Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում հակահայկական հիմնադրամ է ստեղծվել. պետական կազմակերպությու՞ն, թե՞ հասարակական նախաձեռնություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայում Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականությունը շարունակվում է բոլոր մակարդակներում: Հակահայկական ուղղվածություն ունեցող մի շարք կառույցներ համախմբվել են ու ստեղծել «TEKAR» հիմնադրամը (հապավում, որը նշանակում է թուրք-հայկական թեման ուսումնասիրող հիմնադրամ)։ Դրա գլխավոր նպատակ է հռչակվել «Հայոց ցեղասպանության պնդումների դեմ պայքարը»:

Թուրքագետ Անահիտ Վեզիրյանի խոսքով՝ դա զարմանալի չէ և ոչ էլ նորություն է.

«Թուրքիան այս առումով վերջին հարյուր տարվա ընթացքում չի փոխվել ու ակնկալել, որ այդ հարցում թուրքական քաղաքականությունում ինչ որ բան կփոխվի, ընդհանրապես սպասելի չէր, հատկապես որ 2015 թվականին ցեղասպանության 100 ամյակին այդ փոփոխությունը չեղավ։ Ֆուտբոլային դիվանագիտության ընթացքում, իհարկե, Թուրքիայում հայոց Ցեղասպանության հռետորաբանության հարցում որոշակի մարտավարական փոփոխություններ եղան, սակայն 2015 թվականից հետո Թուրքիան տարեցտարի կոշտացրել է իր հռետորաբանությունը։ Այսինքն՝ կարելի է ասել, որ ֆուտբոլային դիվանագիտության ընթացքում մարտավարական այդ փոփոխություններն արտացոլվել են ընդամենը հռետորաբանության մեջ։ Թուրքական թեզերը պարզապես համալրվեցին նոր թեզերով, և մենք տեսնում ենք, որ 2015 թվականից հետո Թուրքիան կամաց-կամաց կոշտացնում է իր հռետորաբանությունը այդ հարցի շուրջ, և ամեն անգամ Էրդողանի խոսքում էլ նկատում ենք Օսմայնան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված քաղաքականության արդարացման միտումներ»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Վեզիրյանը։ 

Թուրքագետի խոսքով՝  պետք է հասկանալ, թե այս կազմակերպության կամ մի կառույցի մեջ հավաքված խմբերի հետևում ինչքանով են կանգնած պետական կազմակերպությունները, սա ընդամենը հասարակական նախաձեռնություն է թե ոչ.

«Այս հարցերը պետք է հստակեցնել քանի որ հստակ չեն ուրվագծվում։ Սակայն եթե անգամ սա հասարակական նախաձեռնություն է, բնականաբար պետական ուղեգծի մեջ է լինելու, այսինքն առաջնորդվելու են այն թեզերով և գաղափարներուվ, որոնք որ միշտ եղել են և ձևավորվել են պետության կողմից կամ պետության հովանավորչությամբ։ Սրանք միակը չեն Թուրքիայում, տարբեր կազմակերպություններ կան․ օրինակ «Թալեաթ Փաշա» կազմակերպություն կա, որը ոչ միայն Թուրքիայում, այլ Թուրքիայից դուրս է հակահայկական քարոզչություն իրականացնում։ Այնպես չէ որ սա նորություն է։ Սա եղածների նման մի կազմակերպություն է լինելու, որը աշխատելու է Թուրքիայում քարոզչական գործունեություն ծավալել ու, բնականաբար, որոշակի շրջանակներում իր հեղինակությունը տարածելու ինչ որ միջոց է լինելու»։

