Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք վստահորեն ունենալու ենք փոփոխություններ, ու դրանք կլինեն, երբ քաղաքական օրակարգերը համապատասխանեն հանրային պահանջարկին. Ալեն Ղևոնդյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Դիմադրության շարժման 44 օրը.

Երեկ «Դիմադրության» շարժումը հայտարարեց, որ Ֆրանսիայի հրապարակում վրանները հավաքելու է ու փողոցային քաղաքական պայքարի նոր ֆորմատների ու մարտավարության է անցնում:

Այս թեմայի վերաբերյալ կփորձեմ քաղաքագիտական ու տեխնոլոգիական մի քանի դիտարկում անել:

Նախ՝ վրանային ճամբարը քաղ. տեխնոլոգիական մեթոդ էր, որ նպատակ ուներ փողոցային քաղաքական պայքարի հարթակ ստեղծել, որը, կարծում եմ, անցած 44 օրվա ընթացքում, մի զգալի մասով կայացավ: Դրա ցուցիչ էին հրապարակում օր-օրի ավելացող վրանների քանակը, քննարկումների նորանոր հարթակներն ու թեմաները, նոր մարդիկ և տարաբնույթ միջոցառումները: Այսինքն տեխնոլոգիական առումով Ֆրանսիայի հրապարակի վրաններն իրենց առջև դրած խնդիրը լուծեցին՝ կարողացան իրենց շուրջ կենտրոնացնել ընդդիմադիր շերտեր ու նաև պասիվ որոշակի թվով շրջանակներ, որոնք դարձան Դիմադրության շարժման ակտիվը:

44 օր ձգված Դիմադրության շարժման ֆորմատը, որ նպատակ էր հռչակել ներկա վարչախմբից ազատվելը, իր հիմնական նպատակին այս փուլում չհասավ: Սակայն նշեմ, որ առաջադրված խնդիրների մասով կարողացավ որոշակի լուծումներ տալ՝ մասնավորապես անտարբեր, իներտ, աբսենտեիստ մարդկանց մոտ պայքարի ու քայլ անելու մոտիվացիա առաջ բերեց պետականակործան ներկա գործընթացներում հնարավոր մասնակցության մասով: Դրան նրանք հասան հանրահավաքների, քայլերթերի, այնպես էլ ճանապարհների պարալիզացման, ակտիվ մեդիա քաղաքականության և այլ ակցիաների, գործիքների միջոցով: Ավելին՝ կարողացան իրենց շուրջը ակտիվ ընդդիմադիր շրջանակ ձևավորել, որը պարբերաբար բարձր մոտիվացիայով մասնակցում էր ակցիաներին՝ ցույց տալով քաղաքական պայքարի ակտիվ որակներ: Դրա թվային ցուցիչներից էր այն, որ փողոցային ակցիաների ողջ ընթացքում Դիմադրության շարժումը ունեցավ մոտ 2600 բերման ենթարկված ՀՀ քաղաքացի:

Պայքարի քաղաքական ու բովանդակային կոմպոնենտն իր մեջ փաստացիորեն ամփոփում էր երեք հիմնական ուժերի ՝ «Հայաստան» Դաշինք - ՀՅԴ, ՀՀԿ և «Հայրենիք» կուսակցության քաղաքական ու գաղափարական պլատֆորմները. հրապարակում առկա էին նաև մի շարք նոր կուսակցություններ, թիմեր, խմբեր, հայրենակցական միություններ, Հ/Կ, հիմանդրամներ, որոնց գաղափարական մոտեցումները տեղավորվում էին պետություն պահելու ու Արցախը չհանձնելու միջակայքում: Սա արձանագրում է մեկ կարևոր իրողություն, որ պետականակործան ներկա իրողությունների ներքո երբեմն նաև իրար նկատմամբ քաղաքական սիմպատիա չունեցող քաղաքական շրջանակները պատրաստ են միացյալ պայքարի: Սա շատ կարևոր արձանագրում է հատկապես գալիք քաղաքական գործընթացներում պլանավորում անելու մասով:

Ակնհայտ էր որ «Դիմադրության» շարժումը ուներ կազմակերպչական, տեխնիական, արարողակարգային, օպերատիվ կառավարման ու փողոցային պայքարի տարբեր կոմպոնենտներ իրական ժամանակի մեջ անհրաժեշտ չափով արդյունավետ մեկտեղելու հետ կապված մի շարք խնդիրներ: Մի պահ մենք հայտնվել էին մի իրավիճակում, երբ մարդկանց հետ զրույցներում, գրեթե բոլորը ասում էին, թե հրապարակի բեմից ո՞վ ի՞նչ պետք է ասի ու ինչպես, ի՞նչ շեշտադրումներով. ստացվել էր «ազգ - քաղ տեխնոլոգ» իրավիճակը, որը սակայն լավ է, քանի որ մարդկանց մոտ սրտացավության մղումներից էր դա արվում:

Գաղափարական առումով արձանագրենք նաև, որ որքան էլ «Դիմադրության» շարժումը փորձեց փողոցային պայքարի լեգիտիմությունն ուղղակիորեն կապել երկիրը ու Արցախը փրկելու նպատակադրման հետ, դա անհրաժեշտ չափով չստացվեց, որի մասին նաև իր խոսքում նշեց նաև շարժման լիդերը. «հրեշավոր նախկինների վերադարձի ստվերը» և «Դիմադրության» շարժման հանրահավաքներին նախկինների հետ ասոցացվող օդիոզ կերպարները, մի շարք հանրային նեգատիվ ընկալում ունեցող չինովնիկների առկայությունը ամեն կերպ պայմաններ ստեղծեցին, որ «երկիրը փրկելու» օրակարգը տորպեդահարվի «նախկինների իշխանության վերադառնալու» կենցաղային ընկալմամբ, որը և բավական արդյունավետ օգտագործեցին իշխանական մեդիա ու քարոզչական շրջանակները:

Բավական գնահատելի էր նաև այն, որ շարժման քաղ. որոշում ընդունող ակտիվը միգուցե ոչ միշտ ու միգուցե ոչ անհրաժետ չափով, բայց սեփական քաղաքական մենեջմենտի ու օպերատիվ կառավարման մեջ հաշվի էր առնում շարժման սկզբնական փուլում թույլ տրված բացթողումները և փորձում շտկումներ անել: Փաստացիորեն կարելի է արձանագրել, որ վրանային պայքարի ավարտը և Դիմադրության շարժման վերաֆորմատավորումը, տրանսֆորմացումը կարելի է դիտարկել նաև այդ պրիզմայով:

Իհարկե կարելի է առավել դետալիզացնել ու անդրառանալ ելույթներին ու մեսիջներին, հարթակներից կոչեր անող մարդկանց ու շրջանակների ու քաղական ակցիաների արդյունավետության ամենատարբեր կետերին, սակայն դա իհարկե շատ երկար ու միգուցե հոգնեցուցիչ կլինի:

Կարելի է ընդհանրացնել և մեկ հիմնական արձանագրում անել, որ մենք այսօր ունենք պասիվից ակտիվ ընդդիմադիր կեցվածքի վերափոխվող հանրային (հիմնականում քաղաքաբնակ) շրջանակ, որը անհրաժեշտ քաղաքական առաջարկի պայմաններում լայն քաղաքական մասնակցություն կցուցաբերեն երկրի քաղաքական կյանքում:

Այսօր ՀՀ-ում հասարակության մի ստվար շերտ է առկա, որ քաղաքական ուժերից սպասում է ճիշտ, սպասված, հիմնավոր, ոչ պոպուլիստական քաղաքական առաջարկի, որը կհամապատասխանի իր քաղաքական քիմքին, որի համաձայն էլ նա քաղաքական վարք կցուցաբերի:

Մենք վստահորեն ունենալու ենք փոփոխություններ, ու դրանք կլինեն, երբ քաղաքական օրակարգերը ու դրանք ներկայացնողները համապատասխանեն հանրային պահանջարկին ու գեպոլիտիկ իրողություններին:
Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Ընդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե Հովհաննիսյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Մինչև 15.00-ն ջուր չի լինի․ հասցեներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 24-ին Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Naré-ն Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փարաքարը սգում է․ մեկ տարի առաջ կյանքից զրկվեց համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիԳազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն․ հասցեներ Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Արգենտինայի դրոշի ներքո ոսկե մեդալ է նվաճել Սի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Մխիթարյանը լեգենդ է, բայց ես բոլորից հիասթափված եմ. Եղիշե Մելիքյան Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Արցախահայերի հետ կապված խնդիրներն այնքան բարդ ու խորն են, որ ամենօրյա ուշադրության կարիք ունեն. Լիլիթ Գալստյան
Ամենադիտված