Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լիտվան Անդրկովկասում ճանապարհ է հարթում Եվրամիության համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ritmeurasia.org-ը գրում է, որ վերջերս Լիտվայի նախագահ Նաուսեդան մեծ ուղևորություն է կատարել Անդրկովկաս։ Բաքվում նա Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ քննարկել է տարածաշրջանի ընդհանուր իրավիճակը, ինչպես նաև տնտեսության, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համագործակցության հարցեր։ Զրույցների ընթացքում անընդհատ շեշտվել է, որ խոսքը միայն երկկողմ համագործակցության մասին չէ։ Նաուսեդան իրեն ներկայացրել է որպես Եվրամիության բանագնաց և, համապատասխանաբար, Ալիևի հետ խոսել է այն ոլորտների մասին, որոնցում Ադրբեջանը կարող է համագործակցել ԵՄ-ի հետ։ Նաուսեդան համառորեն պնդել է, որ Բաքուն Վիլնյուսի «կարևոր գործընկերն է» Անդրկովկասում, և որ, ինչպես ասում են, «խաղաղությունը, կայունությունը և տնտեսական աճը համապատասխանում են ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ Լիտվայի և ընդհանուր առմամբ ԵՄ-ի ընդհանուր շահերին»:

Ադրբեջանում գտնվելու ժամանակ Լիտվայի ղեկավարը մշտապես խոսել է երկու երկրների միջև համագործակցության «ներուժի» մասին` չմոռանալով հիշեցնել, որ Բաքուն Արևելյան գործընկերության ձևաչափի անդամ է, որը կազմակերպել է Արևմտյան բլոկի կողմից հետխորհրդային տարածքի երկրները Ռուսաստանից կտրելու նպատակով։ Բացի այդ, նրա կարծիքով, «ԵՄ-ի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերությունը հատկապես կարևոր է` հաշվի առնելով ուկրաինական հակամարտությունը»։ Մասնավորապես, լիտվացին խոսուն կերպով նկարագրել է տրանսպորտի ոլորտում համագործակցության հեռանկարները, քանի որ «իր երկիրը լավ զարգացած ենթակառուցվածքներ ունի» և կարող է դիտվել որպես «դարպաս դեպի Եվրոպա»։ Միևնույն ժամանակ, Լիտվան, ըստ նրա, մեծապես շահագրգռված է ԵՄ-Կովկաս-Ասիա երկաթուղային միջանցքի նախագծի իրագործմամբ, որը, ըստ Նաուսեդայի, կարող է լավ «այլընտրանք» դառնալ Ասիայից դեպի Եվրոպա գոյություն ունեցող երթուղիներին։ Նրա հետ ժամանած լիտվական ընկերությունների ներկայացուցիչներն այցելել են Բաքվի նավահանգիստ և տեղում ուսումնասիրել դրա հնարավորությունները։ Բայց ևս մեկ անգամ հիշեցնենք, որ տվյալ դեպքում Լիտվան ներկայացրել է ողջ Եվրամիության շահերը, և բանակցությունների նպատակը, ի թիվս այլ բաների, եղել է փորձ` շոշափել Ադրբեջանի տարանցման հնարավորությունները:

Այստեղ, ի դեպ, հարկ է նշել, որ ապրիլի վերջին գերմանական Hellmann Worldwide Logistics ընկերության ներկայացուցչությունն Ադրբեջանում հայտարարել է Չինաստանից ԵՄ գնացքի մեկնարկի մասին, որը տարանցիկ անցնելու է Անդրկովկասով։ Նախկինում այդ ընկերությունը բեռներ էր տեղափոխում Ռուսաստանով, սակայն հասկանալի պատճառներով որոշել է փոխել երթուղին։ Նշենք նաև, որ Նաուսեդայի Բաքու ժամանելուն զուգահեռ` անցկացվել է «Ադրբեջան-Եվրամիություն» գործարար համաժողովը։ Ելույթ ունենալով այս միջոցառման ժամանակ` Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովը խոստացել է, որ իր երկիրը կշարունակի էներգառեսուրսների անխափան մատակարարումները ԵՄ շուկա, և որ արտահանվող նավթի ու գազի ծավալները կաճեն։ Նաուսեդան հույս է հայտնել, որ մի օր ադրբեջանական գազը կհասնի նաև Լիտվա։

