Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մինսկի խմբին ասենք «ցտեսություն». Ղարաբաղում ե՞րբ խաղաղություն կլինի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

News.ru-ն գրում է, որ Բաքվում կայացել է «Մարտահրավերներ համաշխարհային աշխարհակարգին» 9-րդ գլոբալ համաժողովը, որի հյուրերն են եղել պետությունների և կառավարությունների ներկա և նախկին ղեկավարներ, ինչպես նաև ականավոր քաղաքական գործիչներ։ Իրականում միջոցառումը դարձել է հերթական միջազգային հարթակը, որտեղից հնչել է Բաքվի ձայնը։ Միջոցառման գագաթնակետը եղել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը, որը ավանդաբար նվիրված է եղել ղարաբաղյան կարգավորման խնդիրներին։

Ալիևի վերջին հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Բրյուսելում հույս էր ներշնչել, որ Բաքվի և Երևանի միջև տարիներ շարունակվող հակամարտությանը կավարտվի։ Եվրոպական հարթակի շուրջ բանակցությունները նպաստել են սահմանային հանձնաժողովի ստեղծմանը, որի առաջին հանդիպումը անմիջապես է անցկացվել Ադրբեջանի և Հայաստանի սահմանին: Այդ  առաջխաղացումը լիովին հավանության է արժանացել արևմտյան գործընկերների կողմից, որոնք ակնհայտորեն փորձում են Մոսկվային դուրս մղել ղարաբաղյան հարցում միջնորդական առաքելությունից։ Բրյուսելին դա նույնիսկ հաջողվել էր, բայց ոչ երկար ժամանակով։ Ներկայումս չնայած կողմերն ամեն օր հայտարարում են խաղաղ ճանապարհով շարժվելու իրենց ցանկության մասին, սակայն ընթացող գործընթացները չեն ստանում գործնական շարունակություն։ Կրկին խնդիրներ կան, Ալիևի ելույթում, համենայն դեպս, դրական ազդակներ չեն եղել։

Ադրբեջանի ղեկավարը իր ելույթում բարձրացրել է Զանգեզուրի միջանցքի ստեղծման ցավոտ հարցը։ Այդ միջանցքը, ըստ Ալիևի, «խաղաղության պայմաններից մեկն է»։ Միաժամանակ, Ադրբեջանի ղեկավարը վստահ է, որ հայերն այլ ճանապարհ չունեն, քան ընդունել Բաքվի պայմանները, և հրաժարվելով փոխզիջման գնալ այդ հարցում, նրանք պարզապես փորձում են ժամանակ շահել և ձգձգել խաղաղության գործընթացը։ Բայց հայերը նման երթուղու կառուցումը համարում են սպառնալիք Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Միևնույն ժամանակ Փաշինյանը շարունակում է Ադրբեջանից պահանջել Ղարաբաղի համար որոշակի կարգավիճակ՝ այնտեղ ապրող հայերի «անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելու համար»։ Ավելին, զիջումների գնալու և այդ հարցում «նշաձողն իջեցնելու» վարչապետի միտքը Երևանում բողոքի ալիքների և բազմաթիվ հանրահավաքների պատճառ է դարձել։ Ապրիլի վերջից Երևանի փողոցները լցված են գործող իշխանության հրաժարականը պահանջողներով։

Ադրբեջանի իշխանությունները, իրենց հերթին, համոզված են, որ կոնֆլիկտները ծագում են հենց հայկական կողմի «կարգավիճակի» «վտանգավոր և հակաարդյունավետ» պահանջների պատճառով, երբ խոսում են «գոյություն չունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» մասին: Եվ դա «փակուղի» է, քանի որ Բաքուն երաշխավորում է հանրապետության տարածքում ապրող բոլոր ազգությունների անվտանգությունը։

Ալիևը իր ելույթում անդրադարձել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբին, որի գործունեությանը Բաքուն հակադրվում է ավելի քան մեկ տարի, և դրա վերածննդի մասին անգամ խոսակցությունները «առաջացնում են Բաքվի խիստ հակազդմանը»։ Ուստի ադրբեջանական կողմը հանգիստ շունչ քաշելով հայտարարել է, որ կազմակերպությունն այլևս չի գործելու։ «Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին կարող եմ ասել, որ այն կորցրել է իր նշանակությունը։ Պետք է հրաժեշտ տալ նրան: Այդ հակաարդյունավետ խմբին պետք է ասել ոչ թե «շնորհակալություն և ցտեսություն», այլ պարզապես «ցտեսություն», քանի որ նրա թոշակի գնալու ժամանակն է», - ասել է Ալիևը:

Դրան անմիջապես արձագանքել է Երևանը, որը դեռ պնդում է, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ, և դրա համապարփակ լուծումը պետք է տրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի շրջանակներում։ Բայց ինչ էլ որ ասվի, այսօր այդ եռյակից գործնական քայլեր չկան։ Իսկ Մոսկվան ընդհանրապես ասում է, որ Ֆրանսիան և ԱՄՆ-ը ուկրաինական ճգնաժամի ֆոնին հրաժարվել են նման ձևաչափով աշխատել Ռուսաստանի հետ։

Միևնույն ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբին փոխարինող է գտնվել։ Այսպիսով, Ալիևը հետաքրքիր առաջարկ է արել Հարավային Կովկասում փոխգործակցության նոր ձևաչափ ստեղծելու ուղղությամբ, որն է Վրաստան, Հայաստան և Ադրբեջան ձևաչափը։ Ինչպես հայտնի է, Թբիլիսին հրաժարվել է մասնակցել ստեղծված «3 + 3» վեցակողմ հարթակին (ընդգրկված են Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, ինչպես նաև նրանց հարևաններ Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը) Մոսկվայի պատճառով։ Ուստի Հարավային Կովկասում զարգացած ենթակառուցվածք ստեղծելու համար Ադրբեջանի ղեկավարը վրացի գործընկերների հետ այլընտրանքային ձևաչափ է առաջարկել, որպեսի կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկեն անդրսահմանային գետերի և տրանսպորտային հանգույցների հարցերը։ Սակայն, ըստ Բաքվի, Երևանը հրաժարվել է նման եռակողմ երկխոսությունից։

Նման մեղադրանքները վերջնականապես են բարկացրել հայկական կողմին, որը դա անվանել է «ապատեղեկատվություն»։ «Մենք ոչ միայն չենք մերժել, այլ նաև միշտ դրական ենք վերաբերվել նման շփումներին և նշել դրա վրա աշխատելու անհրաժեշտությունը»,- հայտարարել է Հայաստանի ԱԳՆ-ն:

Քանի որ հայկական կողմը նման դիրքորոշում ունի, ուրեմն, հավանաբար, մոտ ապագայում պետք է սպասել այդ գործընթացի մեկնարկին։ Ավելին, Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, ելույթ ունենալով Բաքվում կայացած համաժողովում աջակցել է ադրբեջանական կողմի նման նախաձեռնությանը։

Այսինքն ստացվում է, որ ըստ Ալիևի հայտարարության «Բաքվի միակ նպատակը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելն է», քանի որ դա կնպաստի Հարավային Կովկասում «զարգացման նոր խաղաղ փուլի» մեկնարկին։ Բայց մինչ օրս դեռ շատ հարցեր ու տարաձայնություններ կան երկրների միջև։ Ադրբեջանի ղեկավարը սպառնացել է, որ եթե Հայաստանի իշխանությունները կրկին չգնան զիջումների և նորից մտածեն պատերազմի մասին, ապա դա կարող է դառնալ «աղետ» և «Հայաստանի պետականության վերջը»։ Այնուամենայնիվ պետք է արձանագրել, որ դեպքերի նման զարգացումը ձեռնտու չէ կողմերից և որևէ մեկին:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Մինչև 15.00-ն ջուր չի լինի․ հասցեներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 24-ին Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Naré-ն Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փարաքարը սգում է․ մեկ տարի առաջ կյանքից զրկվեց համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիԳազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն․ հասցեներ Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Արգենտինայի դրոշի ներքո ոսկե մեդալ է նվաճել Սի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Մխիթարյանը լեգենդ է, բայց ես բոլորից հիասթափված եմ. Եղիշե Մելիքյան Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Արցախահայերի հետ կապված խնդիրներն այնքան բարդ ու խորն են, որ ամենօրյա ուշադրության կարիք ունեն. Լիլիթ Գալստյան Կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակի տեսություն Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Կալուա լիկյոր
Ամենադիտված