Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոռուպցիայից անվերջ խոսող Փաշինյանը կների՞ Արսեն Թորոսյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեկ հիվանդի վրա ծախսվել է կրկնակի քիչ գումար, քան դուրս է գրվել բյուջեից, մեկ հետազոտության համար մի քանի անգամ է հատկացում արվել, բազմաթիվ գնումներն արվել են մեկ անձից: Սրանք թերացումների մի մասն են, որ արձանագրվել են Առողջապահության նախարարության կողմից 2020 թվականին Կորոնավիրուսային համաճարակի ժամանակ:

Արձնագարողն էլ ոչ ավել, ոչ պակաս Հաշվեքննիչ պալատն է: Օրեր առաջ Ազգային ժողովը մարտաֆիլմ էր հիշեցնում, մի կողմում ՔՊ պատգամավորներն էին, այդ թվում՝ նաև նախկին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, մյուս կողմում Հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչները՝ Ատոմ Ջանջուղազյանի գլխավորությամբ:

Ջանջուղազյանը պնդում է, որ 2020-ին Կառավարության պահուստային ֆոնդից հատկացված 26 միլիարդ դրամը Արսեն Թորոսյանի գլխավորած կառույցը պատշաճ չի վերահսկել ու պլանավորել։

 «Ռազմավարական պլան ունեցե՞լ ենք թե ոչ, հարց եմ տալիս, չեք պատասխանում: Ասում եք կարող էինք ավելի լավ աշխատել, այո՛, այստեղ այդ դեպքում ավելի շատ բան կիներ, երբ որ ավիավթարի մասին դատողություն ենք անում, չենք կարող ասել, որ զոհերից բացի այսքան ավիափոխադրում է իրականացվել:

Մի արձանագրային որոշմամբ սահմանվել են ուղղություններ, մոտավորապես 20 մլրդ դրամի, բայց փաստացի 26 միլիարդ դրամի ծախս է եղել, որը որևէ կապ չի ունեցել այդ ուղղությունների հետ»,- Աժ-ում քննարկման ժամանակ ասաց Ատոմ Ջանջուղազյանը:

Զեկույցում առավել մանրամասն ներկայացված են բոլոր խնդրահարույց կետերը: Ներկայացնենք դրանցից մի քանիսը.

  1. Նախարարությունը 10 մլրդ դրամ գումարի կատարված ձեռքբերումներից պահեստ մուտքագրել է 2 մլրդ դրամի ձեռքբերումը, իսկ 2 մլրդ դրամ ձեռքբերված ապրանքները չի հաշվառվել:
  2. Ավելի քան 900 միլիոն դրամի աշխատավարձ և պարգևավճար է հատկացվել այն բուժհաստատություններին, որոնք ներառված չեն եղել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարող հաստատությունների շարքում:
  3. Շինարարության և գույքի ձեռքբերման նպատակով 2 մլրդ դրամ միջոցներ են հատկացվել ցանկում չներառված կազմակերպությունների:
  4. Միջոցներ են հատկացվել ԱՆ համակարգից դուրս այլ կազմակերպությունների՝ 48 472,9 հազար դրամի չափով:
  5. Հատկացված միջոցներից 3,5 մլրդ դրամ օգտագործվել է ոչ թե հիվանդության բուժման, այլ տարբեր ԲԿ-երին պարգևավճար վճարելու, նյութատեխնիկակական բազան համալրելու համար:
  6. Մեկ հիվանդի բուժումը քովիդի համար կազմել է 370 հազար դրամ, իսկ այլ հաստատություններում՝ երկու անգամ պակաս՝ 173 հազար դրամ։

Ստացվում է՝ Ջանջուղազյանն ասում է, որ ռազմավարություն չի եղել համաճարակը կառավարելու համար, նախարարությունը այլ բան է գրել, այլ ծրագրեր էր ներկայացրել և դրա համար ստացել 20 մլրդ դրամ գումար, բայց հետո բոլորովին այլ բանի վրա ծախսել ոչ միայն այդ գումարը, այլ մի բան էլ՝ 6 մլրդ դրամ ավելի: Նշենք, որ խոսքը գնում է բյուջեից հատկացված շուրջ 61 միլիոն դոլարի մասին:

Այս չարաշահումների մասին լսելուց հետո թալանի և կոռուպցիայի մասին անվերջ խոսող ՔՊ պատգամավորները ջանասիրաբար արդարանում էին, թե խոսքը ընդամենը 152 միլիոն դրամի մասին է, իսկ Արսեն Թորոսյանն ինչ պիտակավորում ասես որ չտվեց զեկույցին՝ մանիպուլյատիվ, զրպարտող, ոչ հավաստի:

Հարց է առաջանում, այսքանից հետո Արսեն Թորոսյանը, ինչպես շատ իշխանականներ, կխուսափի՞ արդարադատությունից, թե՞ կներգրավվի որպես մեղադրյալ, ինչպես նախկին իշխանության պաշտոնյաները, որոնց չնչին խախտումների համար անմիջապես մեղադրյալ էին կարգում, անմիջապես մտնում դատարան՝ կալանքի հետևից, մինչ քննությունը կպարզեր հանգամանքները։ Այնինչ, մենք տեսնում ենք, որ Թորոսյանը մի բան էլ «մուննաթ է» գալիս, թե պրոֆեսսիոնալ չեն, երբ իրենց քաղաքական թիմը բաղկացած է առավելապես ոչ պրոֆեսիոնալներից:

Բայց չկա ո՛չ դատախազության հարուցած գործը, ո՛չ Փաշինյանի լայվն այն մասին, որ «շոկի մեջ» է կոռուպցիոն այս փաստերից: Չկա ոչինչ, միայն Հակակոռուպցիոն կոմիետի հարուցած քրգործը, այն էլ պարզելու համար՝ այս փաստերը հանցագործությո՞ւն են, թե՝ ոչ:  

Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են. ինչպես խուսափել նման դեպքերից․ ԱՆՖրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր Մարաշի համայնքային ոստիկանները ձերբակալել են երկու անձի․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ Որոշ ժամանակ ջրանջատումներ կլինենՄոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտյանուն հրաժարական է տվել Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ռադիոհեռախոս Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա ՍարգսյանըՊայթյուն, խոշոր հրդեհ և վթար․ ինչ է տեղի ունեցել գիշերը Երևանում«Մասնագետը կանխատեսել է Հայաստանի տնտեսության վիճակը ռուսական շուկան կորցնելուց հետո»«Հայաստանը տագնապալի լարվածության մեջ. քաղաքական ճգնաժամի հանդարտությո՞ւն փոթորկից առաջ»ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ. պատմության այս օրը (03 հուլիս)Ողբերգական վթար՝ ԱրմավիրումՀուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Լիլիթ Մակունցը հրաժարվել է. «Հրապարակ» ՔՊ-ում որոշել են գահընկեց անել նաև Անդրանիկ Քոչարյանին. «Ժողովուրդ» Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում. «Հրապարակ» Փաշինյանը մեկնել է Իրան․ ինչ է սպասվում Եղվարդ-Աշտարակ ճանապարհին «Renault» կցորդիչով բեռնատարում հրդեհ է բռնկվելՓաշինյանը կարևորել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի և կապակցիչների կառուցումըԻրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Բացառում եմ 2013 թվականի իրավիճակը, երբ Հայաստանը մեկ գիշերում հրաժարվեց ԵՄ հետ ասոցացման գործընթացից ու գնաց ԵԱՏՄ․ Փաշինյան«Տոտենհեմը» իրականացրեց ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը. պաշտոնականՔիմ Քարդաշյանը ապացուցում է, որ ընձառյուծի նախշերը և միկրոստրինգները դեռևս թրենդային են Թաիլանդում ավտոմեքենայի վրшերթի հետևանքով ութ բուդդայական վանական է զnhվել Հայաստանը դեռևս բախվում է նշանակալի տնտեսական ճնշման Ռուսաստանի կողմից, կարող ենք վերաուղղորդել այն արտադրանքները, որոնք այժմ մեծապես ուղղված են ռուսական շուկա, և դրանք ուղարկել ԵՄ միասնական շուկա. ֆոն դեր ԼայենՎաղը Կիևում հայտարարված է uգn օր՝ ի հիշատակ մայրաքաղաքի վրա ՌԴ-ի hարձակման զnhերի. Կիևի քաղաքապետՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբիՌուսաստանի տարածքում 327 ուկրաինական ԱԹՍ է խnցվել. ՌԴ ՊՆ Իրանն ԱՄՆ-ի հետ ստեղծում է գործառնական կապի ալիք Ուկրաինան հարվածել է «Լուկոյլ» ընկերության նավթավերամշակման գործարանին․ ՌԴ Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել բանակցել «Հըզբոլլահ»-ի հետ Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ 53-ամյա Սաշա Պլասկինը հետախուզվում է Հրդեհ՝ Եղվարդ-Աշտարակ ճանապարհին տախտակներ տեղափոխող «Renault» բեռնատարում Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ Մաhացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը ՀՀ-Թուրքիա սահմանի բացումը շահավետ կլինի ողջ տարածաշրջանի համար․ Մեհմեթ Քայա Ինչ է հայտարարագրել ՔՊ-ից Սահմանադրական դատարան տեղափոխված Վլադիմիր Վարդանյանը GTB Development ընկերությունը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերըԿասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման տեղամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Վրացական նավթավերամշակման գործարանը դադարեցնում է ռուսական նավթի ներմուծումը Վատ լուր՝ Temu-ից, Shein-ից և AliExpress-ից գնումներ անողների համար Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը Նորից ծանր լուր՝ Շենգավիթ ԲԿ-ից«WhatsApp» հավելվածում Վահրամ Բաղդասարյանի անունով ստեղծվել է կեղծ օգտահաշիվ Երկար ժամանակ ջուր չի լինիՄերգելյան ինստիտուտում տանիքը փլուզվել է․ կա հոսպիտալացված
Ամենադիտված