Բաքվից մեկնելով` Նաուսեդան վայրէջք է կատարել Երևանում, որտեղ հանդիպել է իր հայ գործընկեր Վահագն Խաչատուրյանի հետ։ Նրա հետ զրույցում Նաուսեդան ասել է, որ Լիտվան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Լիտվայի ղեկավարը նաև վստահեցրել է, որ Վիլնյուսը «աջակցում է արդարադատության ոլորտում Հայաստանի կառավարության բարեփոխումներին» և ընդհանուր առմամբ Երևանին խորհուրդ է տալիս «ժողովրդավարական ճանապարհը, որը կբերի սոցիալ-տնտեսական զարգացման և բարգավաճման»։ Նաուսեդան հավելել է, որ իր այցը Հայաստան կոչված է ամրապնդելու երկկողմ հարաբերությունները, ինչի համար, ինչպես վստահեցրել է Լիտվայի նախագահը, գրեթե բառացի կրկնելով Բաքվի իր հռետորաբանությունը, կա «մեծ ներուժ»։ Տանտերերին հնարավորինս հանգստացնելու համար Նաուսեդան խոստացել է առավելագույն աջակցություն ցուցաբերել «Լեռնային Ղարաբաղում հայկական քրիստոնեական ժառանգության պահպանման հարցում»։

Իր հերթին Խաչատուրյանը հաստատել է երկկողմ հարաբերությունների խորացման իր շահագրգռվածությունը։ Ստացվում է, որ ԵՄ-ին եթե Բաքվից պետք է տարանցում և էներգակիրներ, ապա Երևանից միայն «ժողովրդավարություն»: Հետաքրքիր է այն, որ Հայաստանի ընդդիմությունը Նաուսեդայի այցն ընդունել է որպես «քաղաքակիրթ Եվրոպայի» ներկայացուցչին ուղղակիորեն դիմելու առիթ։ Լիտվայի նախագահի ժամանման օրը Երևանում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք, որի մասնակիցները շարժվել են դեպի Խաչատուրյանի նստավայր։

«Այնտեղ կլինի Լիտվայի նախագահը։ Մենք կհայտարարենք մեր դիրքորոշումը, կպատմենք ողջ աշխարհին խաբող ներկայիս ղեկավարության մասին»,- հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Ռուսաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանում լիտվացի էմիսարների հայտնվելը վատ նշան է Մոսկվայի համար՝ հաշվի առնելով դրա պատմական օրինակները։ Բավական է հիշել, որ լիտվացիներն էին 2013-2014 թվականներին մեծ ջանքեր գործադրել Ուկրաինայում ռեժիմը կտրուկ հակառուսականի փոխելու համար։ Ավելի վերջերս Կովկաս կատարած այցից քիչ առաջ նույն Նաուսեդան հանդիպել էր Մոլդովայի նախագահ Սանդուի հետ, որից հետո այդ երկրի իշխանությունները սկսել են ցուցադրական քայլեր ձեռնարկել Մոսկվայի հետ հարաբերությունները սրելու և ռուսամետ ուժերին ճնշելու համար։ Սակայն երբեմն Լիտվայի բանագնացներն իրենց այնքան անպարկեշտ են պահում, որ տապալում են իրենց հանձնարարված խնդիրների կատարումը։ Օրինակ, անցյալ տարի Լիտվայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Պավիլիոնիսը այնքան կոպտորեն էր պահանջել վրացիներին «ոտքի կանգնել Մոսկվայի դեմ», որ նրան խորհուրդ էին տվել այլևս Թբիլիսի չայցելել…

