Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հունիսի 23)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - ՄԱԿ-ի պետական ծառայությունների աշխատողների օր, Միջազգային օլիմպիական օր, Լիտվա՝ Լիգոյի օր, Լյուքսենբուրգ՝ Մեծ հերցոգի օր, Իսպանիա՝ Սուրբ Խուանի տոնակատարության օր, Ղազախստան՝ Ոստիկանության օր, Մոլդովա՝ Պետական ինքնիշխանության հռչակման օր, Ուկրաինա՝ Պետական ծառայությունների օր, էստոնիա՝ Հաղթանակի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1724 - Ռուսական կայսրությունը և Թուրքիան կնքել են եզրափակիչ պայմանագիր, ըստ որի՝ Ռուսաստանը պահպանել է կասպիական ափամերձ հատվածները, իսկ Թուրքիան՝ Թիֆլիսը և էրիվանը։

1828- ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) Կարսի թուրքական կայազորը հանձնվել է ռուսներին:

1879 –ծնվել է քիմիկոս Ստեփան Ղամբարյանը։

1923 –ծնվել է սոցիոլոգ, քաղաքագետ, պատմաբան Մանուել Սարգսյանցը։

1934 –ծնվել է ճարտարապետ Թելման Գևորգյանը։

1946-Հայրենադարձների առաջին քարավանը «Տրանսիլվանիա» շոգենավով դուրս է եկել Բեյրութից և մի քանի օր անց ժամանել Բաթում։ Այստեղից գնացքներով նրանց տեղափոխել են Հայաստան։

1953 –ծնվել է Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը։

1956– վախճանվել է սփյուռքահայ նշանավոր գրող Մայքլ Արլենը։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերութուններ է հաստատել ՀԱՀ-ի հետ։

1993- Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ԼՂՀ զինված ուժերը լրիվ վերահսկողություն են հաստատել Աղդամ քաղաքի վրա։

2002 –վախճանվել է բանաստեղծ, արձակագիր Մկրտիչ Սարգսյանը:

2004 –վախճանվել է նկարիչ Վահան Խորենյանը։

2006- Երևանում հրազենային կրակոցներից սպանվել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդին՝ Սեդրակ Զատիկյանը:

2009-Համաներմամբ ազատ են արձակվել ևս 4 ընդդիմադիրներ՝ Գագիկ Ջհանգիրյանը, Պետրոս Մակեյանը, Վահե Ղազարյանը և Գևորգ Մանուկյանը, իսկ ընդհանուր առմամբ, համաներման գործընթացի արդյունքում ազատ են արձակվել կալանավորված ընդդիմադիրներից 19-ը:

2011- Ռուսաստանը վավերացրել է 102-րդ ռազմաբազայի մասին փաստաթուղթը։

2013- Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է երրորդ սերնդի 3G շարժական ինտերնետային ցանց։

2015-լուսաբացին ոստիկանները ցրել են Բաղրամյան պողոտայում գրեթե տասը ժամ խաղաղ նստացույց անող քաղաքացիներին՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի դուրս ելած «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամներին։

2020- վախճանվել է երգիչ Արթուր Ումրոյանը:

2021- Ստեփանակերտում տեղի է ունեցել հանրահավաք Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

718 —իսպանական Աուստուրիա պրովինցիայում տեղի է ունեցել Կովադոնգի հովտի ճակատամարտը, որտեղ Պելայոյի ղեկավարած տեղացիների աշխարհազորը կանգնեցրել է արաբների արշավանքը Իսպանիա։ Այդ ճակատամարտը համարվում է Ռեկոնկիստիայի սկիզբ։

1750 —ծնվել է ֆրանսիացի թեոլոգ և միներալոլոգ Դեոդա դե Դոլոմյեն, որի անվամբ է անվանվել դոլոմիդ միներալը։

1771 —առաջին անգամ Իսպանիայում կարրիդայի ժամանակ զոհվել է մոտադոր՝ Խոսե Կանդիդո Էկսպոզիտոն։

1803 —Ռոբերտ Ֆուլտոնը Սենա գետի վրա ցուցադրել է առաջին շոգենավը։

1846– բելգիացի երաժիշտ Ադոլֆ Սաքսը իր պատրաստած սաքսոֆոնի համար ստացել է արտոնագիր։

1852– վախճանվել է ռուս նկարիչ, «Պոմպեյի վերջին օրը» հայտնի կտավի հեղինակ Կարլ Բրյուլովը։

1865 —ավարտվել է ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմը։

1868– ամերիկացի Քրիստոֆեր Լետեմ Շոուլզը արտոնագիր է ստացել տպագրական մեքենայի համար, որը իրենից ներկայացրել է մեծ սեղան, իսկ ստեղնաշարը նման է եղել դաշնամուրի ստեղնաշարին։

1888 —ֆրանսիական Լիլլ քաղաքում տպագրողների օրվա կապակցությամբ առաջին անգամ բանվորների երգչախմբի կատարմամբ  հնչել է «Ինտերնացիոնալը», որը հետագայում դարձել է ԽՍՀՄ-ի հիմնը, իսկ ներկայումս էլ Կոմունիստական կուսակցության հիմն է։

1889 —ծնվել է ռուս խորհրդային բանաստեղծ, թարգմանիչ և գրականագետ Աննա Ախմատովան (իսկական ազգանունը Գորենկո)։

