր սերը, թռչնի թռիչքի բարձրության վրա։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am