Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեւանում նորածին է մահացել. երկու անգամ դատապարտված բժիշկը երեխային աքցանով է դուրս բերել. Նոր մանրամասներ ողբերգական դեպքից

ԻՐԱՎՈՒՆՔ

Կիրակի` հունվարի 29-ին, Երեւանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրում նորածին է մահացել: Փոքրիկը ծնվել է Արմավիրի բժշկական կենտրոնում, առողջական վիճակը վատթարանալու պատճառով տեղափոխվել է մայրաքաղաք, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Մահացած նորածնի հարազատները կարծում են, որ տեղի ունեցածը ծնունդն ընդունող բժիշկ Նշան Գեւորգյանի մեղքով է, որովհետեւ ծնվելու ժամանակ նա վնասել է փոքրիկի գլուխը: Երեխայի պապիկը` Ռուստամ Իսայանը, որն, ի դեպ, կորցրել է իր առաջին ու միակ թոռնիկին, մեր զրույցում պատմեց, որ հարսը Արմավիրի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունք է ընդունվել հունվարի 26-ի առավոտյան: Բժիշկները նրան հետազոտել են, ասել են, որ ամեն ինչ կարգին է, վիճակը բավարար է ու երեկոյան կծննդաբերի: Իսկ արդեն ծննդաբերության ժամանակ հարազատներին տեղեկացրել են, որ կինը նեղ կոնքեր ունի եւ դժվար ծննդաբերություն է սպասվում: Այդ ընթացքն իսկապես բարդ է եղել, ու երեխան լույս աշխարհ է եկել մանկաբարձական աքցանի օգնությամբ: 

«Մեզ ասացին, որ ծնունդը նորմալ է եղել, մի քիչ պտղաջուր է անցել ստամոքս, բայց դա բոլորի մոտ է լինում, երկու-երեք ժամվա մեջ վերանում է: Երկրորդ օրը` ամսի 27-ի առավոտյան, գնացինք, ասացին, որ երեխան նորմալ է, ինձ ուղարկեցին, դեղատնից կաթ բերեցի: Լրիվ պտղաջուրը չմաքրված` երեխային կաթ էին տվել: Ասացին` կերել է, նորմալ է վիճակը: Գիշերվա ժամը մեկին երեխան վատացել է: Առավոտյան տեղեկացրին, որ շատ վատ վիճակում է, անհույս է, Երեւանից կանչ են արել, «Մուրացանի» վերակենդանացման բաժնից, պետք է գան, տեղափոխեն Երեւան: Այնտեղ էլ ասացին, որ վիճակը ծանր է, արյուն գրեցին, չորրորդ կարգի արյուն էր, ես գնացել Քանաքեռ-Զեյթունից արյուն եմ առել, բերել տվել բժշկին, որ իրենք ներարկեն երեխային: Բայց հաջորդ օրը մեզ ասացին, որ նա մահացել է»,- մանրամասնեց Ռուստամ Իսայանը:

«Դա Նշան Գեւորգյանի պատճառով է եղել, ուրիշ մեղավորություն չկա: «Ժիմուկով» վնասել է երեխային: Կարող էր կեսօրին ասել` հարգելիս, գիտես ինչ կա, ձեր հարսը դժվար ծնունդ կունենա, տարեք Երեւան կամ մենք կեսարյան հատում անենք: Դրա մասին խոսք չի եղել: «Ժիմուկով» է քաշել, հանել երեխային»,- շարունակեց մեր զրուցակիցը: Նա հավաստիացրեց, որ հարսը հղիության ողջ ընթացքում գտնվել է բժիշկների հսկողության ներքո եւ երբեք որեւէ խնդիր ու բարդություն չի առաջացել: Մահացած նորածնի պապիկն ասաց, որ երեխան աղջիկ էր` 3 կգ քաշով. «Անունը դեռ չէինք որոշել, այդպես էլ անանուն գնաց»:

Երեւանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական եւ նորածնային վերակենդանացման կլինիկայի ղեկավար Հրանտ Կալենտերյանը, խոսելով նորածնի մահվան պատճառի մասին, ասաց, որ իրենք նրա մոտ ախտորոշել են ներարգանդային թոքաբորբ, ուղեղի հիպոքսիկ ախտահարում (հիպոսքիա` թթվածնային քաղց-խմբ.), ցնցումային համախտանիշ եւ պոլիօրգան անբավարարություն (բազմաթիվ օրգանների գործունեության խանգարում-խմբ.):