1894– ստեղծվել է Միջազգային Օլիմպիական Կոմիտեն։

1912– ծնվել է անգլիացի մաթեմատիկոս, տրամաբան, գաղտնավերլուծող և ինֆորմատիկայի մասնագետ Ալան Թյուրինգը։

1936– ծնվել է ամերիկացի գրող, արձակագիր Ռիչարդ Բախը («Ջոնաթան Լիվիգստոն», «Ճայը», «Պատրանքներ»)։

1944 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային զորքերը սկսել են «Բագրատիոն» օպերացիան, որի ժամանակ ազատագրվել են Բելոռուսը և Լիտվան։

1956 —Համել Աբդել Նասերը ընտրվել է Եգիպտոսի նախագահ։

1962 —ծնվել է ռուս լրագրող, «ВИD» հեռուստաընկերության նախագահ, «Взгляд» հաղորդման առաջին հաղորդավարներից մեկը հանդիսացող Ալեքսանդր Լյուբիմովը։

1972– ծնվել է ֆրանսիացի հանրահայտ ֆուտբոլիստ, բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը հանդիսացող Զինեդին Զիդանը։

1998 —աշխարհում առաջին անգամ իրականացվել է մարդկային ուղեղի փոխպատվաստում։

2004 —Ճապոնիայի կառավարական հանձնաժողովը թույլատրել է իրականացնել մարդկային էմբրիոնների կլոնավորում հետազոտական նպատակներով։

2016 —Մեծ Բրիտանիայի քաղաքացիները անց կացված հանրահավաքում կողմ են արտահայտվել երկրի Եվրոմիությունից դուրս գալուն։


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Հումքից դեպի պատրաստի արտադրանք․ Սամվել Կարապետյանը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման իր տեսլականը Մակրոնի և Փաշինյանի նպատակների մասին. Վտարել բոլոր ռուսներին և վաճառել Հայաստանը Թուրքիային Աշտարակի գյուղերից մեկում 5-ամյա երեխան ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոցԵվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ»Պլանային անջատումներ՝ նշված հասցեներում «Նիկոլի՝ Հայաստանում իշխանության մնալը օդ ու ջրի նման անհրաժեշտ է թուրք-ադրբեջանական տանդեմին». «Փաստ»Ադրբեջանցիները Վարդենիսի Վերին Շորժա բնակավայրի մոտ առաջ են շարժվել 3 կիլոմետր խորոնալով Հայաստանի տարածքի և սկսել խրամատներ փորել․ պատմության այս օրը (12 մայիս)Հայաստանում YouTube-ի մոնետիզացիան այսօրվանից հասանելի է․ Մխիթար Հայրապետյան Սպասվում է անձրև և ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազիՄեր՝ էությամբ հայ քրիստոնյաներիս խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն. «Փաստ»Տավուշում վագոն-տնակ է այրվել Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ»Սեմինարիայի շենքը հայոց թեմին է վերադարձվել Սամվել Կարապետյանի աջակցությամբ. «Փաստ»Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. որքա՞ն գումար կպահանջվի պետբյուջեից. «Փաստ»Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի. «Փաստ»Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ» «Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը կոչնչացնի ցանկացած իշխանության լեգիտիմությունը». «Փաստ»Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. «Հրապարակ» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ»Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում. «Հրապարակ» Սարերի ու ձորերի տարբերություն. «Փաստ»57-ամյա Շիոն ընտրվել է Վրաստանի նոր պատրիարք Մաhացու hանտավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում Բախվել են Վանաձոր-Սպիտակ-Լեռնավան երթուղին սպասարկող «Գազել»-ը ու «ՈւԱԶ»-ը․ կա 6 վիրավոր Ժամանակն է, որ բրիտանական կողմն իր համար սանիտարներ հրավիրի․ Զախարովա Որպես անհետ կորած որոնվում է 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանը Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր Ուկրաինական պատվիրակությունն ԱՄՆ-ում քննարկել է պատերազմի դադարեցման հարցը Եկեղեցին մեկ այցով խուճապի մատնեց իշխանությանըՄաhացել է Տիգրան Վարդանյանը Կիևի հռչակավոր «Սուրբ Սոֆիա» տաճարը գործարկել է հայալեզու աուդիոէքսկուրսիա Սպառնալի՞ք, թե՞ զգուշացում Մոսկվայից ՆԳՆ-ն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար պարտադիր դարձնել նույնականացման քարտ ունենալը Խոշոր ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել Քրեական հետապնդում 4 անձանց նկատմամբ, որոնցից 2-ը Նոր Նորքի ղեկավարի աշխատակազմի պաշտոնյաներ են Սպասվում է անձրև և կարկուտ«Հայաստան. Կողմ և դեմ» Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ կա տուժած Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գինու շշի խցանում Լիտվայի պետական արխիվի կայքէջում վերականգնվել են Հայոց gեղաuպանnւթյան մասին արխիվային հրապարակումները Mövenpick-ը գալիս է Հայաստան1-ին դասարան ընդունվող երեխաների համար նախատեսված ժամանակացույց. ինչ պետք է անել Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Ադրբեջանը բացահայտ աջակցություն է ցուցաբերում Նիկոլ Փաշինյանին Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք կատարելու ժամանակ բռնկվել է«Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի Քարոզարշավ առանց հավասար պայմանների
Ամենադիտված