Մարիամ Նալբանդյան

Մոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտյանուն հրաժարական է տվել Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ռադիոհեռախոս Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա ՍարգսյանըՊայթյուն, խոշոր հրդեհ և վթար․ ինչ է տեղի ունեցել գիշերը Երևանում«Մասնագետը կանխատեսել է Հայաստանի տնտեսության վիճակը ռուսական շուկան կորցնելուց հետո»«Հայաստանը տագնապալի լարվածության մեջ. քաղաքական ճգնաժամի հանդարտությո՞ւն փոթորկից առաջ»ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ. պատմության այս օրը (03 հուլիս)Ողբերգական վթար՝ ԱրմավիրումՀուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Լիլիթ Մակունցը հրաժարվել է. «Հրապարակ» ՔՊ-ում որոշել են գահընկեց անել նաև Անդրանիկ Քոչարյանին. «Ժողովուրդ» Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում. «Հրապարակ» Փաշինյանը մեկնել է Իրան․ ինչ է սպասվում Եղվարդ-Աշտարակ ճանապարհին «Renault» կցորդիչով բեռնատարում հրդեհ է բռնկվելՓաշինյանը կարևորել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի և կապակցիչների կառուցումըԻրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Բացառում եմ 2013 թվականի իրավիճակը, երբ Հայաստանը մեկ գիշերում հրաժարվեց ԵՄ հետ ասոցացման գործընթացից ու գնաց ԵԱՏՄ․ Փաշինյան«Տոտենհեմը» իրականացրեց ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը. պաշտոնականՔիմ Քարդաշյանը ապացուցում է, որ ընձառյուծի նախշերը և միկրոստրինգները դեռևս թրենդային են Թաիլանդում ավտոմեքենայի վրшերթի հետևանքով ութ բուդդայական վանական է զnhվել Հայաստանը դեռևս բախվում է նշանակալի տնտեսական ճնշման Ռուսաստանի կողմից, կարող ենք վերաուղղորդել այն արտադրանքները, որոնք այժմ մեծապես ուղղված են ռուսական շուկա, և դրանք ուղարկել ԵՄ միասնական շուկա. ֆոն դեր ԼայենՎաղը Կիևում հայտարարված է uգn օր՝ ի հիշատակ մայրաքաղաքի վրա ՌԴ-ի hարձակման զnhերի. Կիևի քաղաքապետՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբիՌուսաստանի տարածքում 327 ուկրաինական ԱԹՍ է խnցվել. ՌԴ ՊՆ Իրանն ԱՄՆ-ի հետ ստեղծում է գործառնական կապի ալիք Ուկրաինան հարվածել է «Լուկոյլ» ընկերության նավթավերամշակման գործարանին․ ՌԴ Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել բանակցել «Հըզբոլլահ»-ի հետ Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ 53-ամյա Սաշա Պլասկինը հետախուզվում է Հրդեհ՝ Եղվարդ-Աշտարակ ճանապարհին տախտակներ տեղափոխող «Renault» բեռնատարում Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ Մաhացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը ՀՀ-Թուրքիա սահմանի բացումը շահավետ կլինի ողջ տարածաշրջանի համար․ Մեհմեթ Քայա Ինչ է հայտարարագրել ՔՊ-ից Սահմանադրական դատարան տեղափոխված Վլադիմիր Վարդանյանը GTB Development ընկերությունը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերըԿասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման տեղամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Վրացական նավթավերամշակման գործարանը դադարեցնում է ռուսական նավթի ներմուծումը Վատ լուր՝ Temu-ից, Shein-ից և AliExpress-ից գնումներ անողների համար Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը Նորից ծանր լուր՝ Շենգավիթ ԲԿ-ից«WhatsApp» հավելվածում Վահրամ Բաղդասարյանի անունով ստեղծվել է կեղծ օգտահաշիվ Երկար ժամանակ ջուր չի լինիՄերգելյան ինստիտուտում տանիքը փլուզվել է․ կա հոսպիտալացվածԱնկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվելՕՊԵԿ-ը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ. «Փաստ»Լող, դահուկային սպորտ և հրաձգություն․ նոր ծրագիր՝ դպրոցականների համարԴադարեք գլուխը պատին խփել. Հայաստանում խոստովանում են ամբողջ քաղաքական պայքարի ճակատագրական սխալ հաշվարկը
Ամենադիտված