Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԺ պատգամավորի որդին ու քրեական հեղինակության սպանությունը. «Ժողովուրդ»

ԻՐԱՎՈՒՆՔ

2015 թվականին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Տիգրանյան 5 հասցեում սպանվել էր քրեական հեղինակություն Արթուր Հովհաննիսյանը՝ Չուգունը։ Աղմկահարույց այս սպանությունը այդպես էլ մնաց չբացահայտված, սակայն քրեական հեղինակության հարազատները չեն պատրաստվում լռել։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում սպանված Արթուր Հովհաննիսյանի հայրը՝ Գեւորգ Հովհաննիսյանն ասաց, որ իրավապահներին հայտնել է, թե ում է կասկածում։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի կողմից ներկայացված տեղեկության՝ 2015 թվականի հուլիսի 14-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում, Տիգրանյան 5 հասցեում հնչել էին կրակոցներ նույն հասցեի բնակիչ, 35-ամյա Արթուր Հովհաննիսյանի ուղղությամբ, երբ նա դուրս գալով շենքի մուտքից՝ գնացել էր դեպի հարեւանությամբ կայանված իր ավտոմեքենան։ Ի դեպ, Հովհաննիսյանը մենակ չէր եղել, նրա հետ էր եղել իր կնոջ եղբայրը, որն էլ, ըստ էության, տեսել էր, թե ով է կրակողը։ Ինչեւէ։

Դեպքի առթիվ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1 -ին մասի (դիտավորյալ սպանություն, որը պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք պահելը, կրելը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով) հատկանիշներով։

Ու մինչ իրավապահները քննում էին գործը, մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ սպանությունից մի քանի օր անց Արթուր Հովհաննիսյանը բախում է ունեցել ԱԺ պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդու՝ Արթուր Մանուկյանի հետ, ինչն էլ կարող էր պատճառ դառնալ, որ Արթուրին կրակեին։ Ի դեպ, ԱԺ պատգամավորի որդին Արթուր Հովհաննիսյանի քավորն է։ Արթուր Հովհաննիսյանի սպանությունը կապեցին նաեւ 2015 թվականի մարտի 4– ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարածքում սպանված քրեական հեղինակություն Լեւոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լյովիկի գործի հետ։

Բանն այն է, որ երբ սպանվեց Երրորդմասցի Լյովիկը, լուրեր տարածվեցին, թե նա «Նուբարաշեն» ՔԿՀ էր գնացել՝ այնտեղ պահվող իր մտերիմներից ոմն Դավիթ Իսպիրյանին այցելության, եւ հենց այդ հանդիպումից հետո էլ Լյովիկը սպանվեց։ Պարզվում է՝ Արթուր Հովհաննսիյանը եւս մտերիմ է եղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող Դավիթ Իսպիրյանի հետ։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում 

Հայաստանը ընտրություններից հետո. քաղաքական հաշվեհարդարների ժամանա՞կն էԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցությունը (ՀՆԿԿ) հանդես է եկել Հայաստանում․ պատմության այս օրը (27 հունիս)ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Գերմանիայի Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի ԱՄՆ-ը կխթանի Հնդկաստանի և Վենեսուելայի միջև էներգետիկ համագործակցությունը. ՌուբիոԲալթյան երկրները Եվրամիությանը կոչ են արել հնարավորինս շուտ ներկայացնել ռուսական նավթից լիակատար հրաժարվելու ծրագիրը․ FTՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզում. 4 անձ է ձերբակալվելՈչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄԱդրբեջանական լրատվամիջոցները հիստերիայի մեջ են ընկել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում Արցախի դրոշով թևանշանի պատճառովԻնչպես է Զիգմունդ Ֆրոյդի թոռը հոգնած պետական ծառայողին վերածել 39 միլիոն դոլար արժողությամբ գլուխգործոցի Վրաստանում թմրամիջոցների մաքսանենգության և իրացման գործով Թուրքիայի և Ճապոնիայի քաղաքացիներ են ձերբակալվելՊայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսինՄեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին ՀՀ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ Ս. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրն է այսօր TRIPP նախագծի իրականացման արժեքը․ ֆինանսների փոխնախարարը մանրամասնում է Արենիի ավագ սերնդի ներկայացուցիչներն այսուհետ ունեն ժամանցի նոր վայր. դռներն է բացել «Գտնված երազ» երկրորդ ակումբը Հային հայո՞վ․ Կրասնոդարը որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու դի Արտակարգ դեպք՝ Երևանում. հաջողվել է փրկել 3 քաղաքացիների կյանքըՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերին. նախարար Պուտինը ստորագրել է միգրանտների համար տուրքերը 5-12 անգամ բարձրացնելու մասին օրենքը Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով մաhացել է առնվազն 920 մարդ Իրանը պնդում է, որ ԱՄՆ-ն խախտել է հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրի 2 կետ Անձրևները կլինեն հորդառատՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզումՂրիմում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել Հարավային Կորեան հայտարարել է, որ իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է 10 ռուսական և չինական ինքնաթիռներ Փոխվել է դրոշմանիշային վճարի ավելի վճարված գումարի վերադարձի կարգը. ի՞նչ է փոխվումՍահմանադրական դատարանը միաձայն մերժել է «Միասնության թևեր»-ի դիմումը Սյունիքում «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին. փրկարարները հատուկ ճոպանների միջոցով փորձում են դուրս բերել ափ Ուկրաինայում նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը Գերմանիան ու Ֆրանսիան իմացել են իրենց մրցակիցներին ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆում Տարադրամի փոխարժեքները` այսօրԽոշոր ավտովթար Լոռու մարզումՆախկին պատգամավոր. Լատվիան չի փոխարինի Ռուսաստանի շուկան Հայաստանի համար Հայերը պնդում են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման պատճառով իրենց երկիրը վերածվում է թուրքական բենզալցակայանիԳալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»Վրաստանի համար ի՞նչ կնշանակի Ռուսաստանի և Հայաստանի միջև բեռնափոխադրումների կրճատումըԱրևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»Արդյո՞ք Էրդողանը կգրավի Հայաստանը Եվրոպայի փոխարեն. Փաշինյանին չեն ներելու. Ռուսաստանից հեռանալը թանկ կարժենաՄահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ «Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերը գրավել են Մարտակերտ քաղաքը. պատմության այս օրը (27 հունիս)
Ամենադիտված