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Արագածոտնում «Honda»-ի և «Opel»-ի բախման հետևանքով վիրավnրներից մեկը մաhացել է56-ամյա վարորդը «Nissan Rogue»-ով վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է ԲԿԱդրբեջանի տարածքով ՀՀ է ուղարկվելու ցորեն ու պարարտանյութ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Վթար. որ հասցեներում ջուր չի լինի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Պիլսներ գարեջուր Մոսկվայից զգուշացումներ՝ Երևանին․ առանց ռուսական շուկայի Հայաստանը կարող է կորցնել գյուղմթերքի արտահանման հիմնական ուղղությունը Կենտրոնում ո՞ր փողոցները փակ կլինեն հունիսի 1-ին «Ի՞նչի է վերածվել Հայաստանը Փաշինյանի օրոք» «Մեզ նույնիսկ ՔՊ-ում են ավելի շատ վստահում». Սամվել Կարապետյանը՝ ընտրությունների վճռորոշ նշանակության մասին ««Ջերմուկ» խմելու համար արդեն ուշ է. գազային համաձայնագրի չեղարկումը քիչ բան կփոխի» Երեխաների պաշտպանության միջազգային օր. պատմության այս օրը (01 հունիս)Հրդեհ՝ Հայաստանում․ զոհ կա Իսրայելական բանակը վերահսկողություն է սահմանել Լիբանանում խաչակիրների Բոֆոր բերդի նկատմամբ. Իսրայել ԿացԱյն, ինչ Ռուսաստանն ասում է Հայաստանի մասին, իրականում միայն Հայաստանի մասին չէ․ ԶելենսկիԱՄՆ-ը, Իրանի հետ գործարք չկնքվելու դեպքում, պատրաստ կլինի վերսկսել ռшզմական գործողությունները․ ԹրամփԹուրքիայում ավտոբուսի վթшրի հետևանքով զnhվել է ութ մարդ Մարտկոցով աշխատող ցատկոտող ձի. Ferrari-ի նախկին ղեկավարը պահանջում է պոկել լոգոն նոր անձայն մոդելիցԱյն երկրները, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի պատերազմը շարունակվի, չպետք է խոսեն որևէ «կարմիր գծերի» մասին. Դմիտրի ՊեսկովԹրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Հորոսկոպ. Հունիս ամսվա աստղագիտական ​​իրադարձությունները Գիշերային ակումբի տնօրենի հետ վիճшբանելուց հետո մի խումբ տղամարդիկ կnտրել են ակումբի մուտքի դուռն ու սրահի գույքըԵս հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զենքի շուկաները մեր առջև բացվեցին․ Նիկոլ ՓաշինյանԻ՞նչ եմ զգում. ցավ. Արտետան՝ ՉԼ եզրափակիչում կրած պարտության մասին Քարաբերդ գյուղում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել անտառումՏարադրամի փոխարժեքները մայիսի 31-ին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Կրեմլը Հայաստանի ընտրություններից առաջ տեղեկատվական արշավ է սկսել Փաշինյանի դեմՓորձագետը միամիտ է անվանել Հայաստանի կողմից ԵՄ-ի հետ բարեկամության ակնկալիքը Հայաստանին զրկում են անվճար ծառայություններից. Փաշինյանը պատասխան կտա ժողովրդին թանկ բենզինի, ծաղիկների և կոնյակի համարԵրգը երգված է. Փաշինյանը Հայաստանը հասցրել է պարադոքսալ իրավիճակիՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի այսօր Վանաձորում բшխվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Թուրքիայում ավտոբուսի վթшրի հետևանքով զnhվել է ութ մարդ Հրդեh՝ Երևանի տներից մեկում․ տnւժածներ չկան Անհավասարության դեմ պայքարի միջազգային օր. պատմության այս օրը (31 մայիս)Երևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Porsche Cayenne»-ը, «Toyota Camry»-ն և «Nissan Sentra»-ն․ կան վիրավnրներ ֆրանսիական «ՊՍԺ» ֆուտբոլային ակումբի հաղթանակից հետո Փարիզում մասշտաբային անկարգnւթյուններ են սկսվել․ կան հարյուրավոր ձերբակալվածներ ՊՍԺ-ն նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը Ի՞նչ եղանակ է սպասվում մայիսի 31-ից հունիսի 4-ին ԱՄՆ-ի նոր հարձակումը Խաղաղ օվկիանոսում. ամերիկյան արշավի զոհերի թիվը գերազանցել է 200-ըԻրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակիՀայտնի են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները՝ ըստ Forbes-ի Իրանի բանակը հայտնել է Քեշմ կղզու երկնքում թռչող Orbiter անօդաչուի ոչնչացման մասինBlue Origin հրթիռի պայթյունը բարդացրել է ԱՄՆ-ի՝ Լուսին վերադառնալու ծրագրերը․ PoliticoԷստոնիան Ռուսաստանի հետ սահմանին տեղադրել է առաջին սարքերը, որոնք հայտնաբերում և հետևում են անօդաչու թռչող սարքերինՖրեդի Մերկուրիի չհրապարակված լուսանկարները իր «գաղտնի դստեր» հետ վերջ կտան վեճերին Թրամփը երրորդ անգամ դավաճանեց դիվանագիտությունը․ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից Կրակnց՝ Ծաղկունք գյուղում․ պարտքի պատճառով ազգականը uպանել է ազգականին
Ամենադիտված