Պատասխանելով մեր հարցին` բժիշկն ասաց, որ նշված ախտորոշումը սովորաբար մահվան պատճառ է դառնում տասը տոկոս դեպքերում: Իսկ Արմավիրի բժշկական կենտրոնում սխալներ թո՞ւյլ են տրվել, թե՞ չէ, նա չցանկացավ գնահատել: Չբացառեց նաեւ, որ նորածնի կյանքը կարող էր փրկվել` ավելի շուտ Երեւան տեղափոխվելու դեպքում: Իսկ որ պտղաջուր կուլ տալը հնարավոր է վիճակի վատթարացման պատճառ դառնալ, նա հավանական չհամարեց. «Եթե դա լիներ պատճառը, նա հենց առաջին օրը ծանր վիճակում էր լինելու: Իսկ առաջին երկու օրն այդքան ծանր չի եղել վիճակը: Դա կարող է ընդամենը կասկած լինել: Ռենտգեն նկարի վրա մենք ունենք լավ արտահայտված թոքաբորբ: Դա փաստ է: Տեսել ենք ցնցում, որը նույնպես փաստ է»:

Արմավիրի բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Նշան Գեւորգյանի հետ մեզ չհաջողվեց կապ հաստատել: Նրա բջջային հեռախոսն անջատված էր, իսկ բուժհաստատությունից ասացին, որ այդ օրն աշխատանքի չի եկել: Ի դեպ, նրա գործընկերն էլ, ինչպես մահացած նորածնի հարազատները, կարծում են, որ եթե ժամանակին կեսարյան հատման ճանապարհն ընտրվեր, նման ողբերգություն տեղի չէր ունենա:

Նշված բուժկենտրոնի ծննդաբերական բաժանմունքի բժիշկ-նեոնատոլոգ (մանկաբույժ) Իրինա Խաչատուրյանն ասաց, որ իրենց հաստատությունում երեխայի մոտ թոքաբորբ չի ախտորոշվել: Քանի որ երկար ժամանակ փոքրիկը չի կարողացել ծնվել, նրա մոտ առաջացել է թթվածնային քաղց ու ծնվելիս էլ չի ճչացել: Ճիչը լսվել է վերակենդանացման որոշակի միջոցառումներից հետո միայն:  

«Բարդություններն առաջացել են գործիքով ծնվելու հետեւանքով: Ուրիշ պատճառ չի կարող լինել: Գլուխը սեղմվել է եւ առաջացել արյան զեղում: Մեզ մոտ երեխայի մասին գրվել է, որ գլուխն է տուժել: Բացի այդ, քանի որ ծննդաբերությունը ձգձգվել է, երեխայի գլուխը ոչ մի կերպ դուրս չի եկել, նա թթվածնի քաղց է տարել: Թթվածնի քաղցն էլ հանգեցնում է արյան զեղումի: Բայց, ընդհանրապես աքցան չպետք է դրվի, աքցանը ծանր է անդրադառնում երեխաների վրա: Դա պետք է դրվի ծայրահեղ դեպքերում: Աքցանը արդեն անցյալ է: Եթե խնդիր կա, պետք է կեսարյան արվի եւ վերջ, դա է ելքը: Բայց քանի որ ես մանկաբույժ եմ, չեմ կարող քննադատել, ասել ինչու ես դրել: Ինքն էլ (Նշան Գեւորգյանը-խմբ.) պատասխանում է, որ կյանքի հարց էր, երեխան չէր ծնվում, այդ պահին պետք էր մի բանով հանել»,- նշեց բժշկուհին:

Հ.Գ.-1 Մահացած նորածնի հարազատները մտադիր չեն դիմել դատարան: «Իրենց գրածով ես ո՞ւմ դեմ բողոքեմ»,- պատասխանեց մահացած նորածնի պապիկը` համոզված, որ երեխայի առողջական խնդիրների մասին բժշկական գրառումներն ի վնաս բժշկի չեն լինելու, իսկ հակառակն ապացուցել նրա ընտանիքը չի ցանկանում:

Հ.Գ. -2 Նշան Գրիգորյանը երկու անգամ դատապարտվել է. մեկը 2011 թվականին` մասնագիտական պարտականությունները պատշաճ չկատարելու՝ հիվանդի մահվան պատճառով, մյուսը` 2015 թվականին` կաշառք վերցնելու համար: Մի դեպքում նա ազատ է արձակվել համաներմամբ, մյուս դեպքում` բժշկի նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Ժամանակին նա եղել է Արմավիրի բժշկական կենտրոնի տնօրենը:

Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է
Ամենադիտված